Առաջիկայում կնշանակվեն մարզպետները, այդ թեմայով դեռ ոչ մի նորություն չկա: Այս մասին այսօր՝ մայիսի 24-ին, կառավարության շենքի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը:
«Վարչապետը Սահմանադրությամբ իրեն տրված լիազորությունների շրջանակում կառավարությանը կներկայացնի կազմը»,-ասաց նա: