Thursday, 18 04 2024
16:24
ԵՄ երկրները համաձայնեցրել են Իրանի դեմ նոր պատժամիջոցները
Ռուսաստանը սահմաններ չունի. Պուտինը ինքն է բացել «Պանդորայի արկղը»
Ռուսաստանում ջրածածկ եղած բնակելի շենքերի թիվը հասել է գրեթե 18 000-ի
Ալիևը և այլ պաշտոնյաներ կկանգնեն ՄՔ դատարանի առաջ․ այսօր մուտք է արվել առաջին գանգատը
Անչափահասի նկատմամբ սեռական բռնություն գործադրելու դեպքով երկու անձ է կալանավորվել
15:43
Բաքվի դեմ պատժամիջոցների կոչ եմ անում. միակ հայկական և ասորական արմատներով անդամ՝ ոչինչ չեմ մոռացել
15:42
Հայաստանը պետք է ստանա բավարար աջակցություն
Նեթանյահուն հետաձգել է պատանդների գործարքը
15:30
Հարավային Կորեան 200 մլն դոլարի մարդասիրական օգնություն կտրամադրի Ուկրաինային
15:20
Խորվաթիայի գործող վարչապետի կուսակցությունը հաղթել է
Քաղաքացին մարիխուանայով փաթեթը գցել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում
15:10
Դինա Տիտուսն ԱՄՆ Կոնգրեսի քննարկմանը կներկայացնի Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու ակտ
Չինաստանն աջակցում է «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին, «Գոտի և ճանապարհ»-ի շրջանակներում համագործակցության հնարավորություն տեսնում
Արթիկում 16-ամյա պատանին դանակահարել է 45-ամյա համաքաղաքացուն
Խաղ Երեւանի «թիկունքում». ովքեր են խաղացողները
14:50
Երևանի կոնյակի գործարանը մեկնարկել է խաղողի գնման պայմանագրերի ստորագրման գործընթացը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:40
Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու
Աղդամում ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնի գործունեությունը կդադարեցվի
Փոխնախարարը ընդգծել է հանքարդյունաբերության ոլորտում ԱՄՆ-ի համագործակցության կարևորությունը
Արգել գյուղի մոտ մեքենան շրջվել է. կա զոհ
«Հայաստանի իշխանություններից հստակ արձագանք ենք սպասում հայտնված վկայությունների վերաբերյալ». Զախարովա
14:10
ԱՄՆ Սենատը դադարեցրել է ներքին անվտանգության նախարար Մայորկասի իմփիչմենթը
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:50
ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ
Ռուսաստանը երբեք ինքնակամ դուրս չի եկել իր ներկայության գոտուց. պարտադրված քա՞յլ, թե՝ գործարք
13:40
Կոնգրեսական Գուս Բիլիրակիսը տարածաշրջանում Թուրքիայի գործողություններն աններելի է համարում
13:30
Կոնգրեսական Մըքքլինթոքը Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
13:20
Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական

Հայկական լոբբին Իսրայելում սխալ ուղղությամբ է աշխատում. պետք է զարգացնել հայ-իսրայելական ռազմական հարաբերությունները

Իսրայելի հետախուզության նախարար Իսրայել Կացը բարոյական և պատմական ոչ մի պատճառ չի տեսնում, որպեսզի Իսրայելը չճանաչի Հայոց ցեղասպանությունը: Կացն ընդգծել է, որ կառավարությունը պետք է աջակցի 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունում 1.5 միլիոն հայերի կոտորածը որպես ցեղասպանություն ճանաչելու և դատապարտելու մասին օրինագծին:

Նա կոչ է արել աջակցել Կնեսետի պատգամավորներ Իցիկ Շմուլիի և Ամիր Օհանայի ներկայացրած նախագծին, որով կոչ են անում պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը, որին զոհ է գնացել 1.5 միլիոն հայ: Իսրայել Կացը նաև քննադատել է Թուրքիայի նախագահին` ընդգծելով, որ նա ատում է Իսրայելը:

Փաստորեն Գազայի հատվածում տեղի ունեցած դեպքերից հետո Թուրքիայի և Իսրայելի միջև հարաբերությունների լարման ֆոնին կրկին Կնեսետի օրակարգում է հայտնվում Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագծի ընդունման հարցը:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում իսրայելացի հրապարակախոս և հասարակական գործիչ, քաղաքագետ Ավիգդոր Էսկինը ընդգծեց, որ ստեղծված իրավիճակը հայկական լոբբիի մեծ սխալներից մեկն է, և անհրաժեշտ է պայքարել ոչ թե Ցեղասպանության ճաչաման, այլ երկկողմ հարաբերությունների սերտացման համար։ Պարզաբանելով իր միտքը, Ավիգդոր Էսկինը նշեց. «Կնեսետն իրավունք չունի այդպիսի որոշումներ ընդունել։ Եվ ընդհանրապես դա շատ կարևոր հարց է, որպեսզի որևէ խորհրդարան կամ կառավարություն իրավունք ունենա որոշում կայացնել։

Իսրայելը որևէ երկրից չի պահանջել ճանաչել Հոլոքոսթը։ Իսրայելը կոնկրետ քայլեր է իրականացրել, օրինակ, ունեցվածքի վերականգնման և ազգայնական քարոզչության արգելման ուղղությամբ։ Այդ թեման, ըստ իս, շատ սխալ է և հազիվ թե հասնի որևէ որոշման, ցավոք սրտի, դա բերում է մի այնպիսի զգացողության, որ սա հերթական քաղաքական շոուն է։ Եվ սա այն դեպքում, երբ մենք խոսում ենք հարյուր հազարավոր մարդկանց մասին, որոնք արտաքսվել են իրենց տներից կամ սպանվել։ Դա Հայաստանի մեծագույն ողբերգությունն է։ Բայց հիմա այն, ինչ տեղի է ունենում Իսրայելում՝ Իսրայելի և Թուրքիայի հարաբերությունների վատթարացման հետևանք է։ Հայկական լոբբին Իսրայելում շատ ուժեղ է, ազդեցիկ, բայց սխալ ուղղությամբ է աշխատանք տանում»։

Դրա փոխարեն Ավիգդոր Էսկինն առաջարկում է ամրապնդել երկկողմ ռազմական հարաբերությունները. «Տարբեր ծրագրեր կան, որոնք հնարավորություն կտան խորացնել հարաբերությունները։ Բայց այս թեման, իմ կարծիքով, մեծագույն սխալմունք է և դրանով զբաղվել պետք չէ։ Սրա փոխարեն պետք է ամրապնդել հարաբերությունները, ինչը Հայաստանին թույլ կտա իր արժանի տեղն ունենալ ոչ միայն Կովկասում, այլ ամբողջ աշխարհում։ Հայ ազգը հզոր է և շատ հարցերում Իսրայելը կարող է Հայաստանի լավ գործընկերը լինել»։

Էսկինն ընդգծում է՝ Հայաստանի և Իսրայելի միջև համագործակցությունը կարող է լինել երկարաժամկետ և ռազմականապես արդարացված. «Մեր ժողովուրդների միջև գոյություն ունեն շատ լուրջ պատմական արմատներ, Իսրայելն իր գոյության 70 տարվա մեջ կարողացավ բնակչությունը մեծացնել 11․5 անգամ, իսկ Հայաստանում, ցավոք սրտի, հակառակն է։ Այս հարցում Իսրայելը կարող է օրինակ լինել ազգային վերածննդի համար։ Ես կարծում եմ, որ մեր պետությունների միջև համագործակցությունը կարող է երկարաժամկետ լինել։ Հասկանում եմ, որ ժամանակին Հայաստանն իրեն որպես գործընկեր՝ դեռ 90-ականնրի սկզբին ընտրել է Իրանը, ու Իսրայելը Իրանի հետ հարաբերությունների սրացման ֆոնին սկսել է ռազմական համագործակցություն Ադրբեջանի հետ՝ նաև նավթի գնում։ Բայց մեր հարաբերություններն Ադրբեջանի հետ միայն տակտիկական են, իսկ ռազմավարական առումով Ադրբեջանը մեր հակառակորդն է և մինչ օրս հրաժարվում է Իսրայելում դեսպանատուն բացել։ Իրենք պատրաստ են մեզ հետ համագործակցել, պատրաստ են նավթ վաճառել, մեզանից զենք գնել։ Իսկ Հայաստանի հետ մենք շատ ավելի լուրջ հարաբերություններ կարող ենք ունենալ, և ես միշտ դրա կողմնակիցն եմ եղել»։

Էսկինը նշում է. «Մեր երկկողմ հարաբերությունները չեն խոչընդոտի Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններին, ինչպես գիտեք՝ Իսրայելը Ռուսաստանի հետ շատ լավ հարաբերություններ ունի, վարչապետ Նեթանյահուն մայիսի 9-ին Կարմիր հրապարակում էր։ Մենք լավ հարաբերություններ ունենք, ուստի, Հայաստանը կարող է ընկերանալ և՛ Իսրայելի, և՛ Ռուսաստանի հետ»։

Մեր զրուցակցի խոսքերով՝ Ադրբեջանն անառողջ մոտեցում է ցուցաբերում Իսրայելի նկատմամբ. «Մենք հիմա Թուրքիայի հետ բիզնես հարաբերություններ ունենք, բայց Էրդողանն ու իր թշնամիները ոչ միայն Իսրայելի թշնամիներն են, այլ ագրեսիվ թշնամիները։ Մենք Իսրայելում ամեն ինչ շատ լավ հասկանում ենք, այո՛, իրենց հետ ունենք երկկողմ շահավետության բիզնես համագործակցություն, բայց ինչ վերաբերում է պատմությանը, սկզբունքներին, բարոյական արժեքներին, մենք այստեղ խիստ տարաձայնություններ ունենք»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում