Դեկորատիվ ծխախոտի մեջ պարունակվող սպիտակուցը (Nicotiana alata) կարող է օգտակար լինել վարակիչ հիվանդությունների բուժման դեպքում, ներառյալ նրանք, որոնք հարուցված են Զիկա վիրուսով, ՄԻԱՀ-ով, ոսկեգույն ստաֆիլոկոկով և էնցեֆալիտային վիրուսներով: Այս մասին հաղորդում են Ավստրալիայի Լա Տրոբա համալսարանի գիտնականները:
Ինչպես հաղորդում է MedicalXpress կայքը՝ գիտնականները սինքրոտրոնի օգնությամբ պատկերներ են ստացել, որոնք բացահայտում են ծխախոտի ատոմային կառուցվածքը և պարզել են, որ նրանում առկա NaD1 պեպտիդը քայքայում է Candida albicans սնկի բջիջների արտաքին շերտը: Այս սունկը իմունային դեֆիցիտով հիվանդ մարդկանց մոտ վտանգավոր հիվանդություններ է հարուցում՝ ոչնչացնելով օգտակար միկրոօրգանիզմները:
Գիտնականները նշում են, որ տվյալ պեպտիդն ավելի էֆեկտիվ է, քան անտիբիոտիկները, որոնց նկատմամբ սնկերի մոտ իմունիտետ է ձևավորվում:
Ընդ որում, 2014 թվականին ավստրալիացի գիտնականներն արդեն եզրակացրել են, որ NaD1-ը կարող է սպանել քաղցկեղային բջիջները: