Tuesday, 23 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Թուրք-ադրբեջանական սուրը՝ ռուսների մեջքին. նոր ռիսկեր և հնարավորություններ Հայաստանի համար

Հունիսի 12-ին Ադրբեջանն ու Թուրքիան գործարկելու են Տրանսանատոլիական գազամուղը: Այս գազամուղի գործարկումը նախատեսված էր մյուս տարի, սակայն Թուրքիայի ներքաղաքական կոնյունկտուրան, ավելի ստույգ՝ հունիսի 24-ին նշանակված նախագահական ընտրություններն իրադարձություններն առաջ բերեցին:

Խորհրդանշական է, որ նոր գազամուղի գործարկումը նշանակված է հունիսի 12-ին, երբ ռուսաստանցիները նշում են իրենց երկրի տոնը: Խորհրդանշական է այն իմաստով, որ Տրանսանատոլիական գազամուղը կամ TANAP-ն, ըստ էության, հարվածում է Ռուսաստանի էներգետիկ շահերին և այլընտրանք է «Թուրքական հոսքին», որի միջոցով ռուսական գազը Թուրքիայի տարածքով տարանցվելու է Ռուսաստան: Իհարկե, «Թուրքական հոսքի» ծավալը տարեկան կազմելու է մոտ 30 միլիարդ խորանարդ մետր, իսկ TANAP-ինը` առայժմ 16 միլիարդ խորանարդ մետր: Մոսկվայում համարում են, որ TANAP-ն այս պահին՝ իր հզորությամբ, ծավալներով, իրենց նախագծի մրցակից լինել չի կարող, սակայն չեն էլ հերքում, որ հեռանկարում թուրք-ադրբեջանական էներգետիկ համագործակցությունը կարող է լուրջ հարված հասցնել Մոսկվայի ոչ միայն էներգետիկ, այլ նաև քաղաքական շահերին:

TANAP-ի բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը՝ 51%, պատկանում է Ադրբեջանի SOCAR պետական ընկերությանը, նախագծում ներկայացված են նաև քուրքական Botas-ը (30%) և բրիտանական BP-ն (12%): 1800 կմ երկարություն ունեցող գազատարի տարեկան հզորությունը, ինչպես նշեցինք, առայժմ կազմելու է 16 միլիարդ խորանարդ, որից տասը միլիարդը Թուրքիայի տարածքով տարանցվելու է Եվրոպա: TANAP-ի ռազմավարական կարևորությունն այն է, որ այս գազամուղը Արևելքն ու Արևմուտքը շաղկապող «Հարավային գազային միջանցք» գլոբալ նախագծի բաղադրիչն է և զարգանալու մեծ ռեսուրս ունի:

Եվրահանձնաժողովի փոխնախագահ Մարոշ Շեֆչովիչն այս նախագիծը ռազմավարական է համարել, որովհետև այն թուլացնում է ԵՄ երկրների էներգետիկ կախվածությունը Ռուսաստանից:

TANAP-ի շահագործումով Բաքուն լուծում է մի քանի առանցքային խնդիր: Նախ՝ արմատապես փոխվում է Ադրբեջանի էներգետիկ քաղաքականությունը, որի առանցքը դառնում է գազի արտահանումը՝ նավթի փոխարեն: Ադրբեջանը TANAP-ի միջոցով դառնում է Եվրամիության կարևոր գործընկեր, ու քանի որ գազամուղի վերահսկիչ փաթեթը պատկանում է պետական ընկերության, այն դառնում է Ադրբեջանի անվտանգության համակարգի կարևոր բաղադրիչ: Հատկապես մեծանում է Թուրքիայի քաղաքական կշիռը, որը դառնում է Արևելքի նավթն ու գազը եվրոպական հարուստ շուկաներ տարանցող երկիր: Ինչպես նշել է Էրդողանը՝ Թուրքիան վերածվում է մի երկրի, որին վերապահվում է էներգառեսուրսների վերաբաշխման դեր:

Սակայն մեզ առավելապես հետաքրքրում է, թե TANAP-ն ինչպիսի ազդեցություն կունենա տարածաշրջանային ստատուս քվոյի, մասնավորապես՝ ԼՂ խնդրի կարգավորման գործընթացի վրա: Մի կողմից՝ Ադրբեջանի ֆինանսական հոսքերը մեծանում են, ու նա անուղղակիորեն դառնում է եվրոպական էներգետիկ անվտանգության համակարգի անուղղակի մասնակից, մյուս կողմից՝ ավելի են բարդանալու ռուս-ադրբեջանական առանց այն էլ լարված հարաբերությունները:

Հայաստանը թավշյա հեղափոխության, երկրի միջազգային հեղինակության մեծացման, ներքին ռեֆորմների ու ճկուն արտաքին քաղաքականության շնորհիվ Արևմուտքում կարող է չեզոքացնել Ադրբեջանի, այսպես կոչված, նավթագազային քաղաքականության հնարավոր հետևանքները: Մյուս կողմից՝ էական լարվածություն է առաջանալու Մոսկվայի և Բաքվի հարաբերություններում, ինչը հնարավորություն է ընձեռում, որպեսզի Հայաստանի նոր իշխանությունը մինիմալի հասցնի պատերազմի ռիսկերը՝ կանխելով ռուսական սպառազինությունների նոր մատակարարումներն Ադրբեջան, ինչը գործնականում կնշանակի, որ Ադրբեջանը զրկվում է նոր պատերազմի քարտ-բլանշից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում