Արքայազն Հարին կարող է հպարտորեն իրեն ևս մեկ տիտղոս ավելացնել՝ «բեկոն պատրաստելու վարպետ»: Մեգան Մարքլի ապագա ամուսինը խոհարարության գործնական պարապմունք է անցկացրել իր անձնական շեֆ խոհարարի հետ, երբ ընդամենը 10 տարեկան է եղել:
Շեֆ խոհարար Դարեն Մակգրեդին, ով 15 տարի շարունակ բրիտանական արքայական ընտանիքի խոհարարն է եղել, Popsugar պարբերականին հետևյալ պատմությունն է պատմել.
«Ես հիշում եմ, ինչպես Հարին վերադարձավ Ամերիկայից: Նա խոհանոց եկավ Դիանայի հետ: Նախաճաշի ժամին էր: Նա ասաց. «Եթե վերցնես բեկոնը, դնես այն թղթե անձեռոցիկի վրա և դնես միկրոալիքային վառարանի մեջ, այն խրթխրթան և շատ համեղ կդառնա»: Ես պատասխանեցի. «Դու ինչ գիտես, դու ընդամենը 10 տարեկան ես, դու գաղափար էլ չունես, թե ինչպես են այն պատրաստում»: Երբ նա գնաց, ես փորձեցի և ստացվեց»,- պատմել է շեֆ-խոհարարը: «Արքայազն Հարին սովորեցրեց ինձ ամենահամեղ բեկոնը պատրաստել: Կարո՞ղ եք պատկերացնել փոքրիկ Հարիին, որ դասեր է տալիս շեֆ-խոհարարին: Հիմա ես գիտեմ, որ նա խոհարարության մեջ արհեստավարժ է»: