Արտահերթ ընտրությունների կարիք լինում է, երբ իրական ուժերի հարաբերկացությունն էապես տարբերվում է այն ուժերի հարաբերակցությունից, որը ներկայացված է խորհրդարանում: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ-ական պատգամավոր Խոսրով Հարությունյանը:
Նրա կարծիքով վաղ է արտահերթ ընտրությունների մասին խոսելը․ «Այժմ խորհրդարանում փոքր ֆրակցիան անհեմամատ ավելի շատ հանրային աջակցություն ունի, քան իրականում ուներ, իսկ արտահերթ ընտրություններ կայանում են այն ժամանակ, երբ այդ աջակցությունը հավասարվում է»,- ասաց պատգամավորը։