Thursday, 18 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

11-րդ բանակ կանչողները. ռուսահայ օլիգարխիայի դեմքը

Հիշո՞ւմ եք Կարեն Կարապետյանի վարչապետության սկզբում ինչ ճառեր էին հնչեցնում ռուսահայ օլիգարխիայի ներկայացուցիչները: Նրանք խոստանում էին մեծ ներդրումներ կատարել Հայաստանի տնտեսության մեջ, անգամ «Ներդրողների ակումբ» ձևավորվեց` թերևս ցույց տալու համար, որ Մոսկվայից եկած վարչապետը վայելում է այնտեղի հայ մեծահարուստների կոնսոլիդացված աջակցությունը:

Իհարկե, խոստացած ներդրումները չտեսանք. դրա փոխարեն Կարեն Կարապետյանի շրջապատի մարդիկ, այդ թվում` ոչ անհայտ Ռոբսոնը, Հայաստանը ներքաշեցին մի քանի աղմկոտ միջազգային սկանդալի մեջ:

Իրականությունն այն է, որ ռուսահայ օլիգարխիան ընդամենը փորձել է գնել Հայաստանի իշխանությունը` Կարեն Կարապետյանի դեմքով և Ռուսաստանի իշխանության գործուն աջակցությամբ: Այդ միտումն ավելի իրական դարձավ, երբ ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հեռացավ վարչապետի պաշտոնից, և Կարեն Կարապետյանը փորձեց «գրավել» իշխանությունն ու ՀՀԿ-ն: Թավշյա հեղափոխությունը, բարեբախտաբար, կանխեց դեպքերի նման ընթացքը` չնայած, բարեբախտաբար, Կարապետյանի ու նրա տնտեսա-քաղաքական հովանավոր Սամվել Կարապետյանի նկրտումները լուրջ դիմադրության հանդիպեցին նաև ՀՀԿ վերնախավում:

Կարեն Կարապետյանը Հայաստան եկավ` որպես «նոր ոգու» խորհրդանիշ, սակայն հայաստանյան իր պաշտոնավարումն ավարտեց ռուսական վասալության ամոթալի խարանով:

Թավշյա հեղափոխությունն աննախադեպ բարձրացրել է Հայաստանի միջազգային հեղինակությունը` հիմքում ունենալով չտեսնված համազգային կոնսոլիդացիա: Ասվածի լավագույն ապացույցը Սոչիի հայերի աննախադեպ ջերմ ընդունելությունն էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ինչը հայրենադարձության և ներդրումների լուրջ ազդակ է: Սակայն համազգային զարթոնքի ֆոնի չի լսվում Ներդրողների ակումբի ծպտունը. այլևս խոսք չկա միլիարդավոր ներդրումների մասին:

Ռուսահայ օլիգարխիան` իր վարքագծով, մշտապես հակադրվել է Հայաստանի հասարակության, անգամ Ռուսաստանում ապրող միլիոնավոր հայերի տրամադրություններին, դարձել է հայ-ռուսական խեղաթյուրված հարաբերությունների խորհրդանիշը:

Ռուսահայ օլիգարխիան, ըստ էության, ևս հակահեղափոխական և ռևանշիստ է։ Նրանք էլ են սպասում իրենց հերթին, որպեսզի Նիկոլ Փաշինյանի կառավարությունը տապալվի ու իրենք գան «փրկեն» Հայաստանը` 11-րդ բանակի ոճով ու հոգեբանությամբ: Պատահական չէ, որ այս օրերին, հայկական հեղափոխության և նրա առաջնորդի դեմ ռուսական մամուլում հրապարակված հոդվածների մեծ մասի հետքերը տանում են դեպի ռուսահայ օլիգարխիա:

Ռուսահայ օլիգարխիան այլ վարքագիծ ունենալ չի կարող, որովհետև երկու տասնամյակ շարունակ եղել է Ռուսաստանի կոռուպցիոն համակարգի և Հայաստանի քրեաօլիգարխիայի կապող օղակներից մեկը: Ի դեպ, ռուսահայ «ջոջերի» վարքագիծը խտացնում է Ռուսաստանի էլիտայի և նրա հետ կոռուպցիոն թելերով կապված Հայաստանի քրեաօլիգարխիայի իրական տրամադրությունները: Նրանց վարքագիծը սկզբունքորեն տարբեր չէ անցած դարասկզբի հայ բոլշևիկների պահվածքից, որոնց միակ «առաքելությունը» Հայաստան 11-րդ բանակի մուտքը նախապատրաստելն էր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում