Friday, 19 04 2024
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»

Վարչապետը գծեց կարմիր գիծը․ Օլիգարխիան երկընտրանքի առաջ

«Համոզված եմ, որ Պետական վերահսկողական ծառայությունը կարևոր դերակատարում է ունենալու մեր քաղաքական հռչակած նպատակի, այն է՝ Հայաստանում կոռուպցիան արմատախիլ անելու գործում»,- այսօր հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Պետական վերահսկողական ծառայության աշխատակազմին ներկայացնելով նորանշանակ պետ Դավիթ Սանասարյանին:

Հատկանշական է, որ հենց այսօր ստուգումներ են սկսվել հայաստանյան օլիգարխիայի խորհրդանիշներից մեկը համարվող Սամվել Ալեքսանյանին պատկանող «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցում: «Սա Հայաստանում օրինականություն հաստատելու գործընթաց է»,- այս առթիվ ասել է վարչապետ Փաշինյանը: «Այն, ինչ որ մենք հայտարարել ենք, որ վենդետաներ չեն լինելու, ես դա վերահաստատում եմ։ Հանկարծ որևէ մեկը սա չփորձի ընկալել որպես թուլության նշան։ Վենդետաներ չեն լինելու, բայց ամենաթողություն էլ չի լինելու։ Եթե որևէ մեկը մեր այս դիրքորոշումը կփորձի մեկնաբանել որպես թուլության նշան, ջախջախիչ հակահարված կստանա. սրանում համոզված եղեք»,- ավելացրել է Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանն այսօր, ըստ էության, երկընտրանքի առջև է կանգնեցրել օլիգարխիային՝ պետության նկատմամբ անմնացորդ կատարել իրենց բոլոր ֆինանսական, հարկային պարտավորությունները կամ գործ ունենալ ԱԱԾ-ի հետ, բնականաբար՝ բանտում հայտնվելու հեռանկարով:

Նիկոլ Փաշինյանի այս զգուշացումը տպավորիչ չէր լինի, եթե ստուգումների թիրախում չհայտնվեր քրեաօլիգարխիայի առանցքային հենասյուն հանդիսացող Սամվել Ալեքսանյանի բիզնեսը: Վերջինս նախօրեին հրապարակավ գրեթե երդվել էր, որ այլևս քաղաքականությամբ չի զբաղվելու, սակայն նման հավաստիացումներն ըստ ամենայնի Փաշինյանին չեն բավարարում: Վարչապետը այսօր հստակ գծել է կարմիր գիծը. բիզնեսը լեգալացնելու, մաքրելու միակ ճանապարհը թալանված փողերը պետական գանձարան վերադարձնելն է:

Մյուս կողմից՝ Փաշինյանի կառավարության հակակոռուպցիոն քաղաքականությունը որոշակիորեն կստվերվի, եթե նույն ծավալով և հետևողականությամբ ստուգումներ չիրականացվեն նրա կոալիցիոն գործընկեր Գագիկ Ծառուկյանի բիզնեսներում, ով համարվում է վերջին քսանամյակի օլիգարխիայի անփոփոխ դեմքը: Բարի և չար օլիգարխներ չեն լինում, և եթե կառավարությունը չի ցանկանում, որպեսզի իր հակակոռուպցիոն քաղաքականության ստվերում քաղաքական ենթատեքստ նկատվի, ապա օրինականության դաշտ պետք է բերվեն նաև Ծառուկյանի և նրա մերձավորների բիզնեսները:

Նիկոլ Փաշինյանի այսօրվա խոսքը մոտավոր պատկերացում է տալիս այն մասին, թե նրա թիմը ինչ մեթոդներով է պատեհ պահին հասնելու արտահերթ ընտրությունների անցկացմանը: Շեշտը դրվելու է ոչ թե ՀՀԿ-ի հետ համաձայնությունների, այլ իրավական կոշտ միջամտության հետևանքով խորհրդարանական գործող մեծամասնությունը կազմաքանդելու վրա: Սա, անշուշտ, տեղավորվում է հեղափոխության տրամաբանության մեջ, մյուս կողմից՝ պատմության փորձը ցույց է տալիս, որ առնետսվազքը քաղաքական խնդիրներ լուծելու լավագույն միջոցը չէ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում