Saturday, 20 04 2024
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել

Հակահեղափոխության թավշյա վտանգը

Մինչ Հայաստանում մեծ ուշադրությամբ հետևում էին, թե ինչ զարգացումներ են ծավալվում Սոչիում, որտեղ առաջին անգամ հանդիպեցին Նիկոլ Փաշինյանն ու Պուտինը, և, թերևս, առաջիկա ժամանակահատվածում միայն կերևան այդ հանդիպման արդյունքները կամ հնարավոր ազդեցությունը հայ-ռուսական հարաբերության, ներքաղաքական հարցերի ու նաև արցախյան խնդրի վրա, Հայաստանում ծավալվեց ուշագրավ եռակողմ բանավեճ երեք նախկինների՝ երկու նախկին նախագահ Տեր-Պետրոսյանի և Ռոբերտ Քոչարյանի, ու նախկին պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի միջև: Իսկ պատճառը Նիկոլ Փաշինյանի՝ Ստեփանակերտում արած հայտարարություններն էին հակամարտության կողմերի՝ Հայաստանի և Արցախի բանակցային մասնակցության մասին: Վիգեն Սարգսյանը Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը համարել էր վտանգավոր, թե Հայաստանն էլ կողմ է, իսկ Լևոն Տեր-Պետրոսյանն անսպասելի արձագանքել էր և ասել, որ Նիկոլը ճիշտ է, իսկ Վիգենը՝ անգետ, ու չգիտե, որ Հայաստանը միջազգայնորեն է ճանաչվել կողմ՝ 1994 թվականի ԵԱՀԿ Բուդապեշտի համաժողովում, հակամարտության երեք կողմերից մեկը՝ Հայաստան, Արցախ, Ադրբեջան:

Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարել էր նաև, որ Արցախը բանակցային գործընթացից դուրս է մնացել Ռոբերտ Քոչարյանի պատճառով: Տեր-Պետրոսյանին միաժամանակ պատասխանել են թե՛ Վիգեն Սարգսյանը, թե՛ Ռոբերտ Քոչարյանը: Վիգեն Սարգսյանը հիշեցրել էր Տեր-Պետրոսյանի մոտեցումները արցախյան խնդրում և դրանց պատճառով նրա հրաժարականը, իսկ Ռոբերտ Քոչարյանն ասել էր, թե նա ստում է՝ իրեն վերագրելով այն, ինչը տեղի է ունեցել հենց Տեր-Պետրոսյանի օրոք, այսինքն՝ Արցախի բանակցային գործընթացից դուրս մնալը: Մինչև ուր կծավալվի այս բանավեճը և փոխադարձ մեղադրանքները, կմիանա՞ «խրախճանքին» Սերժ Սարգսյանը, թե՞ ոչ: Հարցեր են, որոնց դժվար է իհարկե ստույգ պատասխանել, սակայն մի բան երևի թե բավականին նշմարելի է՝ Հայաստանում բոլոր ուղղություններով տեղի է ունենում հին համակարգի, այսպես ասած, հոգևարքը և դա պետք է արտահայտվեր նաև արցախյան խնդրում: Գլխավորը իհարկե այն է, որ այդ գործընթացի մասնակիցները գործեն նոր Հայաստանին օգնելու, ոչ թե խանգարելու և նոր Հայաստանի դեմ պայքարելու նկատառումներով, երբ ամեն հնարավոր առիթ փորձում են օգտագործել իրենց մասին հիշեցնելու և, այսպես ասած, գործընթացների մակերևույթին մնալու, լինելու համար:

Երբ խոսք է գնում Հայաստանում հնարավոր հակահեղափոխության մասին, ի վերջո պետք է նկատի ունենալ, որ այն ամենևին արտահայտված կամ իբրև վտանգ թաքնված չի լինելու միայն խոշոր կապիտալի, օլիգարխիայի կամ, ՀՀԿ այսպես ասած՝ «դե յուրե մեծամասնության» ներքո:

Հակահեղափոխությունը կարող է արտահայտվել նաև այդպես, երբ նախկին նախագահները և նախարարները կփորձեն թելադրել թե՛ լրատվական, թե՛ քաղաքական օրակարգ, այդպիսով փորձելով պահպանել իրենց ազդեցությունը նոր Հայաստանի վրա:

Ընդ որում, շատ դժվար է ասել, թե հակահեղափոխության որ վտանգն է ըստ էության առավել սպառնալիք և բարդ՝ հանրային հակազդման և զսպման տեսանկյունից: Ինքնին անիմաստ ու վտանգավոր է խորամուխ լինել նախկինների այդ բանավեճի մեջ և, կամա թե ակամա, փորձել կողմնորոշվել կամ հասկանալ, կամ հանրությանը բացատրել, թե նրանցից ում մեղադրանքն է ավելի դիպուկ կամ ավելի ճիշտ՝ ով է իրականում ավելի շատ պատասխանատու այս կամ այն բանակցային դրվագի կամ կարգավորման տարբերակի համար: Նոր Հայաստանն ունի իր խնդիրները և դրանցից առաջնայիններից մեկը, անշուշտ, հների դիսկուրսից դուրս գալն ու դրան այլևս երբեք չտրվելն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում