Բրիտանացի աշխատակիցների թվաբանության հետ կապված խնդիրները տարեկան մոտ 20 միլիարդ ֆունտ ստերլինգի վնաս են հասցնում երկրի տնտեսությանը,– ասվում է Natinal Numeracy ոչ առևտրային կազմակերպության հետազոտության մեջ։ Այն թվերի հետ աշխատելու ունակությունը ստուգող առցանց թեստ է մշակել, որը ցույց է տվել, որ մոտ 17 միլիոն չափահաս բրիտանացիներ հաշվելու հմտություններին տիրապետում են տարրական դասարանների աշակերտների մակարդակով։ Նշվում է, որ թվաբանության հետ խնդիրների պատճառով տուժում են աշխատանքի արտադրողականությունն ու անձնական ֆինանսները։ Վատ հաշվող մարդիկ սխալ վարկեր են վերցնում՝ ոչ շահավետ պայմաններով, քարտի վրա պարտքեր են ունենում և կենսաթոշակի ոչ բավարար կուտակումներ։