Thursday, 28 03 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Կոլապս՝ հայկական ֆուտբոլում. թիմերը չեն ցանկանում խաղալ Ռուբեն Հայրապետյանի առաջնությունում

Այս տարվա մարտի 13-ին ՀՖՖ գրասենյակում տեղի էր ունեցել ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի Արտոնագրման կոմիտեի հերթական նիստը: Նիստի ընթացքում քննության էին դրվել ՀՀ Բարձրագույն խմբի առաջնության 2017/2018 թթ. առաջնության մասնակից 6 ակումբների՝ «Ալաշկերտ», «Շիրակ», «Փյունիկ», «Գանձասար-Կապան», «Բանանց» ու «Արարատ» և արտոնագրման գործընթացում 4 նորեկ ակումբների՝ «Էրեբունի», «Լոռի», «Արցախ», «Արարատ-Մոսկվա» ակումբների արտոնագրային ոչ ֆինանսական չափանիշի փաստաթղթային փաթեթները, որոնցով նրանք դիմել էին «Ազգային» արտոնագրերի համար: Այդ արտոնագրերը նրանց իրավունք են ընձեռում մասնակցելու ՀՀ Բարձրագույն խմբի 2018/2019 թթ. մրցաշրջանի առաջնությանը, որը մեկնարկելու է 2018 թվականի օգոստոսին: Արտոնագրման կոմիտեն կայացրել էր որոշում, ըստ որի՝ «Ազգային» արտոնագրեր շնորհվեցին թեկնածու բոլոր 10 ակումբներին:

Գալիք մրցաշրջանում Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում 10 թիմեր ունենալու մասին լուրը մեծ ոգևորություն էր առաջացրել երկրպագուների շրջանում: Հույս ունեինք, որ մեր առաջնությունում կմեծանա մրցակցությունը, խաղերն ավելի հետաքրքիր կլինեն, և վերջապես ֆուտբոլասերը կվերադառնա մարզադաշտ: Բայց տեղի ունեցավ այն, ինչը պետք է տեղի ունենար, և որից ամենաշատն էին վախենում: Մրցաշրջանի ավարտին ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը, դրսևորելով հերթական բեսպրեդելը, չեմպիոնի կոչումից զրկեց Գյումրիի «Շիրակ»-ին: Վերջինս, ի նշան բողոքի, ուղղակի լքեց Հայաստանի առաջնությունը: Ակումբի նախագահ Արման Սահակյանը երեկ հայտարարեց, որ «Շիրակ»-ը Հայաստանի առաջնություն կվերադառնա միայն այն դեպքում, երբ Ռուբեն Հայրապետյանը հեռանա ՀՖՖ նախագահի պաշտոնից, և ձևավորվի նորմալ ֆուտբոլային համակարգ:

Եվ ահա «Առաջին լրատվական»-ին հայտնի դարձավ, որ Հայաստանի Բարձրագույն խմբի գալիք առաջնությանը չի մասնակցի նոր ձևավորվող Աբովյանի «Կոտայք»-ը: Հիշեցնենք, որ պայմանավորվածության համաձայն՝ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը ձեռք էր բերել «Էրեբունի» ակումբը, որը պետք է վերանվանվեր «Կոտայք» և մասնակցեր Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությանը: «Կոտայք»-ն այլևս լուծարված է, և կարող ենք ասել, որ արդեն իսկ ունենք 2 ակումբներ, որոնք ուղղակի չեն ցանկանում մասնակցել Հայրապետյան Ռուբենի խայտառակ առաջնությանը:

«Առաջին լրատվական»-ի աղբյուրների համաձայն՝ Հայրապետյանի առաջնությունը կբոյկոտեն ևս 1-2 ակումբներ: Հայկական ֆուտբոլը հայտնվել է կոլապսում, որն ունի մեկ լուծում՝ համակարգային անհապաղ փոփոխություն: Երբ հոգեվարքի մեջ գտնվող հայկական ֆուտբոլում վերակենդանացման նշույլներ էին նկատվում, Ռուբեն Հայրապետյանն արեց իր քայլը:

Նշենք, որ «Շիրակ»-ը տարիներ շարունակ եղել է հայկական ֆուտբոլի դարբնոցը: Տարիներ շարունակ Գյումրիի ակումբի նախագահը լուրջ ներդրումներ է կատարել այս թիմում, որը մշտապես եղել է իր բարձրության վրա: Դե ֆակտո «Շիրակ»-ը միակ մարզային թիմն էր: Կապանի «Գանձասար-Կապան»-ը վերջին շրջանում ելույթ է ունենում Երևանում: Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ ֆուտբոլին զարկ պետք է տրվեր նաև Կոտայքի մարզում, բայց… Թե՛ «Շիրակին», թե՛ «Կոտայքին» և թե՛ Հայրապետյանի առաջնությանը մասնակցելուց հրաժարվող մյուս թիմերին կարելի է հասկանալ: Ինչ իմաստ ունի խաղալ մի մրցաշարում, որի ընթացքը ղեկավարում է ՀՖՖ նախագահը: Խայտառակ մրցավարություն, խայտառակ դավադրություններ, որոնք դրսևորվում են էժանագին և ստոր մեխանիզմներով: Գրեթե յուրաքանչյուր տուրից հետո ակումբների կողմից բողոքներ են ներկայացվում մրցավարական սխալների վերաբերյալ:

16 տարիների ընթացքում Հայրապետյանն այդպես էլ չկարողացավ պատրաստել գեթ մեկ նորմալ մրցավարի: Հայրապետյանի մրցավարները մեկնում են Եվրոպա և ղումար խաղում իրենց իսկ սպասարկած հանդիպումների վրա: 16 տարիները համեմված են եղել սկանդալներով՝ Բաքվի «Նեֆթչի»-ի հետ խաղից ճողոպրելով, ազգային հավաքականի մակարդակով խաղեր ծախելու կասկածներով, ֆուտբոլիստների խեղված ճակատագրերով, գերխայտառակ և ամոթալի պարտություններով:

Այսքանից հետո արդյոք իմաստ ունի՞ խաղալ Հայրապետյանի առաջնությունում: Նոր մրցաշրջանը մեկնարկելու է առաջիկա օգոստոսին: Մինչ այդ կա ժամանակ սթափվելու և փրկելու թե՛ առաջնությունը և թե՛ հայկական ֆուտբոլը: Հայրապետյանի առաջնությանը մասնակցելն ուղղակի ամոթալի է և ոչ պատվաբեր, ինչը պետք է գիտակցեն այն թիմերը, որոնք մտադիր են, այնուամենայնիվ, դուրս գալ խաղադաշտ: Պետք է գիտակցել նաև պահի լրջությունն ու մտածել խայտառակ այդ առաջնությանը մասնակցելու հետևանքների մասին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում