Thursday, 25 04 2024
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.

Երբ Թրամփը Ղարաբաղի մասով իր հատվածը խաղա, ձեռքերը կլվանա, կասի. «ընկերներ ոչինչ չստացվեց»

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին շնորհավորելով Ադրբեջանի առաջին հանրապետության 100-ամյակի առիթով, շնորհավորական ուղերձում անդրադարձել է նաև արցախյան խնդրին և ասել, թե առաջիկա ամիսները հնարավորություն կբերեն հակամարտության կարգավորման համար, ինչը գործակցության էլ ավելի լավ պայմաններ կստեղծի Ադրբեջանի և Նահանգների համար:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում կովկասյան երկրների հարցով ռուս փորձագետ Ստանիսլավ Տարասովը նշեց՝ Թրամփի հայտարարությունն իր մեջ որոշակի ինտրիգ է պարունակում. «Առաջինը՝ մի քանի ամիս է խոսվում է, արդյոք ամերիկացիներն ունեն Ղարաբաղյան հակամարտության կարգավորման պլան։ Եթե իրադարձություններին ուշադրիր հետևեք՝ ամերիկացի համանախագահները անընդհատ խոսում էին ինչ-որ պլանի գոյության մասին, խոսվում էր ինչ-որ շրջանների վերադարձի մասին, Ղարաբաղի կարգավիճակի մասին և այլն։ Բայց այդ ամենն այդպես էլ մնաց թղթի վրա և նախագիծն այդպես էլ չիրագործվեց։ Ինչո՞ւ հենց հիմա Թրամփը գնաց այդ քայլին»։

Ստանիսլավ Տարասովը մի քանի հանգամանք է մեջբերում. «Առաջինը Իրանի հետ հարաբերությունների վատթարացումն է։ Երկրորդը՝ նա սկսեց Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառել, երրորդ՝ Ադրբեջանը հայտնվել է շատ դժվար իրավիճակում, որովհետև հայտնվել է երեք պետությունների մեջտեղում, որոնք պատժամիջոցների տակ են։ Դրանք են՝ Ռուսաստանը, Իրանը, Թուրքիան։ ԱՄՆ-ը հասկանում է, որ կարող է կորցնել Ադրբեջանը, որովհետև Ադրբեջանն իրեն ներկայացնում է որպես Թուրքիայի ռազմավարական դաշնակից։ Թրամփը հասկանալով Ադրբեջանի կարևորությունը, փորձում է չկորցնել և հիմա ինչ-որ ղարաբաղյան պլան է առաջարկում»։

Տարասովն ընդգծում է. «Թրամփը խաղադրույք է անում հետևյալի վրա։ Իրենք փորձում են հիմա Փաշինյանից արևմտամետ, Ռուսաստանի դեմ տրամադրված գործիչ կերտել։ Թրամփը կհրավիրի Փաշինյանին ու Ալիևին Վաշինգտոն, ինչ-որ նախագիծ կներկայացնեն, դրա շուրջ դիսկուրս կգնա։ Թրամփը ժամանակ կշահի, որպեսզի Իրանի հանդեպ իր քաղաքականությունը տանի։ Երբ Թրամփը իր հատվածը խաղա, ձեռքերը կլվանա, կասի՝ ընկերներ ոչինչ չստացվեց։ Երկրորդ՝ Փաշինյանն իր դիրքորոշումը հստակեցրեց, երբ ասաց, որ Ղարաբաղը հակամարտության կողմ է, հիմա դրանից հրաժարավելը նրա համար շատ դժվար կլինի և, վերջին հաշվով, Ադրբեջանը կարող է գնալ զիջման ու Ղարաբաղը ճանաչել հակամարտող կողմ, ոչ թե պետություն, այլ հակամարտության կողմ։ Դրա դիմաց Փաշինյանը կարող է ինչ-որ շրջանների մասին խոսել, հենց դրա շուրջ էլ հիմա ինտրիգն ընթանալու է»,- ասաց նա՝ պատահական չհամարելով նաև ղարաբաղյան հարցի շուրջ Ադրբեջանի ակտիվացումը»։

Ըստ մեր զրուցակցի՝ Թրամփը նաև ճնշման լծակներ ունի Երևանի վրա. «Նրանք արդեն շրջանառում են, որ կարող է բարեփոխումների համար 140 միլիոն հատկացնել, նույնիսկ Պոմպեոն է խոսել այդ մասին։ Չմոռանանք, որ Մինսկի խմբի համանախագահներից միայն ԱՄՆ-ն է, որ Ղարաբաղին օգնություն է ցույց տալիս»։

Ընդհանուր առմամբ՝ ըստ նրա՝ ամերիկացիների ակտիվ մասնակցությունն այս տարածաշրջանում չի նախատեսվում. «Նրանք գուցե ինտրիգներ մտցնեն, ժամանակ շահեն, որովհետև իրանական ուղղությամբ շատ լուրջ զարգացումներ են սպասվում»։

Այն փաստը, որ Փաշինյանն ունի ներքին լեգիտիմություն, իրեն թույլ կտա՞ առաջ գնալ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում, գնալ անգամ փոխզիջումների, որը ցուցե չներվեր նախկին նախագահին, դիտարկմանն ի պատասխան Տարասովը պատասխանեց․ «Բայց նախորդ նախագահը չի հանձնել Ղարաբաղը, նա ակտիվ դիվանագիտություն էր վարում, եթե նայենք՝ կային և՛ սխալ, և՛ ճիշտ քայլեր, բայց ամեն դեպքում նախորդ նախագահը տեսականորեն ամրացրեց Հայաստանի դիրքերը ղարաբաղյան կարգավորման հարցում և դա փաստ է։ Նրան այդ հարցում ոչ մի կշտամբանք հղել պետք չէ։ Այլ հարց է, որ նրա իշխանությունը ակտիվորեն առաջ չէին քաշում Ղարաբաղը բանակցությունների սեղանին վերադարձնելու հնարավորությունը»։

Տարասովը նշում է՝ առանց փոխզիջումների անհնար է։ «Ադրբեջանը պետք է փոխի իր տեղեկատվական քաղաքականությունը, Իլհամ Ալիևը մեկ ասում է, որ դարեր շարունակ Հայաստանը ապակառուցողական քաղաքականություն է վարել, մեկ էլ, մեկ այլ ելույթում ասում՝ Հայաստան պետություն գոյություն չունի։ Իրենք էլ են խճճվել, իրենք էլ պետք է հասկանան, որ Ղարաբաղում հայեր կան ու ապրելու իրավունք ունեն, «Ղարաբաղն առանց հայերի» սցենարն աշխատել չի կարող»,-եզրափակեց նա։

Քաղաքագետ Լևոն Շիրինյանի կարծիքով՝ դրական է, որ հայկական կողմն այս փուլում ճշգրտել է իր դիրքորոշումը. «Ինքը չի բանակցելու Արցախի փոխարեն։ Հայաստանում տեղի է ունեցել թավշյա հեղափոխություն և իշխանության արմատական փոփոխություն արևմտյան բոլոր արժեքներին համահունչ։ Հայաստանում իշխանափոխություն չի եղել, եղել է վերարտադրություն, այսինքն՝ կա ընդհանուր ընտրական ցիկլի ավարտ, և համանախագահող երկրների համար կարևոր է ցույց տալ, որ իրենք կան և գործընթացը շարունակվում է»,- ասաց Շիրինյանը։

Մեր զրուցակիցը շարունակում է. «Հիմա հայկական կողմի դիրքորոշումը հստակ է, որը գուցե դժվարություն է առաջացնում բոլոր նրանց համար, ովքեր սովոր էին Հայաստանի կիսահաշմանդամ տեսակետներով ինչ-որ հանդիպումներ անցկացնել։ Սա պրոտոկոլային հայտարարություն է, և սպասվում է Ադրբեջանի հստակ դիրքորոշումը՝ Արցախը կողմ է, թե ոչ։ Իհարկե մեծ ոգևորության առիթ չկա Թրամփի հայտարարությունից, բայց ԱՄՆ-ը դրական ազդանշաններ է ցույց տալիս, չի բացառվում, որ Հայաստանը կրկին «Հազարամյակի մարտահրավերներ»-ի շահառու դառնա, որից զրկվել էր Սարգսյան-Քոչարյան տանդեմի պատճառով։ Երեք նախագահները շարժվել են տարածք վերադարձնելու ուղղությամբ, նրանք էլ սովոր էին Հայաստանի կիսահաշմանդամ մոտեցումներին, բարեբախտաբար, դա փոխվել է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում