Thursday, 25 04 2024
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում

Հեղափոխության բացած պատուհանը

Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը գրեթե միաձայն հավանություն է տվել Հայաստանի և ԵՄ-ի միջև անցած տարի ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին:

Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն այսօր ավելի քան մեկ ժամ քննարկել է հայաստանյան վերջին զարգացումները՝ Բրյուսելին կոչ անելով մեծացնել աջակցությունը Հայաստանին և արդեն այսօրվանից պատրաստվել ակնկալվող արտահերթ խորհրդարանական ընտրությունները դիտարկելուն: «Այս հանձնաժողովը, ողջ Եվրոպական խորրհդարանն անհամբեր է Հայաստանի, այդ երկրի նոր ղեկավարների և քաղաքացիական հասարակության հետ համագործակցությունն ընդարձակելու հարցում»,- քննարկման ժամանակ հայտարարել է Հայաստանի հարցով զեկուցող, հունգարացի Լասլո Թոքեշը:

Խորհրդարանականները Բրյուսելի գործադիր կառույցներին կոչ են արել գործի դնել «ավելին ավելիի դիմաց» սկզբունքն ու աջակցել Երևանին ոչ միայն ֆինանսապես ու տեխնիկապես, այլև նոր թափ հաղորդել վիզային ռեժիմի վերացման շուրջ քննարկումներին:

Կասկած գոյություն չունի, որ Շրջանակային համաձայնագիրը ԵՄ անդամ երկրների խորհրդարանները կվավերացնեն քաղաքական կոնսոլիդացիայի մթնոլորտում:

Հայաստան-ԵՄ համաձայնագրի հետ կապված գլխավոր խնդիրը ոչ թե դրա վավերացման գործընթացն էր, այլ այն մտահոգությունները, որ Սերժ Սարգսյանի իշխանությունը կարող էր թղթի վրա թողնել համաձայնագիրը` վարկաբեկելով եվրաինտեգրման գաղափարը: Սերժ Սարգսյանի իշխանությանը Բրյուսելից, մեծ հաշվով, պետք էր փող և ճանաչում` ինստիտուցիոնալ բարեփոխումների փոխարեն:

Թավշյա հեղափոխությունը գործնականում համաձայնագրի իրականացման ուղղությամբ կատարված ֆունդամենտալ քայլ էր, ընդ որում` հասարակության ակտիվ մասնակցությամբ և ժողովրդավարական օրակարգով: Հայկական հեղափոխությունը մեր հասարակության քաղաքակրթական, եվրոպական հավաքական ընտրությունն էր, որովհետև Հայաստանում ժողովրդավարությունը, ըստ էության, անշրջելի դարձավ, եթե նույնիսկ երկրում դեռ ակտիվ են հակահեղափոխության դիմադրության օջախները: Հայաստանի եվրաինտեգրումը, ըստ էության, անշրջելի է, որովհետև թավշյա հեղափոխությունից հետո գործընթացի հիմնական սուբյեկտը դարձել է հասարակությունը:

Այս իմաստով` բովանդակային փոփոխությունների է ենթարկվել Երևանի և Բրյուսելի հարաբերությունների տրամաբանությունը, որովհետև Հայաստանի իշխանություններն ու հասարակությունն այլևս կարող են հանդես գալ պահանջատիրոջ դիրքերից: Թավշյա հեղափոխությունը էտալոնային է նույնիսկ արևմտյան կայացած ժողովրդավարությունների համար: Հենց սա էր Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի այսօրվա նիստի առաջին կարևոր արձանագրումը:

Մյուս կողմից` Եվրախորհրդարանը Հայաստանի իշխանությունից ակնկալում է հեղափոխության արդյունքների քաղաքական կապիտալացում, ու պատահական չէ, որ այսօրվա քննարկումների հիմքում եղել է Հայաստանում արտահերթ ընտրություններ անցկացնելու անհրաժեշտությունը:

Եվրոպական միությունում անվերապահ աջակցություն են հայտնում Հայաստանի կառավարությանը` հաստատ ակնկալիքով, որ որակյալ արտահերթ ընտրությունների անցկացումն անշրջելի է դարձնելու Հայաստանի եվրաինտեգրումը` անկախ նույնիսկ Երևանի ընթացիկ աշխարհաքաղաքական կողմնորոշումից: Հայաստանի իշխանության լեգիտիմության պաշարն այնքան մեծ է, որ արևմտյան կառույցներում ըմբռնումով են մոտենում հայ-ռուսական հարաբերությունների առանձնահատկություններին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում