Thursday, 25 04 2024
00:30
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան

Փաշինյանի «հորդորով» հրաժարական տվողը

Երեկ լրագրողների հետ զրույցի ժամանակ խոսելով Տարոն Մարգարյանի հրաժարականի մասին՝ Նիկոլ Փաշինյանն ասել է. «Երբ ես նման հորդոր հնչեցնեմ, Տարոն Մարգարյանը կհետևի այդ հորդորին»:

Վարչապետի հայտարարությունը բավականին բազմաշերտ է և որոշակի հետևությունների տեղիք է տալիս, մանավանդ, որ Տարոն Մարգարյանը ՀՀԿ թերևս միակ պաշտոնյան է, որը իր հրաժարականը պահանջողների դեմ հակացույցեր կազմակերպեց:

Փաշինյանը երեկ, ըստ էության, հասկացրեց, որ ինքը կանգնած չէ Մարգարյանի հրաժարականն այս օրերին պահանջողների թիկունքում` անթաքույց ակնարկելով, որ եթե ինքը լիներ հրաժարական պահանջողը, Մարգարյանը վաղուց հեռացած կլիներ: Մյուս կողմից` եթե Նիկոլ Փաշինյանն այս պահին հրաժարականի հորդոր չի ներկայացնում Տարոն Մարգարյանին, ուրեմն` այդ հարցն առնվազն հիմա ժամանակավրեպ է համարում:

Սակայն ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանն այդքան վստահ, որ իր հորդորով Տարոն Մարգարյանը հրաժարական է տալու: Արդյո՞ք վարչապետը համարում է, թե իր հիմնական ռեսուրսը` հանրային վստահության մեծ պաշարը, այն հզոր ալիքն է, որի ուժին չի կարող դիմանալ որևէ պատնեշ, թե՞ կարծում է, որ Սերժ Սարգսյանի կապիտուլյացիայից հետո նույնիսկ անիմաստ է խոսել որևէ հանրապետականի անգամ դիմադրության մասին:

Իհարկե, գործ ունենք նաև իներցիայի մարող տրամաբանության հետ: Տարոն Մարգարյանին նույնիսկ հրաժարականի հորդոր պետք չէ, որովհետև մայիսի 8-ից հետո նրա պաշտոնավարումն իներցիոն է և յուրաքանչյուր րոպեի կարող է ընդհատվել: Տարոն Մարգարյանը բոլորից լավ է հասկանում, որ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման օրոք նույնիսկ` քաղաքապետ է դարձել ոչ թե իր շնորհների, այլ քաղաքականության հետ չասոցացվող հանգամանքների շնորհիվ: Հետհեղափոխական Հայաստանում քաղաքականության տարածքն էապես ընդարձակվել է, ինչը գործնականում հնարավոր չի դարձնում Մարգարյանի պաշտոնավարումը նման պատասխանատու և լուրջ պաշտոնում, եթե նա նույնիսկ հավատարմության հրապարակային երդում տա նոր իշխանությանը:

Մյուս կողմից` շատ հնարավոր է, որ Նիկոլ Փաշինյանի երեկվա ինքնավստահությունը ոչ թե քաաղաքական ուժի ցուցադրություն է, այլ հիմնված է մեզ դեռևս անհայտ կոնկրետ փաստերի, հանգամանքների, իրողությունների վրա: Օրինակ, շատ հնարավոր է` Տարոն Մարգարյանի իշխանավարումը «օպտիմալացվի», այլ խոսքով` Նիկոլ Փաշինյանի հորդորով նա հրաժարական տա, որովհետև հանդիսանում է, Ենթադրենք, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի խոստացած սկանդալային կոռուպցիոն բացահայտումների «հերոսներից» մեկը: Մենք, իհարկե, հարգում ենք անմեղության կանխավարկածը, սակայն չենք մոռանում նաև, որ Երևանի գործող քաղաքապետը ամենաարագ հարստացած պաշտոնյաներից մեկն է:

Ամեն դեպքում` Տարոն Մարգարյանը հիմա աշխատելու է վարչապետի հորդորին սպասելով: Նա, կարծես թե, զրկված է այլընտրանքից և առավելագույնը կարող է մի փոքր հետաձգել հորդորի պահը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում