Դեղերի ներմուծման մենաշնորհի վերացման մասով աշխատանքներ ենք տանում, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Նոր կարգ ենք ընդունում դեղերի գուգահեռ ներմուծման կարգի վերաբերյալ, որպեսզի միայն մի ընկերությունը չկարողանա այն ներմուծել», – ասաց նախարարն՝ ընդգծելով, որ սա նաև մրցակցային դաշտ կստեղծի, արդյունքում էլ գնի նվազում կլինի: