Հայաստանում քաղաքական բանտարկյալներ չպետք է լինեն, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:
«Դիրքորոշումը շատ պարզ է և հստակ` Հայաստանի Հանրապետությունում քաղաքական բանտարկյալներ չպետք է լինեն` երեկ, այսօր և վաղը», – ասաց ՀՀ նախագահը:
Արձագանքելով հարցին` Հայաստանում կա՞ն քաղբանտարկյալներ, Արմեն Սարգսյանը նշեց, որ մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող մի քանի կազմակերպություններից ստացել է որոշակի փաստաթղթեր: