Thursday, 25 04 2024
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին

Վլադիմիր Գասպարյանի պատգամավոր փեսան լքեց ՀՀԿ-ն

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արթուր Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«օՍիրելի հայրենակիցներ, դիմում եմ Ձեզ, դիմում եմ նրանց, ովքեր ինձ ձայն տալով գործուղել են Ազգային Ժողով:

Վերջին շրջանում հայ ժողովուրդը՝ ինչպես Հայաստանում ապրող, այնպես էլ սփյուռքում հոգով ու սրտով ապրում է Հայաստանով, հետևում է երկրում տեղի ունեցող զարգացումներին, ուրախանում է, ոգեշնչվում է ցանկացած լավ լուրով, անհանգստանում է ենթադրվող մարտահրավերներից: Այսօր մեր ձայնը լսելի է, իսկ մեր կարծիքը կարևոր:

Ժամանակն է օգտվել պատմական հնարավորությունից: Հարկավոր է արագ ինքնակազմակերպվել ներսում, արտաքին քաղաքական հարաբերություններում ձեռք բերել անկախության աննախադեպ կարգավիճակ և արդյունքում դուրս գալ շահեկան դիրքերով: Կկարողանանք ՝ կմնանք պատմության մեջ բոլորս, բոլորս միասին, առանց բացառության: Առաջին քայլը արված է… Հիմա ժամանակն է զբաղվել ներքին հարցերով, հնարավորինս արագ, առանց ժամանակ կորցնելու, առանց ներքաղաքական խաղերի, երբեք չառաջնորդվել նեղ թիմային շահերով:

Նախկինում առիթ ունեցել եմ ասելու և հիմա էլ կրկնում եմ: Թիմային պայքարում բարոյական չեմ համարում քննադատության դետալային բարձրաձայնումը, դա ևս քաղաքական մշակույթի կանոններից է, բայց եւ այսօր չեմ տեսնում առողջացմանն ուղղված ոչ մի էական գործողություն: Չեմ ուզում տեսնել պայքար մեծամասնություն կազմող քաղաքական ուժի եւ ժողովրդական շարժման միջև: Այն անտեղի է. ծայրաստիճան վտանգավոր:

Տեղեկացնում եմ Ձեզ, որ դիմումիս համաձայն դուրս եմ գալիս Հայաստանի Հանրապետական Կուսակցությունից: Միաժամանակ մեկ այլ դիմումով դուրս եմ գալիս ԱԺ Հանրապետական խմբակցությունից:

Իմ այս քայլը հետապնդում է մի քանի հիմնական նպատակ.

-Նպաստել խորհրդարանում լարվածության նվազմանը

-Ստեղծված քաղաքական ճգնաժամի լուծումը պետք չէ թողնել միայն արտահերթ ընտրություններին: Առավել ևս, երբ դեռ հայտնի չէ, թե երբ է հնարավոր այն իրականացնել, և հայտնի չէ՝ ինչ պրոցեսներ կնախորդեն և ինչ զարգացումներ կունենանք վերջնարդյունքում:

-Այսօր ճիշտ եմ համարում աշխատանքի էֆեկտիվությունը բարձրացնելու նպատակով կառավարությանը տալ գործելու ավելի խաղաղ եւ կանխատեսելի պայմաններ: Նման քայլով հնարավորություն կտանք նորաստեղծ, այո, նաև անփորձ կառավարությանը կենտրոնանալ իր անելիքների շուրջ:

Սա բխում է մեր ազգային շահից, և երկրորդ՝ նման քայլով նրանց հնարավորություն չենք տա արդարանալ անբավարար արդյունքների դեպքում:

Պետք է տալ հնարավորություն և պահանջել, այլ ոչ թե խանգարել, հետո մեղադրել…

Մի բան հստակ է՝ ցանկացած պարագայում ընկնում ենք տեմպից, կորցնում ենք ժամանակ, այն, ինչ ամենաթանկն է: Ուստի այսուհետ կքվեարկեմ թիմային որոշումներից և պայմանավորվածություններից անկախ: Պատրաստ եմ կողմ քվեարկել ցանկացած ուժի ներկայացրած այն ծրագրին,որը կծառայի Հայաստանի զարգացմանն ու առաջընթացին:

Եվ քանի որ պատգամավոր եմ ընտրվել ռեյտինգային կարգով, այս քայլը կատարելիս թիկունքումս զգում եմ բազմահազարանոց ընտրողների աջակցությունը:

ԴԱՏԱՊԱՐՏԵԼԻ Է ՊԱՅՄԱՆԱԿԱՆ ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ: ՀԱՅՐԵՆԻՔԸ ՊԻՏԻ ՍԻՐԵԼ ԱՆԿԱԽ ԻՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՌԵԺԻՄԻՑ, ԻՆՉՊԵՍ ԵՎ ԱՆԿԱԽ ՄԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՄՈԶՄՈՒՆՔՆԵՐԻՑ: (Գ.ՆԺԴԵՀ)

Թիվ 2 Ընտրատարածքից ռեյտինգային կարգով ընտրված պատգամավոր՝ ԱՐԹՈՒՐ ՍԱՄՎԵԼԻ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում