Thursday, 18 04 2024
01:00
Ջո Բայդենը կստորագրի Ուկրաինային և Իսրայելին օգնություն տրամադրելու օրինագծեր
00:45
Ճապոնիայում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Իմացել է հանքերի տեղը, հափշտակել է 3մլն․-ի ոսկու հանքանյութեր
00:30
Իրանը Սիրիայից դուրս է բերում ԻՀՊԿ սպաների մի մասին
Սա անում եմ, որ ֆորպոստ չլինենք՝ Հայաստանն ինձ համար ավեի կարևոր է, քան քաղաքական կարիերաս. Փաշինյան
ՀԱՊԿ-ը «տաբու է դրել» սառեցում եզրույթի վրա
Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ
Մեր խնդիրն է, որ սահմանամերձ գյուղերում տասնյակներով տներ կառուցվեն. վարչապետ
Պիտի քեզ էլ, պապիդ հիշատակն էլ զոհաբերես հանուն Հայաստանի Հանրապետության. Փաշինյան
00:04
Բորելն առաջադրել է Կլաարի թեկնածությունը
00:00
ՀԱՄԱՍ-ի ղեկավարը այցելել է Թուրքիա
Փրկարարները դուրս են բերել Գյումրու շենքերից մեկի նկուղն ընկած 61-ամյա քաղաքացուն
125 հազար դոլարով 5 զորակոչիկի զինծառայությունից ազատելու համար
Վրաստանի «խորհրդայնացումը» իրականանում է
ԵՄ-ն սկսում է զինել Հայաստանին ոչ մահաբեր զենքով
Ամբաստանյալը հայհոյել, սպառնացել է դատավորին և նրա ընտանիքին
Ռուս խաղաղապահները լքում են իրենց «անպատասխանատվության գոտին»
23:00
ԱՄՆ-ում հայտարարել են, որ Ռուսաստանն իրենց գերազանցում է միջուկային մարտագլխիկների քանակով
22:45
Շուրջ 20 երկիր կես միլիոն միավոր զինամթերք կգնի Ուկրաինայի համար
Ներքին դիսկուրսի սպառնալիքը. պարտությունը ճակատագիր չէ
Բաքուն փորձում է բովանդակազրկել իր պատերազմական հանցագործությունները. փաստեր չունեն
Մահակով բռնաբարելու ակնարկ, ծեծ․ՆԳՆ-ում բելառուսացման պրոցես է՝ Փաշինյանի գիտությամբ
21:50
Սահմանվել է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք
Podcast կարևորի մասին
21:20
Գերմանիան զսպվածության կոչ է արել Իրանին և Իսրայելին
ՀՀ և Ֆրանսիայի ԱԳՆ-ները քաղաքական խորհրդակցություններում անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային հրատապ հարցերի
Ռուսաստանը խոստովանեց պարտությունը
Լիտվան պատրաստ է ամեն կերպ աջակցել խաղաղության գործընթացին. Լիտվայի ԱԳ նախարարը՝ Ալեն Սիմոնյանին
ՌԴ Տյումենի մարզի ութ բնակավայրերում տարհանում է հայտարարվել
ՀՀ և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները հայտնել են երկկողմ օրակարգն ակտիվորեն հարստացնելու պատրաստակամություն

ԿԳ նախարարն ազատագրում է բուհական համակարգը

Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն, իր ֆեյսբուքյան էջում անդրադառնալով Հայաստանի երիտասարդական հիմնադրամին (ՀԵՀ), հայտնել էր. «Էս էլ սենց: Այսօր պետական բուհերի ռեկտորների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրել եմ, որ այուհետ նրանք չեն վճարելու Կարեն Ավագյանի երիտասարդական հիմնադրամի պարտադիր գումարները, որոնք հասնում էին հարյուր միլիոնավոր դրամների: Հսկայական գումարներ ավելացան կրթական ոլորտում: Ասում էիք՝ փող չկա: Դուխով»:

Կարեն Ավագյանն իր ֆեյսբուքյան էջում անմիջապես հակադարձել է  նախարարին` փորձելով տպավորություն ստեղծել վերջինիս անտեղյակության մասին. «…Կարեն Ավագյանի հիմնադրամ գոյություն չունի:

Ոլորտին դեռևս ծանոթացող նախարարը հավանաբար ի նկատի ուներ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, որի հիմնադիրը ՀՀ կառավարությունն է և վերջինիս հոգաբարձուների նախագահը ի պաշտոնե ՀՀ վարչապետն է: ՀՀ վարչապետն էլ այսօր, եթե հիշում եք, Նիկոլ Փաշինյանն է։ Ի դեպ ի պաշտոնե հոգաբարձուների խորհրդի անդամ է նաև ՀՀ կրթության և գիտության նախարարը»։

Սա այն դեպքն է, որ երկուստեք անտեղյակության հարց չկա ու նաև զարմանալիորեն ճիշտ են թե Արայիկ Հարությունյանը և թե Կարեն Ավագյանը:

Գործ ունենք մտածողությունների, արժեհամակարգերի ակնհայտ բախման, անհամատեղելիության հետ:

Արայիկ Հարությունյանը որոշել է կազմաքանդել կոմսոմոլը` ինստիտուցիոնալ, մտածողության մակարդակներում, Կարեն Ավագյանը տողատակում հասկացնում է, որ պատրաստ է կոմսոմոլ աշխատել անգամ Նիկոլ Փաշինյանի մոտ:

Երիտասարդական հիմնադրամ, ըստ էության, գոյություն չունի և չի ունեցել: Սա սովետիզմը ռեստավրացնելու քաղաքականության մի մասն էր, որի միջոցով ԲՈւՀ-երը դարձել էին Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի իշխանությունների ֆորպոստը կամ ՀՀԿ-ի ապաքաղաքական մանիպուլյացիայի թիրախը` տարբեր տեսակի «Բազե»-ների միջոցով:

Արայիկ Հարությունյանի երեկվա որոշումն իրականում ստրատեգիական է` ուղղված ԲՈւՀ-երի ազատագրմանը: Առաջին հերթին` իշխանությունների քաղաքական և իրավական բեսպևեդելից: Արայիկ Հարությունյանն արձանագրում է, որ կոմսոմոլն անպետքություն է, որովհետև տարիներ շարունակ քաղաքական և ֆինանսական հարթությունների վրա խեղդել է ԲՈւՀ-ը, կրթությունը, ակադեմիական, քաղաքացիական միջավայրերը:

Խնդիրն ունի նաև կոռուպցիոն բաղադրիչ, որովհետև Կարեն Ավագյանը տարիներ շարունակ անվերահսկելի` ըստ էության, մսխել կամ վատնել է հարյուր միլիոնավոր դրամներ` աճեցնելով կարիերիստների բանակ, որը միայն քծնել է իշխանություններին` ընտրությունների ժամանակ դառնալով կեղծարարության «ավանգարդներից» մեկը:

Հեղափոխությունը «կտրեց» Կարեն Ավագյանի հացը: Բայց այս պարագայում լուծեց նաև սոցիալական արդարության խնդիր, որովհետև տարիներ շարունակ, «չծերացող» Կարեն Ավագյանն էր   «կտրել» հազարավոր ուսանողների հացը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում