Thursday, 25 04 2024
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի

Ազնվությունից այս երկրում կարող ենք խոսել Լևոն Տեր-Պետրոսյանն ու ես, որ փող չենք աշխատել․ Հրանտ Բագրատյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը

Տեղի է ունեցել մի բան, որը ենթադրում է նոր սկիզբ. Ի՞նչ է նորը հնից ժառանգել. Դուք այսպիսի դիտարկում արել ե՞ք այս օրերին:

-Իհարկե, նույնիկս ասում էինք՝ սա մինչև վերջ հեղափոխություն է: Դժբախտաբար քաղաքական փոփոխությունն առաջ ընկավ սոցիալ-տնտեսական կացութաձևի փոփոխությունից: Ճգնաժամը Հայաստանում սկսվել է 2008-2009թ-ից, երբ համաշխարհային ճգնաժամն սկսվեց, մենք տեսանք, որ վերականգնողական տնտեսական աճը սպառել է իրեն, մեր արածն իրեն սպառել էր, պետք էր մտածել նոր մոդել:

-Հիմա մենք նույն շեմի՞ն ենք:

-Սա չի արվել, չարվելու պատճառով 10 տարի մի կերպ ձգեց այս ժամկետը 3-րդ նախագահը, և այնքան կուտակվեց, որ միանգամից քաղաքականապես պայթեց ավելի շուտ, քան թե տնտեսապես: Ամբողջ տնտեսական հարաբերությունները պետք է տեղափոխվեն նոր դաշտ:

-Այսինքն՝ ինչպե՞ս պետք է վարվել համակարգի հետ, որը ստացել է նոր իշխանությունը:

-Պետք է վարպետորեն տեղափոխել նոր հարթակ: Ստեղծվել էր մի համակարգ, որն անընդհատ խորացնում էր հարստության բևեռվածությունը, մի համակարգ, որը չէր կլանում ներդրումներ, ստեղծվել էր մի համակարգ, որը նորմալ էր համարում, որ ապրում էինք Երևանում, բայց գնում էինք ուրիշ տեղ աշխատում ու գալիս փողն այստեղ ծախսում, ստեղծված էր մի համակարգ, որը չէր զարգացնում երկրի արդյունաբերությունը: Այս հանդիպման առաջին խաղակեսն ավարտվել է, երկրորդ խաղակեսին էլ պիտի մասնակցես, առաջին խաղակեսում հաղթելը չի նշանակում, որ ամբողջ խաղն ես հաղթել:

-Խաղի մասնակիցներից ամենակարևոր սեգմենտը Հայաստանի օլիգարխիան էր, որ սերտաճած էր իշխանության հետ, ինչպե՞ս վարվել նրա հետ:

-Օլիգարխիայի հետ պետք է աշխատել, հետագա տնտեսական դինամիկան տանել այնպես, որ օլիգարխիային տրվի այն տեղը, որը պետք է ունենա, օլիգարխիային պետք է կտրել իշխանությունից, երբ որ օլիգարխիան իշխանությունից կտրում ենք, դառնում է խոշոր բիզնես:

-Կարծում եք դա հնարավո՞ր է անցնցում անել: Չի՞ դիմադրի օլիգարխիան: Այս իշխանությունն ո՞ւնի այդ ռեսուրսը:

-Դիմադրի, չդիմադրի, նրան պետք է ցույց տալ իր տեղը: Այս իշխանությանը պետք է միայն ինտելեկտուալ ռեսուրս, որ ճիշտ քայլեր անի:

Պարոն Բագրատյան, գալիս է մեր տնտեսության ամենաբարդ շրջաններից մեկը՝ արտաքին պարտքի սպասարկման ավելի ծանր շրջան, դրան զուգահեռ այն փոփոխությունները, որ ակնկալում ենք այս իշխանություններից:

-Կսպասարկենք: Մեր արտաքին պարտքը մեծ է, ոչ ոք չգիտի իրական չափերը, բայց երեք-չորս քայլեր կան, որոնցից հետո կդադարեն պրոբլեմները: Առաջինը՝ ես հուսով եմ, որ մենք ՀՆԱ-ի 60 տոկոսի մեջ ենք, դա մեծ թիվ չէ, վատագույն դեպքում տարեկան 500 մլն դոլար սպասարկում է, որը բյուջեի սոսկ 20 տոկոսն է կազմում:  Երկրորդը՝ այս կառավարությունը ստիպաված կլինի 2 մլրդ դոլար նոր պարտք վերցնել, դա անխուսափելի է… Միլիարդները սխալ տեղ ծախսեցինք… Դրա համար Տիգրան Սարգսյանը պետք է ոտքով-գլխով պատասխան տա… Մենք պետք 100 տոկոսանոց շուրջտարյա կապ ունենանք Իրանի հետ, այնտեղ 19-20 մլն բեռ ունենք բերելու… Պետք է կառուցենք մի քանի թունելներ, պետք է պարտադիր կարգով նոր ատոմակայանի շինարարություն սկսենք…

-Որտեղի՞ց մեզ այդքան փող:

-Եթե իսկապես 2017-ին ՀՆԱ-ն 7-8 տոկոսով աճել է, ուրեմն 420 դոլարով բարձրացել է մեր վարկունակությունը:

Ապրիլին, երբ Հայաստանը ներքին ցնցումների մեջ էր, կառավարությունը դրական ցուցանիշներ էր հրապարակում, անգամ արտահանումը 43 տոկոսով աճել է:

-Կառավարությունից գլուխ չէինք հանում, ոչ միայն այդ շրջանում, այլ նաև նախորդ երկու կառավարություններից: Ես չգիտեմ 43 տոկոսով արտահանումն աճել է, թե չէ, բայց դա դոլարային համադրելի գներով չի, դոլարն ինքը տատանվում է: Վիճակագրությունն այնպիսին է, որ 2005-2006թթ-ից սկսած մեզ անընդհատ ասում են, որ արտահանում աճել է, բայց աճելով պակասել է, ես անընդհատ քննադատել եմ:

-Ստվերի հե՞տ ենք գործ ունեցել:

-Չգիտեմ, իհարկե կեղծիք է եղել: Ես զգուշացրել եմ, ասել եմ՝ ստոպ տվեք, ինվենտարիզացիա արեք՝ ՀՆԱ-ն ինչքան է: Ես խոսքս ուղղում եմ ներկա կառավարությանը և վարչապետին, խնդրում եմ ձեզ, հետևեք այս հիմարություններին: Կա նամակ Հրանտ Բագրատյանից ԱՎԾ-ին, Բագրատյանից Համաշխարհային բանկի նախագահին և կա պատասխան Համաշխարհային բանկից՝ դրանում մեղավոր է ձեր ԱՎԾ-ն, և կա ԱՎԾ-ի պատասխանը՝ դրանում մեղավոր է Համաշխարհային բանկը: Այժմ եկել եք իշխանության, տղանե՛ր, խնդրում եմ հետամուտ եղեք այս հարցին և պատասխանեք ինձ… Ինպես է, որ 90թ. Խորհրդային Միության վիճակագրությամբ ազգային եկամտի ցուցանիշով առաջ ենք Ադրբեջանից, իսկ ԱՎԾ ՀՆԱ-ի ցուցանիշով 3 անգամ հետ ենք: Վիճակագրական թվերը 23 տարվա մեջ 3 անգամ ախճատել են:

-Պարոն Բագրատյան, կյանքը ցույց է տվել, որ մենք անընդհատ պարտք ենք վերցրել լավ ապրելու համար, անցել ենք 7 մլրդ- ի շեմը, բայց որքան շատ ենք վերցնում, զարմանալիորեն այնքան վատ ենք ապրում. Դուք հասկացե՞լ եք այս պարադոքսը: Այդ փողը որտե՞ղ է լցվում, որ կենսակերպը չի լավանում:

-Վատ վարկեր ենք վերցնում, էժան են, բայց վատն են: Վարկերը պետք է վերցնել ներդրումների դիմաց: Պետությունը նախ պետք է մի թղթի վրա գրի՝ ինչ բան է ներդրումը: Վերցնում ենք վարկ ճանապարհ վերանորոգելու, Երևանի լուսավորությունը փոխելու համար, դա ներդրում չէ, շահավետ գործարք չէ: 99թ.-ից հետո ՀՀ –ն երբեք չի որոշել, թե ինչ է ներդրումը… Նոր Կառավարության համար քննարկաման առարկա է, պարտավոր են քննել՝ ով էր ճիշտ Հ. Բագրատյանը, թե նախխկին կառավարությունը:

– Դուք պատրա՞ստ եք օգնել նոր կառավարությանը:

-Իհարկե: Ոչ միայն պատրաստ ենք, այլ օգնում ենք: Նախ՝ առաջիկա ծրագիրը տեսնենք, հետո 100 օր էլ ձայն չենք հանի, իսկ մինչ այդ միայն կօգնենք: Գտնում եմ, որ երիտասարդ, լավ կառավարություն է, բայց ինձ չի կարող բավարարել, որ շուրջ կեսը ոլորտի մասնագետ չեն, 2-3 ամիս հետո նրանք կփոխվեն, նրանցից կորիզ կձևավորվի: Հուսով եմ՝ ազնիվ են և ազնիվ կմնան: Բայց գիտեք ինչ՝այս երկրում ազնվությունից իրավունք ունենք խոսելու միայն Լ. Տեր-Պետրոսյանը և ես: Երկրի բարձրագույն ղեկավարությունից, որ փող չեն աշխատել, էս երկու մարդն են: Ազնվությունը երևում է միայն այն մարդու մոտ, որն արդեն եղել է իշխանության, իսկ մինչ այդ չի երևում: Հուսով եմ, որ այս կառավարության աշխատանքի շնորհիվ  3-րդ, 4-րդ մարդն էլ կլինի հայոց նորանկախ պետության մեջ անկաշառակեր:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում