Friday, 29 03 2024
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞

Իշխանության դղյակների հակահեղափոխական ստվերը

Երեկ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան տեսաուղերձով ցույց էր տալիս կառավարական այն առանձնատունը, որտեղ հիմա ապրում է նրա ընտանիքը: Ավելի վաղ Փաշինյանը հանրության սեփականությունն էր դարձրել Բաղրամյան 26-ի և Հանրապետության հրապարակի իր շքեղ աշխատասենյակները:

https://www.youtube.com/watch?v=UYmr0WctbdE

Իշխանության պալատների, դղյակների` տասնամյակներով գոցված դռները բացվում են հասարակության առջև: Սա արդեն դրական է, որովհետև բացահայտում է համակարգը բացելու Փաշինյանի պատրաստակամությունը:

Մյուս կողմից` այս տեսարանները հետաքրքիր կարող են լինել հասարակության համար, որի հետհեղափոխական վակուումը դեռ լրացված չէ բովանդակությամբ, նոր Հայաստանի հագեցած օրակարգով:

Տպավորություն ունենք, որ մի փոքր աղճատված են պատկերացումները հեղափոխության մասին:

Բաղրամյան 26-ն, օրինակ, դարձել էր անձնակենտրոն, ավտորիտսր իշխանության սիմվոլ: Նույնիսկ հեղափոխական գետը չի կարող մաքրել այդ պայմանական ճահիճը` հատկապես էյֆորիայի անխուսափելի ավարտից հետո: Բաղրամյան 26-ը «ժողովրդականցնելու » փորձերը, մեղմ ասած, ձախողված են: Հեղափոխությունը պետք է ձևավորեր նոր պատկերացում իշխանության բովանդակային, ինստիտուցիոնալ առաքելության մասին, որը հաստատ չի կարող խորհրդանշվել Բաղրամյան 26-ով:

Կառավարական դաչա կոչվածն իշխանության վերնախավի և հասարակության անջրպետի խորհրդանիշն է, եթե նույնիսկ հասարակությունը մանրամասն տեղեկանա, թե քանի շակալ է թափառում կառավարական առանձնատան բացատում: Միևնույն է` կառավարական ամառանոցն` իր պարիսպներով, խորհրդանշում է իշխանության հզորությունն ու հասարակության խեղճությունը: Վաղ թե ուշ պարիսպների հակառակ կողմը հասարակության համար դառնալու է անտեսանելի, որովհետև հենց դա է պարսպի խորհուրդը:

Մեծ Բրիտանիայում առկա է ընդամենը 50 ծառայողական ավտոմեքենա, Դանիայում՝ 23: Եվրոպական երկու երկիր` արդյունավետ կառավարմամբ: Եթե Հայաստանում շարունակելու է 1000-ից ավելի «պադավատ» մնալ, վաղ թե ուշ, դրանց պատուհաններից աշխարհը երևալու է  ծուռ հայելու էֆեկտով:

Հայաստանում տեղի ունեցածն ոչ թե իշխանափոխություն էր, այլ` հեղափոխություն, որն ուղղված էր, առաջին հերթին` այսպես կոչված, էլիտայի արտոնությունների համակարգի դեմ: Եթե այդ արտոնությունները պահպանվեն, շուտով դրանից օգտվող մարդիկ կփոխվեն` իշխանական դղյակներից դուրս ծնելով նոր հեղափոխության պահանջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում