Thursday, 28 03 2024
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ

Արման Սահակյանը նույնպես հեռացավ. ՀՀԿ խմբակցության քայքայման գործընթացն անկասելի է

Ազգային ժողովի պատգամավոր Արման Սահակյանը հայտարարել է խորհրդարանական ՀՀԿ խմբակցությունից դուրս գալու մասին: Ֆեյսբուքի իր էջում Արման Սահակյանը գրել է. «Տեղեկացնում եմ ձեզ, որ դիմումիս համաձայն դուրս եմ գալիս ԱԺ Հանրապետական խմբակցությունից և այսուհետ որպես պատգամավոր կենտրոնանալու եմ գլխավորապես Գյումրու խնդիրների և Հայաստանի տնտեսության զարգացման հարցերի շուրջ: Պատրաստ եմ ակտիվորեն աջակցել թե´ գործող իշխանության, թե´ ընդդիմության իմ ընկերների` զարգացման տանող բոլոր նախաձեռնություններին, պատրաստվում եմ ավելի ակտիվ լինել մեր տնտեսության կայացման ճանապարհին առկա և առաջ եկող մարտահրավերները մատնացույց անելու հարցում»:

Արման Սահակյանը խորհրդարանական մեծամասնության երրորդ պատգամավորն է, որ լքում է ՀՀԿ խմբակցությունը: Սակայն այս դեպքը որակապես տարբերվում է նախորդ երկուսից: Եթե Արթուր Գևորգյանի պարագայում գործ ունենք նրա աներ Վովա Գասպարյանի գործոնի հետ, իսկ Շիրակ Թորոսյանն, ըստ էության, հեռացվեց խմբակցությունից` որդեգրված գծին հակադրվելու համար, ապա Սահակյանի մոտիվներն առավել քան ռացիոնալ են:

Նա ՀՀԿ խմբակցության այն քիչ գործարար պատգամավորներից մեկն է, ով առհասարակ կաշկանդված չէ, այսպես կոչված, քրեաօլիգարխիկ կապերով և սեփական հաջողությունների համար պարտական է իր անձնական որակներին և ինտելեկտին:

Սա այն դեպքն է, որ միանշանակ կորցնում է ՀՀԿ-ն, ընդ որում` խոսքն ոչ այնքան մեկ մանդատի մասին է, որքան` որակական կորստի. սեփական արժեհամակարգն ու դիմագիծն ունեցող պատգամավորի հեռացումով ՀՀԿ խմբակցությունն ավելի է նույնանում քրեաօլիգարխայի հետ` զրկելով ներքին ռեֆորմի, արդիականացման ռեսուրսից:

Արման Սահակյանի այսօրվա որոշման վրա ազդող հիմնական շարժառիթներից մեկը հայկական ֆուտբոլում ստեղծված, մեղմ ասած, ողբերգական վիճակն է: Արման Սահակյանը նաև «Շիրակ» ֆուտբոլային ակումբի սեփականատերն է ու նրա գործուն ջանքերի շնորհիվ ակումբը վերջին տարիներին զգալի վերելք է ապրում, էլ չասենք այն մասին, որ Գյումրիում ստեղծվել  են ֆուտբոլի զարգացմանը նպաստող ենթակառուցվածքներ: Օրերս ավարտված ֆուտբոլի ազգային առաջնության անվիճելի առաջատարը «Շիրակ» ակումբն էր, որից Ռուբեն Հայրապետյանը չեմպիոնությունը խլեց վերջին պահին` կամայական որոշմամբ թիմին զրկելով 12 միավորից իբրև թե պայմանավորված խաղերի համար:

Այս անարդարությունը թերևս դարձավ վերջին կաթիլը, որը լցրեց Արման Սահակյանի համբերության բաժակը և այլևս անհանդուրժելի էր ներկայացնել մի կուսակցության խմբակցություն, որի խորհրդի անդամ է Ռուբեն Հայրապետյանը:

Իրականում` ոչ միայն իշխանափոխությունից հետո, այլ նաև դրանից առաջ ՀՀԿ-ն ու Սերժ Սարգսյանը ունեցել են ընտրության հնարավորություն, սակայն միշտ առաջնորդվել են կլանային, օլիգարխիկ մտածողությամբ, ինչի հետևանքներն ակնհայտ են թե գլոբալ հարթության վրա և թե այս մասնավոր դրվագում:

Սերժ Սարգսյանը մեծ ազդեցություն ունի ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի վրա և ցանկության դեպքում երեկ և նույնիսկ այսօր կարող էր նպաստել նրան, որպեսզի հայկական ֆուտբոլում վերջ տրվի կամայականությանը, բեսպրեդելին: Սակայն Սերժ Սարգսյանին իր կառավարման տասնամյակում ու նաև` հիմա, մենթալ առումով իրեն հարազատ է համարել քրեաօլիգարխային` իրեն շրջապատելով օդիոզ կերպարներով:

Նման սեգմենտի հետ Արման Սահակյանը` իր ինտելեկտուալ կերպարով, ասոցացվել չի ուզում և դա խիստ բնական և օրինաչափ է:

Մյուս կողմից` Արման Սահակյանի կարճ հայտարարության մեջ բացակայում են պաթետիկ ձևակերպումները կամ նոր իշխանությանը սիրաշահելու փորձերը:

Արման Սահակյանն արել է  իր քաղաքական քայլը` հստակ ուղերձ հասցեագրելով նոր իշխանությանը, որ ինստիտուցիոնալ, հակաօլիգարխիկ բարեփոխումներն անհրաժեշտություն են բոլոր ոլորտներում, այդ թվում` ֆուտբոլում, որը կարող է հասարակական կոնաոլիդացիայի և պոզիտիվ իմպուլսների նոր ազդակ դառնալ:

Լուսանկարը՝ armsport.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում