Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Ֆրանսիայի արտգործնախարարի երևանյան երկու ազդակները

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Իվ Լե Դրիանը, որը մայիսի 27-ին Ադրբեջանում էր, իսկ մայիսի 28-ին ժամանել էր Հայաստան, Երևանում հայտարարել է, որ Ֆրանսիան պատրաստ է աջակցել ղարաբաղյան կարգավորման առաջընթացի կրեատիվ առաջարկներին: Նա ասել է, որ կպաշտպանեն ցանկացած մոտեցում, որը թույլ կտա առաջ գնալ լուծման ուղղությամբ և ապահովել խաղաղություն ու կայունություն: Միևնույն ժամանակ, նա Երևանում հայտարարել է, որ անընդունելին են թե՛ ստատուս քվոն, թե՛ ուժի կիրառումը: Բաքվում էլ նա հայտարարել էր, որ Ֆրանսիան կակտիվացնի իր ջանքը հակամարտության կարգավորման արագության ուղղությամբ:

Ֆրանսիայի արտգործնախարարի Բաքվի ու Երևանի հայտարարությունները առաջին հայացքից թողնում են հակասական և շփոթ տպավորություն: Մյուս կողմից՝ նա կարծես թե փորձել է ամեն տեղ ասել այն, ինչն ավելի շատ կցանկանային լսել գուցե: Բաքվում նա հավաստիացրել է, որ կաշխատեն ավելի ակտիվ՝ որպես միջնորդ, իսկ Երևանում էլ ակնարկել է գուցե, որ սպասում է Երևանի նոր առաջարկներին, որոնց պատրաստ են աջակցել: Սակայն որևէ դեպքում հստակ չէ կոնկրետություն, թե ընդհանրապես Ֆրանսիան, որպես միջնորդ, ինչպես է պատկերացնում հետագա գործընթացը:

Ընդհանրապես այդ առումով պարզ չէ ոչ միայն Ֆրանսիայի, այլև մյուս երկու համանախագահ երկրների՝ ԱՄՆ-ի ու Ռուսաստանի դիրքորոշումը: Նրանց մոտ կամ որոշակի շփոթ է ու փակուղի, և նրանք մի կողմից գիտեն, որ դժվար է Հայաստանից զիջումներ կորզել առանց անվտանգության ու Արցախի անկախության երաշխիքների, մյուս կողմից էլ գիտեն, որ Բաքուն չի համաձայնի այդ տարբերակին և միաժամանակ կշարունակի սպառնալ պատերազմով: Համանախագահները փորձում են զսպել հնարավոր նոր պատերազմի բռնկումը, սակայն մյուս կողմից՝ նկատելի է, որ նրանք պատկերացում իսկ չունեն, թե դա ինչքան կարող են անել և գլխավորը՝ ինչպես կարող են երկար անել դա: Առավել ևս, որ նրանցից յուրաքանչյուրն էլ ունի իր ռեգիոնալ ծրագրերն ու շահերը և ըստ այդմ՝ իր հարաբերությունները հակամարտության կողմերի և նույնիսկ Իրանի հետ:

Այդ իմաստով, Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարի տարածաշրջանային այցն, ըստ էության, դարձել է այդ հակասական իրողության բավականին ակնառու դրսևորում: Այս պայմաններում եզրակացությունը թերևս մեկն է, առավել ևս Հայաստանի նոր իշխանության համար: Առաջին հերթին երևի թե այն, որ համանախագահները շփոթության մեջ են, և ըստ այդմ՝ նրանց մոտ առկա է որևէ նոր մոտեցման, նոր առաջարկի, այսպես ասած, ընկալման կամ սպասման բնական մի վիճակ, որից պետք է օգտվել և փորձել առաջ մղել նոր գաղափարներ, որոնք կպարունակեն իրավիճակի ավելի երկարաժամկետ քաղաքական մենեջմենթի ներուժ: Միայն Արցախի բանակցային կողմ լինելու տարրը դրա համար բավարար չէ, քանի որ այնտեղ առաջանում է Ադրբեջանի խուլ դիմադրությունը, և հարցը փակվում է: Ըստ այդմ՝ դրա հետ մեկտեղ պետք է նաև ուղեկցող գաղափար կամ բանաձև, որը Ադրբեջանին կստիպի դիրքորոշում ձևավորել՝ խուլ մերժման փոխարեն:

Բացի համանախագահների մոտ շփոթությունից և փակուղային իրավիճակից, հայկական կողմի այդպիսի նախաձեռնողականության համար նաև պարարտ հող է այն հանգամանքը, որ Հայաստանում նոր և բացառիկ լեգիտիմությամբ իշխանություն է: Միևնույն ժամանակ, մյուս եզրակացությունը թերևս այն է, որ համանախագահների մոտ առկա, ըստ էության, փակուղային վիճակը հայկական կողմի համար պետք է լինի ցուցիչ, որ նրանք գործնականում շատ քիչ մասով են տիրապետում իրավիճակին և ըստ այդմ՝ պետք է ռազմաքաղաքական օպերատիվ իրավիճակի կառավարման հարցում ավելի շատ ապավինել բացառապես սեփական ռեսուրսներին և ներուժին, իսկ համանախագահների հետ աշխատանքն էլ դիտարկել նրանցից յուրաքանչյուրի հետ ավելի շատ երկկողմ, կամ այսպես ասած՝ եռյակի ձևաչափով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում