Thursday, 25 04 2024
Սփյուռքահայությունը հաղթական ժողովուրդ է
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Եկեք՝ ապրենք, ոչ թե մեռնենք
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ

Ինչ է պայթեցնում Կարեն Ավագյանն այս անգամ

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը դիմել է Հայաստանի Քննչական կոմիտե, որում նշվում է, որ Երիտասարդական հիմնադրամի գործադիր տնօրենն ինքն իր հետ հիմնադրամի անունից կնքել է ավելի քան 326 միլիոն դրամի փոխառության պայմանագիր: Կարեն Ավագյանի դիմումի հիման վրա հարուցվել է քրեական գործ՝ յուրացման հատկանիշով, և կատարվում են քայլեր հանցագործության մասնակիցների շրջանակը և հանգամանքները պարզելու համար: Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, որի դե ֆակտո պատասխանատու մշտապես դիտարկվել է Կարեն Ավագյանը, համենայնդեպս, մամուլի հրապարակումների կոնտեքստում, Հայաստանի, ըստ էության, ամենախորհրդավոր կառույցներից մեկն է, որով, այսպես ասած անցել են բավականին մեծ փողեր, այդ թվում՝ բյուջետային: Հիմնադրամը կառույց է, որը, օրինակ, տարբեր թեմաներով բաշխել է պետական բյուջեով նախատեսված դրամաշնորհներ, տարբեր ՀԿ-ներին, որոնք դե ֆակտո հանդիսացել են իշխող համակարգի, այսպես ասած, հասարակական-քաղաքացիական կցորդներ:

Թավշյա հեղափոխությունից հետո հայտնի դարձավ, օրինակ, որ հիմնադրամին հետ են վերադարձվել բաշխված դրամաշնորհների տասը տոկոսը՝ յուրաքանչյուր ստացող կազմակերպություն: Հայտնի դարձավ նաև, որ Հայաստանի բուհերը իրենց եկամուտներից 2 տոկոս փոխանցել են հիմնադրամին: Հաշվի առնելով հայաստանյան նախկին կամ հեռացող իշխող համակարգի բնույթը, դժվար չէ պատկերացնել, թե ինչ սխեմաներով են գերազանցապես շրջանառվել մեծ փողերը Հայաստանում, և այդ առումով Կարեն Ավագյանի դիմումը 326 միլիոն դրամի մասին, ըստ էության, կամա թե ակամա, հաստատում է այն մեղմ ասած կասկածները, որ հանրությունն ունեցել է այդ համակարգում Երիտասարդական հիմնադրամի գործունեության, դերի և նշանակության առնչությամբ:

Սակայն, միևնույն ժամանակ, իհարկե խիստ ուշագրավ է, որ փաստորեն յուրացման մասին դիմում ներկայացնում է Կարեն Ավագյանը, ՀՀԿ երիտթևի այսպես ասած՝ ղեկավարը, որը նաև դե ֆակտո ղեկավար է դիտվել նաև Երիտասարդական հիմնադրամի մասով: Արդյո՞ք Կարեն Ավագյանը տեսնելով, թե կոռուպցիոն բացահայտումների, չարաշահումների, յուրացումների դեմ պայքարի ինչպիսի ալիք է սկսվել, փորձում է, այսպես ասած, իրենից հեռացնել կասկածներն ու իրազեկում է հիմնադրամում չարաշահման մասին: Ո՞վ է գործադիր տնօրենը, ինչո՞ւ է Կարեն Ավագյանն ապրիլի 6-ին կքնված այդ կասկածելի պայմանագրի մասին հայտնում միայն հունիսի 1-ին: Մինչ այդ նա չի՞ իմացել դրա մասին: Հարցերն իհարկե շատ են և, ըստ երևույթին, դրանք պետք է ուղղվեն առաջին հերթին նաև Կարեն Ավագյանին՝ հասկանալու համար, թե ինչ կա նրա այդ ընդհանուր առմամբ անակնկալ դիմումի համատեքստում: Ակնհայտ է, որ դիմումը «պայթուցիկ» է, և բացահայտումը կարող է պայթեցնել բավականին աղմկոտ մի հանգույց, եթե, իհարկե, Քննչական կոմիտեն քննությունը վարի ամբողջապես և անաչառ, առանց որևէ կողմնակալության և խնդիրը լինի գործի անմիջական բացահայտումը, ոչ թե քավության նոխազների ձևակերպումը, որոնց վրա կարող է վերագրվել ավելի լայն մակարդակի խոշոր յուրացումը:

Ի դեպ, կա նաև մեկ այլ հարց, թե արդյո՞ք Կարեն Ավագյանի դիմումը կապ ունի վերջին մեկ-երկու օրերին ՀՀԿ-ում, կարծես թե, ակտիվացած ներքին խմորումների հետ, որ արտահայտվում են նաև խմբակցությունում տրոհումների ու հնարավոր վերադասավորումների տեսքով և որտեղ կարող են շոշափվել նաև Կարեն Ավագյանին առնչվող հանգամանքներ: Բոլոր դեպքերում, ամբողջական քննությունը կօգնի հասկանալ, թե ինչ է պայթեցնում Ավագյանն այս անգամ: Հիշենք, որ Կարեն Ավագյանը նկատվում էր 6 տարի առաջ Հանրապետության հրապարակում ՀՀԿ նախընտրական եզրափակիչ համերգի ժամանակ փուչիկների պայթյունի պատմության շրջանակում, երբ անվտանգ հելիում գազի փոխարեն, փուչիկները լցվել էին պայթուցիկ գազով, և համերգի ժամանակ, Սերժ Սարգսյանի ելույթից մի քանի րոպե առաջ պայթել էին կրակի հետ շփումից, տարբեր աստիճանի այրվածքներ պատճառելով ՀՀԿ-ական երիտասարդներին: Մամուլում եղավ հրապարակում, որ փուչիկների հարցի կազմակերպման պատասխանատուն ՀՀԿ երիտթևն էր, որի ղեկավարը Կարեն Ավագյանն էր, հայտնի լուսանկարով, թե ինչպես են վտանգավոր գազով լցված փուչիկները Ավագյանի գլխավորությամբ բերվում Հանրապետության հրապարակ: Իհարկե տեղի ունեցածի ամար վերջում պատասխան տվեց միայն փուչիկը գազ լցնողը, որը անբուժելի հիվանդ էր: Ով է պատասխան տալու Երիտասարդական հիմնադրամի 326 միլիոնի համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում