Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Ռուսահայ օլիգարխիայի ողբերգությունը

Ռուսահայ օլիգարխան հայտնվել է չափազանց ծանր վիճակում, քանի որ Ռուսաստանի իշխանությունները համարում են, որ Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը նրանց տապալումն է: Ռուսահայ օլիգարխիան տևական ժամանակ Ռուսաստանի իշխանություններին հավատացրել է, որ Հայաստանը իրենց վերահսկողության տակ է, որ իրենց հայրենիքում նույնիսկ ճանճը չի կարող տզզալ առանց իրենց համաձայնության, ուր մնաց՝ իշխանության խնդիր լուծվի: Մինչդեռ հիմա Ռուսաստանի իշխանությունները համոզվել են, որ այդ մարդիկ ոչ միայն կտրված են իրականությունից, այլ ոչ մի ազդեցություն չունեն Հայաստանում ընթացող հասարակական քաղաքական գործընթացների վրա: Որոշ տեղեկությունների համաձայն՝ օլիգարխների մի մասը այնքան է սարսափած Ռուսաստանի իշխանությունների զայրույթից, որ նույնիսկ չեն համարձակվում վերադառնալ Ռուսաստան, դառնալով քաղաքական վտարանդի:

Ռուսահայ օլիգարխիան միայն այն մարդիկ չեն, որոնք բիզնես են արել Ռուսաստանում: Այդ շարքում պետք է դիտարկել նաև նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին և բոլոր նրանց, ովքեր թեև բիզնես են արել Հայաստանում, բայց այդ բիզնեսը ուղղակիորեն կապված է եղել Ռուսաստանի հետ: Օրինակ՝ Ռուսաստանը գազը Հայաստանին վաճառում էր 150 դոլարով, իսկ Կարեն Կարապետյանը այն հայ ժողովրդի վրա վաճառում էր կրկնակի թանկ գնով: Ռուսաստանում իհարկե գիտեին, որ Կարապետյանն ու իր շրջապատը թալանում են հայ հասարակությանը, բայց դրա առաջ աչք էին փակում, որովհետև Կարապետյանը համոզել էր, որ այդ թալանից որոշակի գումար է օգտագործում հանրային կարծիքը գնելու վրա: Ռուսաստանը համարում էր նաև, որ այդ ձևով ինքը վճարում է Հայաստանի իշխանությանը Ռուսաստանի նկատմամբ ունեցած լոյալության դիմաց, վճարում էր Հայաստանի իշխող վերնախավին, այսպես կոչված, ռուսամետ դիրքորոշման դիմաց: Օրինակ՝ ինչու Ռուսաստանի իշխանությունը պատժեց Լևոն Հայրապետյանին, ըստ էության՝ բերդում սպանելով նրան, որովհետև Հայրապետյանը հանդես էր գալիս Հայաստանի իշխանության ընդդիմության դիրքերից, այսինքն՝ Ռուսաստանում աշխատած փողը օգտագործում էր, ոչ թե Հայաստանի իշխանությանը ամրապնդելու, այլ թուլացնելու համար, իսկ դա համարվում էր ընդունված խաղի կանոներից շեղում, մահացու մեղք, որի համար նա վճարեց իր կյանքով:

Նույն սխեման գործում էր Ռուսաստանում ապրող օլիգարխիայի մասով: Ռուսաստանի իշխանությունները թույլ էին տալիս, որ այնտեղ ապրող հայ օլիգարխիան միլիոններ աշխատեր, մասնակցեր տենդերների և հաղթեր, ոչ միայն այն պատճառով, որ նրանք ժամանակին և պատշաճ վճարում էին ատկատները, այլ նաև վստահեցնում էին, որ իրենց աշխատած փողի մի մասը ներդնում են Հայաստանում քաղաքական ազդեցություն գնելու համար: Ռուսաստանը համաձայնվեց, որ Հայաստանի էլեկտրական ցաները «Ինտեր ՌԱՕ»-ից անցնի «Տաշիր» խմբին, որովհետև եթե ռուսական կազմակերպությունը այստեղ որևէ քաղաքական պրոյեկտ չէր իրականացնում, ապա Կարապետյանը համարվում էր ռուսական շահերի ներկայացուցիչը, և Ռուսաստանը ՀԷՑ-ի նման հսկայական կառույց դնելով Կարապետյանի տակ, ուզում էր ավելի ուժեղացնել նրան: Դրա համար ՀԷՑ-ի ու «Գազպրոմ Արմենիա»-ի աշխատակիցները մի օրվա ընթացքում դարձան ՀՀԿ-ական, համալրելով իշխանության ֆորմալ կողմնակիցների բանակը: Մինչդեռ դա ոչնչով չօգնեց իշխանությանը, ընդհակառակը՝ այդ կառույցների աշխատակիցները, ամենաակտիվ մասնակցությունն էին ունենում բողոքի ցույցերին, իրենց դժգոհությունը հայտնելով ոչ միայն երկրի, այլ նաև իրենց անմիջական ղեկավարությունից:

Ռուսաստանից շատ վատ լուրեր են հասնում այն մասին, որ Ռուսաստանի իշխանությունները կարող են զրկել հայ օլիգարխիային բոլոր այն արտոնություններից, որոնք նրանք ունեցել են մինչև հիմա: Արդեն ստուգումներ են սկսվել նրանց կազմակերպություններում, և դրանց արդյունքում խլում են արդեն տրված տենդերները, մրցույթների արդյունքները չեղյալ են հայտարարվում, սահմանվում են բազմամիլիոնանոց տույժեր ու տուգանքներ: Լևոն Հայրապետյանի օրինակը ցույց է տալիս, որ Ռուսաստանը կարգազանցներին կարող է զրկել ոչ միայն ունեցվածքից, այլ նաև կյանքից:

Ռուսաստանը մտադիր է վերաբաշխել Հայաստանում ունեցած իր բիզնեսները: Հայաստանում արդեն լուրջ պայքար է սկսվել «Գազպրոմ Արմենիա»-ի համար: Այն որ տապալված վարչապետ Կարեն Կարապետյանը չի կարող կապ ունենալ «Գազպրոմ Արմենիա»-ի հետ, այլևս ոչ մի կասկած չկա: Այդ կառույցը և դրանից ստացվող եկամուտները Ռուսաստանը պետք է տա այն մարդուն կամ մարդկանց խմբին, որը հայտ կներկայացնի լինելու Հայաստանում ռուսական գծի ներկայացուցիչը, որը կկարողնա համոզել, որ ինքն ավելի արդյունավետ կօգտագործի այդ գումարները, քան տապալված իշխանությունները: Բայց Ռուսաստանի իշխանությունները չպետք է տապալման ամբողջ մեղքը բարդեն ռուսահայ օլիգարխիայի վրա: Ի վերջո սա ռուսական քաղաքական վերնախավի առաջին տապալումը չէ, ու ոչ էլ վերջինը կլինի: Ուղղակի իրեն սպառած և ուղն ու ծուծով կոռումպացված ռուսական քաղաքական համակարգը չի կարող դիմանալ ավելի առաջադեմ քաղաքական համակարգի մրցակցությանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում