Friday, 19 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Ձախողումից հետո. «Արսենալն» ու Մխիթարյանը՝ փոփոխություններին ընդառաջ

Անգլիայի Պրեմիեր լիգայի 2017/2018 թթ․ մրցաշրջանն «Արսենալն» ավարտեց 6-րդ հորիզոնականում: Վերջին տուրում լոնդոնյան թիմը հյուրընկալվելիս 1:0 հաշվով առավելության հասավ «Հադերսֆիլդի» նկատմամբ: Ու չնայած «Արսենալը» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերին հրաժեշտ տվեց դրական արդյունքով, այնուամենայնիվ մրցաշրջանն այս թիմի համար պետք է որակել տապալված:

«Արսենալը» չնվաճեց ոչ մի տիտղոս: Վենգերի վերջին հույսը Եվրոպա լիգայի խաղարկությունն էր, որտեղ ևս «Արսենալը» անհաջողության մատնվեց՝ կիսաեզրափակչում զիջելով «Ատլետիկոյին»: Ողջ մրցաշրջանի ընթացքում «Արսենալը» ցուցադրեց անկայուն ֆուտբոլ, որը համեմված էր պարզունակ սխալներով և տակտիկական կոպիտ վրիպումներով:

Ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ Վենգերը դիմեց կադրային լուրջ փոփոխությունների: Մասնավորապես, տրանսֆերային պատուհանի նշանակալի իրադարձություններից էր «Մանչեսթեր Յունայթեդի» և «Արսենալի» միջև տեղի ունեցած՝ Հենրիխ Մխիթարյանի և չիլիացի Ալեքսիս Սանչեսի փոխանակումը:

Մինչ օրս երկրպագուների շրջանում քննարկման լայն առարկա են դարձել տեղի ունեցած փոփոխությունն ու դրա հետևանքները: Մասնավորապես, շատ է խոսվում կողմերից մեկի շահելու և ձախողվելու մասին: Այո, «Արսենալը» Պրեմիեր լիգայում զբաղեցրեց 6-րդ հորիզոնականը, սակայն, կարծում ենք, ակնհայտ է, որ այս փոխանակումից ավելի շահեց լոնդոնյան ակումբը: Արսեն Վենգերը հույս ուներ, որ Մխիթարյանը Օբամեյանգի հետ էապես կփոխի խաղը, բայց… «Արսենալում» համակարգային խնդիրներն այնքան էին խորացել, որ Մխիթարյան-Օբամեյանգ խաղային զույգը թեև աշխուժացրեց խաղն առջևի գծում, այնուամենայնիվ փրկիչ օղակի դեր չխաղաց:

Նշենք, սակայն, որ խաղային այս զույգը մեծ պոտենցիալ ունի, և «Արսենալի» նոր մարզիչը պետք է օգտագործի հարձակման այս արսենալը: Հենրիխ Մխիթարյանը, հեռանալով «Յունայթեդից», 29 տարեկանում որակական նկատելի աճ գրանցեց: «Արսենալում» Մխիթարյանը խաղում է բոլորովին այլ ֆուտբոլ: Մխիթարյանի մոտ հիմա ավելի վառ են արտահայտված առաջատարի հատկանիշները: Հակառակ պրոցեսն է տեղի ունենում Ալեքսիս Սանչեսի մոտ: Եթե չիլիացի ֆուտբոլիստը «Արսենալում» առաջատարների շարքում էր, ապա հիմա նրա ցույց տված ֆուտբոլը, մեղմ ասած, չի գոհացնում: Հետևաբար կարելի է ասել, որ Մխիթարյան-Սանչես յուրատեսակ մրցավազքում մեծ է նաև մարզիչների դերակատարությունը: Չի բացառվում, որ եթե այս փոփոխությունը տեղի չունենար, հնարավոր է բոլորովին այլ պատկեր ունենայինք: Ավելի ստույգ՝ դժվար թե Մխիթարյանը «Յունայթեդում» նույն առաջընթացը գրանցեր:

Հիշեցնենք, որ Մխիթարյանը երկու ամիս անընդմեջ ճանաչվել էր «Արսենալի» լավագույն ֆուտբոլիստ: Թե՛ վիճակագրական և թե՛ խաղային տեսանկյունից ակնհայտ է, որ այս տեղափոխության արդյունքում ավելի շատ շահել են Մխիթարյանը և «Արսենալը»: Տեղափոխվելով «Արսենալ»՝ Մխիթարյանը մասնավորապես ասել էր. «Ես իմ կյանքի և ֆուտբոլային կարիերայի նոր փուլ եմ սկսում: Շատ երջանիկ եմ «Արսենալում»: Ես որևէ մեկին ապացուցելու բան չունեմ, փորձում եմ անել առավելագույնը, իսկ վերջում կտեսնեմ, թե ուր կհասնեմ»:

Անդրադառնալով գաբոնցի հարձակվող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգի տեղափոխությանը «Արսենալ»՝ Հենրիխ Մխիթարյանն ընդգծել էր, որ միայն կարող էր երազել, բացի Դորտմունդի «Բորուսիայից», մեկ այլ թիմում նրա հետ հանդես գալու մասին: «Հիմա շատ երջանիկ եմ, որ նա ևս այստեղ է: Ես նրան շատ լավ եմ ճանաչում: Նա իմ լավագույն ընկերն է և լավագույն խաղընկերը, որ երբևէ ունեցել եմ: Ես ուրախ եմ նրան այստեղ տեսնելու համար և կարծում եմ, որ բոլոր երկրպագուները երջանիկ են նրան «Արսենալի» մարզաշապիկով տեսնելու համար»,- ասել էր Հենրիխ Մխիթարյանը:

Մամուլում շատ էին հրապարակումները, որ Մխիթարյանի՝ «Արսենալ» տեղափոխվելու հարցում մեծ է եղել Արսեն Վենգերի գործոնը: Այո, թե՛ Վենգերի և թե՛ Մխիթարյանի կողմից փոխադարձ համակրանքն ակնհայտ էր: Այսօր Վենգերն այլևս «Արսենալի» մարզիչը չէ: Բնական է, որ նոր գլխավոր մարզիչը կգնա փոփոխությունների, որոնց Մխիթարյանը պետք է պատրաստ լինի: Հայ ֆուտբոլիստը բազմիցս է ապացուցել, որ աշխատասիրությամբ կարող է հաղթահարել ցանկացած դժվարություն:

Այն, որ Մխիթարյանն իր ուրույն տեղն ունի «Արսենալում»՝ արդեն իսկ փաստ է: Հիմա Մխիթարյանն ու «Արսենալը» թևակոխում են մի նոր փուլ: Լինելով թիմի առանցքային խաղացողներից մեկը՝ Մխիթարյանի համար, կարծում ենք, շատ ավելի հեշտ կլինի հաղթահարել փոփոխության հետ կապված այս փուլը: Կարելի է ասել, որ կան բոլոր նախադրյալները, որ Մխիթարյանը գալիք մրցաշրջանում շատ ավելի հաջող ելույթ ունենա Պրեմիեր լիգայում: Հիշենք, որ մրցաշրջանի առաջին հատվածում մեր ֆուտբոլիստը խնդիրներ ունեցավ «Մանչեսթեր Յունայթեդի» և մասնավորապես Ժոզե Մոուրինյոյի հետ:

Ամեն դեպքում պետք է արձանագրել, որ «Արսենալ» տեղափոխվելը դրականորեն ազդեց մեր ֆուտբոլիստի վրա, և հուսանք, որ Պրեմիեր լիգայում հայ ֆուտբոլիստի խաղով հիանալու առիթներ դեռևս շատ կլինեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում