Ջրային պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը, ով ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի սանիկն է, «ոչ մի ձև» չի պատկերացնում իր աշխատանքը նոր կառավարության հետ, ավելին՝ դիմում է գրել և սպասում է մակագրման։ Այս մասին նա հայտարարեց այսօր՝ հունիսի 1-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ կառավարության ճեպազրույցում։
Նա նշեց, թե իրեն այլ տեղում է պատկերացնում, ապա հավելեց, որ իրեն մասնավոր սեկտորում է տեսնում:
Հարցին, թե իր հեռանալուց հետո իր ղեկավարած կառույցում կոռուպցիոն ռիսկեր հնարավո՞ր է հայտնաբերվեն, Արսեն Հարությունյանը հավաստիացրեց, որ իր ղեկավարած կառույցում կոռուպցիոն ռիսկեր չկան։ «Եթե կոռուպցիոն որեւէ ռիսկ լիներ, ես նման հայտարարությունով հանդես չէի գա»,–նշեց նա։