Thursday, 28 03 2024
17:20
Բուլղարիայում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ
Եվրանեսթում մենք կողմ ենք քվեարկել մեր ընդդիմադիրների առաջարկին, իրենք մերին`ոչ.շատ բան չփոխվեց
Բաքվի վարքագիծն անընդունելի է. Բաքոյանը՝ ԼՂ-ի նախկին ղեկավարներից հարցազրույցներ վերցնելու մասին
Իսրայելը հայտնել է Լիբանանից հրթիռների արձակման մասին
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վրաստանը մտադիր է երկու տարվա ընթացքում 3,7 մլրդ լարի ծախսել կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար
ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց Հայաստանը չի քննարկում. ՔՊ պատգամավոր
Օր առաջ հայտարարել ռուսական ռազմակայանը ՀՀ-ից հանելու մասին. Հայկ Միրզոյան
Անհապաղ դո՛ւրս գալ ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Ժողովրդավարական հասարակական-քաղաքական ուժերի հայտարարությունը
«Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են». Ռուբինյան
«Եվրամիությունը հիասթափեցրել է Վրաստանին». Պապուաշվիլի
Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը
Բաքուն «ջրային ագրեսիա» է նախապատրաստում
Ղրղզստանը հայտնել է ՌԴ-ում ահաբեկչություններին մասնակցելու համար երկրի քաղաքացիներին հավաքագրելու փորձերի մասին
Բրյուսելյան սեղանին երաշխիքների փաստաթուղթ կլինի. Բաքվի նկրտումները չեն հաջողվելու
16:07
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավարն այցելել է Հյուսիսային Կորեա
Ոսկեպարում սադրիչներ են վխտում. ռուսների ձեռքի գործն է
Գյումրիում հանրային սննդի օբյեկտը կվերսկսի իր գործունեությունը
Այն ինչ ստացանք Արցախում, ստանալու ենք նաև ՀՀ-ում՝ եթե այս տեմպերով շարունակենք. Ստյոպա Սաֆարյան
Մնանք ՌԴ-ի հետ, կմնանք Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում, որտեղ խնդիրները կլուծվեն մեր հաշվին
Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Ո’չ Կոնսերվատորիան, ո’չ «Գոյ» թատրոնը չեն ընդունում ձեր որոշումը. պատգամավորը՝ ԿԳՄՍ նախարարին
Կրթությանը հատկացվող բյուջեն 38%-ով ավելացել է՝ 2023-ի համեմատ. ԿԳՄՍ նախարարի հաշվետվությունը՝ ԱԺ-ում
15:30
Արտասահմանյան ընկերությունների վնասները ՌԴ-ի շուկայից հեռանալու պատճառով գերազանցել են 107 մլրդ դոլարը. Reuters
15:20
«Ռուսաստանը մեկ ամսից ավել գիտեր ահաբեկչության նախապատրաստման մասին». Բուդանով
Ադրբեջանի ՄԻՊ-ը Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած հայերին
Վաշինգտոնի արձագանքը Բաքվի շանտաժին
14:50
Գազայի հիվանդանոցների ⅔-ը չեն գործում. ՄԱԿ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ապրիլի 5-ը թույլ չի տա իրագործել ՀՀ-ն կազմաքանդելու ռուս-թուրք-ադրբեջանական համաձայնությունը

ՀՀԿ-ի փլուզումը սկսվեց. երկու պատգամավոր լքել են խորհրդարանական մեծամասնությունը

Այսօր ՀՀԿ երկու պատգամավորներ՝ Արթուր Գևորգյանն ու Շիրակ Թորոսյանը հայտարարություն են տարածել խմբակցության շարքերը լքելու մասին: Այնքան էլ էական չեն պատգամավորների բերած մոտիվները, նրանց տեքստերի բացահայտ կամ լատենտ տողատակերը:

Խորհրդարանական մեծամասնության փլուզման հեռանկարն ակնհայտ էր դեռ ապրիլի 23-ից, երբ Սերժ Սարգսյանը հեռացավ` հրապարակավ ընդունելով Նիկոլ Փաշինյանի հաղթանակը:

Մայիսի 1-ին, երբ խորհրդարանում առաջին փորձով տապալվեց Նիկոլ Փաշինյանի վարչապետությունը, դա հակահեղափոխության վերջին կոնսոլիդացված դիմադրությունն էր, որն իր հիմքում ավելի շատ իներցիայի, քան քաղաքականության բաղադրիչն ուներ:

Ընդամենը առիթ, նոր իշխանության մի փոքր միջամտություն էր պետք, որպեսզի ՀՀԿ-ում մանր հակասությունները վերաճեն պառակտումների, յուրաքանչյուրը գործի իր տրամաբանությամբ ու օրակարգով:

ԱԱԾ հակակոռուպցիոն կամպանիան դարձավ քրեաօլիգարխիայի կազմաքանդման մեկնարկը. նոր իրողությունները քանդեցին հին պայմանավորվածություները:

Ի՞նչ քաղաքական կամ գաղափարական կապ ուներ Արթուր Գևորգյանը ՀՀԿ-ի հետ: Ոչ մի: Նախ` ՀՀԿ-ն վաղուց որևէ կապ չուներ քաղաքականության հետ, հետո` Արթուր Գևորգյանի փոխարեն, նրա համակարգային ընտրությունը կատարել էր աները` նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: Արթուր Գևորգյանի պատգամավորությունը, մեծ հաշվով, Սերժ Սարգսյան-Վլադիմիր Գասպարյան պայմանավորվածության հետևանք էր: Համակարգի բացակայությունը չեղարկել է նաև Սարգսյան-Գասպարյան պայմանավորվածությունը` Արթուր Գևորգյանին դուրս դնելով ՀՀԿ-ից:

Մնացած հայտարարությունները գեղեցիկ խոսքեր են, որոնց քաղաքական արժեքը զրոյական է:

Նույնը վերաբերում է Շիրակ Թորոսյանին, որը, անկախ իր անձնական որակներից, քրեաօլիգարխիկ համակարգում Ջավախքի կլանի «ներդրումն» էր: Չկա համակարգը, գոյություն չունի նաև նրա հետ որևէ պայմանավորվածություն:

ՀՀԿ խմբակցությունը, մեծ հաշվով, կուռ, կոնսոլիդացված համակարգ էր, երբ սերտաճած էր իշխանությանը, ամրապնդված էր նրա ռեսուրսով: Խճանկարային իմաստով` խորհրդարանական մեծամասնությունը քրեաօլիգարխիկ տարբեր սեգմենտների հիբրիդ է, որը կենսունակ է միայն ընդհանուր շահերի պարագայում: Իշխանության ռեսուրսից կտրվելու պարագայում վերանում է կոնսոլիդացիոն մերանը: Հակահեղափոխության ռևանշի կոնսոլիդացիոն ռեսուրսն այս պարագայում չի աշխատում, որովհետև հեղափոխությունը ամեն օր նոր տարածքներ է նվաճում` քրեաօլիգարխիային զրկելով թթվածնից: Այս համատեքստն անխուսափելի է դարձնում ՀՀԿ խմբակցության փլուզումը:

Համակարգային հոտառությունը Ֆելիքս Ցոլակյանին հուշեց դեռ մայիսի 1-ին հակադրվել ՀՀԿ-ին և կողմ քվեարկել Նիկոլ Փաշինյանին: Այսօր վերջինիս իրենց ուղղակի կամ անուղղակի հավատարմություն են հայտնել Արթուր Գևորգյանն ու Շիրակ Թորոսյանը: ՀՀԿ 58 անդամ ունեցող ֆրակցիան արդեն կորցրել է երեք ձայն, հաշված օրերի կամ շաբաթների ընթացքում կկորցնի մեծամասնությունը:

Տարիներ առաջ հերթեր էր գոյանում` ՀՀԿ-ին անդամագրվելու համար, հիմա տարերային առնետավազքի ժամանակն է: Պատճառներն միշտ էլ կգտնվեն, գեղարվեստական տեքստերի ու գեղեցիկ ձևակերպումների պակաս չի լինի: Օրինակ` Սամվել Ալեքսանյանն որոշել է քաղաքականությամբ չզբաղվել, Արա Բաբլոյանը կարող է վերադառնալ բժշկություն և այլն:

Առաջիկա օրերին Նիկոլ Փաշինյանի կառավարությունը խորհրդարանում արդեն ունենալու է չձևակերպված մեծամասնություն: Կարևորը` գայթակղությանը չտրվելն ու նման մեծամասնությունից օր առաջ ձերբազատվելն է, մանավանդ որ արտահերթ ընտրությունների անցկացման խոչընդոտները վերանում են:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում