Tuesday, 23 04 2024
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Հեյդարի ԲԱՄ-ը , Իլհամի Մումբայը եւ Վաշինգտոնի «ողջույնի ուղերձը»
Նոյեմբերյանում իրավիճակը լարված է
Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի սենատի պատվիրակությանը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ԱԱԾ
Տավուշի երեք գյուղերի ղեկավարները կհանդիպեն բնակիչներին
11:30
Մալայզիայում երկու ուղղաթիռների բախումից 10 մարդ է զոհվել
Դեսպան Գևորգյանը հանդիպել է ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողի գործադիր քարտուղարի հետ
ՆԳՆ-ն հայտնել է Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհի փակման պատճառը
Քաղաքացիները շարունակում են փակ պահել Ոսկեպար-Կիրանց ճանապարհահատվածը
Օշականում մեքենան բախվել է տան դարպասին․ կա տուժած
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին
10:15
Նավթի գներ. 22-04-24
Լուրեր առավոտյան թողարկում 10:00
Քննարկվել է Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները
Բաքվի համար 4 գյուղերը միայն ճնշման միջոց են. գլխավոր հարցը մնում է Մեղրիի ճանապարհը
Հրդեհ Հրազդանի կիրճում
Իրանը չի ուզում «խնջույքը» շարունակել, Իսրայելը չի գնա էսկալացիայի. ամեն ինչ վերջացա՞վ
Սպասվում է կարճատև անձրև
Տարածաշրջանը կարող է դառնալ պոլիգոն
Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է. «Հրապարակ»
Համերգն առանց տեղական «իշխանիկների». «Հրապարակ»
Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ. «Ժողովուրդ»
Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը. Յուրիկների պակաս չի զգացվում. «Հրապարակ»
Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը. «Ժողովուրդ»
36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել. «Ժողովուրդ»

Արտակ Բեգլարյանն առաջարկում է Արցախի Awesome հիմնադրամ ստեղծել և աջակցել դրական փոփոխություն բերող նախագծերին

Լեռնային Ղարաբաղի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը Արցախի համար որևէ դրական գործ անելու ցանկություն ունեցողներին առաջարկում է միավորել ջանքերն ու ստեղծել Արցախի Awesome հիմնադրամ: «Երևի ձեզնից շատերը ծանոթ են Awesome foundation-ին, որի Երևանի մասնաճյուղի համակարգողները Սամվել Մարտիրոսյանը և Ալբերտ Պողոսյանն են: Շուրջ 40 դոնոր ամսական վճարում են 25 դոլար, և ամեն ամիս մի հետաքրքիր ծրագրի իրագործման համար, առանց բյուրոկրատական քաշքշուկների, հատկացնում են 1000 դոլար դրամաշնորհ՝ ներկայացված ծրագրերից մրցակցային սկզբունքով ընտրելով լավագույնը: Երևանի Awesome-ի միջոցներով այդպիսի բազմաթիվ հետաքրքիր ու արդյունավետ ծրագրեր են իրագործվել տարիներ շարունակ Հայաստանում, այդ թվում՝ Արցախում: Օրինակ՝ նրանց աջակցությամբ տարիներ առաջ ես իրագործեցի փողոցային արվեստի փոքր փառատոն Արցախում, իսկ վերջերս Արա Հարությունյանը Նոր շեն գյուղի դպրոցում հիմնեց «Արմաթ» լաբ՝ տեղի պատանիների համար, Knar Babayanն էլ ժամանակակից արվեստի նախագիծ իրականացրեց Բերձորում… միգուցե այլ ծրագրեր էլ են Արցախում իրագործվել, բայց ես տեղյակ չեմ կամ չեմ հիշում»,-«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում գրառում է կատարել Արտակ Բեգլարյանը:

Նա գրել է, որ վաղուց գաղափար ուներ Արցախում էլ հիմնելու նման հիմնադրամ, ուստի կոչ է անում Արցախի երիտասարդության ու հասարակական հատվածի համար ինչ-որ լավ բան անել ցանկացողներին միանալ այս նախաձեռնությանը: «Յուրաքանչյուր մասնակից լրիվ իրավահավասար սկզբունքով մաս կկազմի այս ակումբին և, երկու կամ երեք ամիսը մեկ (պարբերականությունը միասին կորոշենք) վճարելով 25-40 դոլար (գումարի չափը կախված կլինի մասնակիցների/դոնորների քանակից)՝ միասին կֆինանսավորենք մրցույթով անցնող ծրագրերից մեկը և կխթանենք կրեատիվ գաղափարների առաջքաշումն ու իրագործումն Արցախում: Բոլորը կարող են մասնակցել այս նախաձեռնությանը՝ անկախ բնակության վայրից (Արցախ, ՀՀ, Սփյուռք), միակ պարտադիր պայմանն Արցախի համար որևէ դրական գործ անելու ցանկությունն է և մեր կողմից որոշված պարբերականությամբ նշված գումարի չափով մասնակցությունը»,-գրել է նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում