Friday, 29 03 2024
ԱԹՍ-ն հարվածել է Բելգորոդի բազմաբնակարան շենքերից մեկին․ կա զոհ
19:10
Տեղի է ունեցել Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանազատման հանձնաժողովների հերթական հանդիպումը
Արևմտյան աջակցությունը իշխանությունները կկարողանա՞ն շոշափելի արդյունք դարձնել, թե՞ կփոշիացնեն
ՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
102-րդ ռազմաբազան ՀՀ սուվերենության միակ իրական երաշխավորն է. ՌԴ ԱԳՆ
Գազա օգնություն ուղարկելով՝ Հայաստանն ուղերձ է հղում աշխարհին
Մահացել է «Կրոկուս»-ում ահաբեկչության տուժածներին օգնություն ցուցաբերած հայ երիտասարդը՝ 35-ամյա Կարենը
Ուղիղ. հարցազրույց Անդրանիկ Քոչարյանի հետ
Անկախության հռչակագիրը անփոփոխ է, չունի դադարեցման իրավաբանական հնարավորություն. «Գերագույն խորհուրդ» ակումբ
Տաջիկստանը ձերբակալել է 9 հոգու՝ «Կրոկուս սիթի հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության հետ առնչության համար. Reuters
Ֆանտաստիկ թիվ է․ տարեկան 1մլրդ․ դոլար տրամադրելով՝ ԱՄՆ-ն Հայաստանից ակնկալիքներ պետք է ունենա
ՄԱԿ-ի դատարանն Իսրայելին կարգադրել է թույլ տալ հումանիտար օգնության մուտքը Գազայի հատված
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ-ի աջակցությունը Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին
Ու՞մ է զգուշացնում Իրանը
Սիրիայի զորքերը պատասխան հարվածներ են հասցրել ավազակային կազմավորումներին
Գազայում հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 32 600-ը
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան

Գլխավոր հարցը, որին պետք է պատասխանի Նիկոլ Փաշինյանը

Նիկոլ Փաշինյանը թե՛ վարչապետի թեկնածուի կարգավիճակում, թե՛ վարչապետ ընտրվելուց հետո մի քանի անգամ արդեն անդրադարձել է Արցախյան հիմնախնդրին, սակայն առայժմ այնքան էլ հստակ չէ, թե ի՞նչ կփոխվի Լեռնային Ղարաբաղի հարցում Հայաստանի դիրքորոշման մեջ Փաշինյանի՝ երկրի ղեկավար դառնալուց հետո։

ՓԱՇԻՆՅԱՆԻ ՆՈՐԱՄՈՒԾՈՒԹՅՈՒՆԸ

Նիկոլ Փաշինյանի մոտեցումներն այս հարցում կարծես սկզբունքորեն չեն տարբերվում նախորդ կառավարությունների և ղեկավարների քաղաքականությունից, որի էությունը հետևյալն է՝ Արցախի բնակչությունը ինքնորոշվել է, և Ադրբեջանն ու միջազգային հանրությունը պետք է ճանաչեն Արցախի անկախությունը: Թեև ի տարբերություն Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի՝ Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ Արցախի իշխանությունը՝ պաշտոնական Ստեփանակերտը, պետք է վերադառնա բանակցությունների սեղանին: Այս հայտարարությունը նա արեց վարչապետ ընտրվելու հաջորդ իսկ օրը Ստեփանակերտում:

Բայց վերադառնանք նախորդ հարցին: Ի՞նչ կլինի հետո, երբ Արցախը ստանա որոշակի կարգավիճակ. կվերամիավորվի՞ Հայաստանի հետ, թե՞ կդառնա անկախ պետական սուբյեկտ: Պարզ չէ նաև այն, թե արդյոք կճանաչվի՞ Արցախի անկախությունը միջազգայնորեն: Եվ ընդհանրապես, ինչպե՞ս է Հայաստանը պատկերացնում հիմնախնդրի վերջնական հանգուցալուծումը:

ՔՐԴՍՏԱՆ, ԿԱՏԱԼՈՆԻԱ ԵՎ ՂԱՐԱԲԱՂ

Պարզ է մի բան, որ որքան էլ Արցախը ինքնուրույն է, այնուամենայնիվ Արցախը մտնում է Հայաստանի տնտեսական և անվտանգային համակարգի մեջ, այսինքն՝ փաստացի անկախ չէ Հայաստանից: Ու հենց այդ պատճառով շատ փորձագետներ Հայաստանում կարծում են, որ Արցախի անկախությունը ֆիկցիա է, դրանով միայն ինքներս մեզ ենք խաբում, բայց ոչ՝ աշխարհին: Ի վերջո, ճի՞շտ է ինքնորոշման իրավունքի իրացման վրա ռազմավարություն կառուցելը, որովհետև աշխարհի գրեթե բոլոր ազդեցիկ պետությունները, որոնց դիրքորոշումը կարող է վճռական ազդեցություն ունենալ Արցախյան հիմնախնդրի հանգուցալուծման վրա, ի տարբերություն Հայաստանի՝ բազմազգ երկրներ են, ու եթե ճանաչեն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, կստացվի, որ խրախուսում են անջատողական տրամադրություններն իրենց երկրներում: Ամենաթարմ օրինակները Իրաքյան Քրդստանի և իսպանական Կատալոնիայի հետ կապված վերջին իրադարձություններն են: Այս երկու ինքնավարությունների անկախական ձգտումները ճնշվեցին կենտրոնական իշխանությունների՝ Բաղդադի և Մադրիդի կողմից՝ արժանանալով հարևան պետությունների (Իրաքյան Քրդստանի դեպքում՝ Թուրքիայի, Իրանի, Սիրիայի, իսկ Կատալոնիայի դեպքում՝ Եվրամիության երկրների) խիստ բացասական և մերժողական վերաբերմունքին:

ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿՈՆՖԼԻԿՏԻ ՅՈՒՐԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆԸ

Այստեղ, իհարկե, պետք է շեշտել, որ յուրաքանչյուր էթնոքաղաքական կոնֆլիկտ կամ այլ խոսքերով՝ հակամարտություն, հիմնախնդիր, յուրահատուկ է և տարբերվում է մյուսներից իր պատմությամբ, քաղաքական համատեքստով, ուժերի փոխդասավորությամբ և մի շարք այլ գործոններով: Եվ այս իմաստով Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը շեշտակիորեն տարբերվում է աշխարհում գոյություն ունեցող մյուս բոլոր կոնֆլիկտներից:

Բերենք պարզ օրինակ: Ղարաբաղյան հիմնախնդիրը շատ քիչ կոնֆլիկտներից է, որի շուրջ աշխարհաքաղաքական երեք կենտրոնները՝ Ռուսաստանը, Եվրամիությունը (ի դեմս Ֆրանսիայի) և ԱՄՆ-ը չունեն լուրջ տարաձայնություններ:

Բայց Արցախյան հիմնախնդիրը ունի նաև այլ կարևոր առանձնահատկություններ, որոնք պետք է լինեն պաշտոնական Երևանի և պաշտոնական Ստեփանակերտի հաղթաթղթերը բանակցություններում: Դրանցից մեկը կապված է պատմության, մյուսը՝ արդի քաղաքական իրադրության հետ:

ՂԱՐԱԲԱՂԻ ԲՌՆԱԿՑՈՒՄԸ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ

Նախ՝ պատմության մասին: Լեռնային Ղարաբաղը մտել է Հայաստանի կազմի մեջ և 1920 թ. հունվարին Ազգերի լիգայի կողմից ճանաչվել է Հայաստանի Հանրապետության անբաժանելի մաս: 1920 թ. նոյեմբերի 30-ին Բաքվի խորհրդային իշխանությունները Ղարաբաղը, Նախիջևանը և Զանգեզուրը ճանաչել են Հայաստանի անբաժանելի տարածքներ: Եվ միայն 1921 թ. հուլիսի 5-ին Ռուսաստանի Բոլշևիկյան կուսակցության Կովկասյան բյուրոյի որոշմամբ՝ Լեռնային Ղարաբաղը, որի բնակչության ճնշող մեծամասնությունը հայեր էին, բռնակցվել է խորհրդային Ադրբեջանին: Սա պատասխաններից մեկն է միջազգային հանրության, միջազգային որևէ կառույցի, դիվանագետի կամ գործչի հարցին, թե ինչու Լեռնային Ղարաբաղը չպետք է լինի և չի կարող լինել Ադրբեջանի կազմի մեջ:

ԿՈՍՈՎՈՅԻ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ՝ ԴԵՊԻ ՎԵՐԱՄԻԱՎՈՐՈՒՄ

Երկրորդ փաստարկը կապված է վերջին տարիներին տեղի ունեցած իրադարձությունների և մասնավորապես 2016 թ. ապրիլյան պատերազմի հետ: Ադրբեջանի զինված ուժերը 2016 թ. ապրիլին բարբարոսական գործողություններ են իրականացրել Արցախի սահմանապահ զինծառայողների և սահմանամերձ գյուղերի (մասնավորապես Թալիշի) խաղաղ բնակիչների նկատմամբ՝ խոշտանգելով նրանց մարմինները: Արցախի և Հայաստանի իրավապաշտպանները բազմաթիվ փաստեր են ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) այս դեպքերի կապակցությամբ:

Ադրբեջանի իշխող վարչակարգը հակահայկական քարոզը, ատելության քաղաքականությունը դարձրել է երկրի ներքին և արտաքին քաղաքականության հիմնասյուներից մեկը: Եվ այս պայմաններում խոսել հայ և ադրբեջանցի ժողովուրդների խաղաղ համակեցության մասին, ինչպես Նիկոլ Փաշինյանը կասեր՝ առնվազն տարօրինակ է: Ինչո՞ւ: Հիշեցնենք, որ հենց այս՝ երկու ժողովուրդների խաղաղ համակեցության գաղափարն է ընկած 2007 թ. Հայաստանի, Ադրբեջանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների կողմից մշակված կարգավորման նախագծի հիմքում, մի ծրագրի, որը հանրությանը հայտնի է Մադրիդյան սկզբունքներ անունով: Եվ եթե ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, չնայած այս ամենին, 2017 թ. հուլիսին (Ռ-Էվոլյուցիա հաղորդմանը տված հարցազրույցում) հայտարարում էր, թե ապրիլյան պատերազմից հետո Հայաստանի սկզբունքային մոտեցումներում էական փոփոխություններ չեն եղել, ապա ենթադրում ենք, որ հայամետությամբ և հայաստանակենտրոն մոտեցումներով առաջնորդվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը այլ կերպ պիտի վերաբերվի այս հարցին:

Որևէ իրավաբան, քաղաքագետ կամ դիվանագետ մինչ օրս չի ապացուցել, որ միջազգային իրավունքի՝ հակամարտությունների կարգավորման հետ կապված երկու հիմնարար սկզբունքներից (տարածքային ամբողջականություն ու ինքնիշխանություն և ժողովուրդների ինքնորոշում ու իրավահավասարություն) որևէ մեկը գերակա չէ մյուսի նկատմամբ: Բայց կոնկրետ դեպքերում, համապատասխան ծանրակշիռ փաստարկներ ներկայացնելու և արդյունավետ դիվանագիտության դեպքում, կոնկրետ քաղաքական իրավիճակում, դրանցից մեկը կարող է գերակա լինել: Նման նախադեպ միջազգային պրակտիկայում կա: Խոսքը Կոսովոյի մասին է: Անշուշտ, Կոսովոյի ալբանացիների անկախացմանը շատ նպաստեց Արևմուտքի աջակցությունը, սակայն հիմնական փաստարկը Կոսովոյի բնակչության անվտանգությունն ապահովելու հարցն էր՝ remedial secession (անջատում հանուն փրկության):

Այս տերմինը ապրիլյան քառօրյա կռիվներից հետո շրջանառության մեջ դրեց Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Այս նախադեպը կարող է կիրառվել նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում, բայց կարծում ենք, որ հարցը պատմական համատեքստից կտրելը կոպտագույն սխալ է: Իսկ պատմական համատեքստի մասին արդեն նշեցինք վերևում՝ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի մաս է կազմել, իսկ 1989 թ. դեկտեմբերի 1-ին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհուրդը որոշում են ընդունել Հայաստանի (Հայկական ԽՍՀ-ի) և Լեռնային Ղարաբաղի (ԼՂԻՄ) վերամիավորման մասին:

Ի վերջո, Արցախի Հանրապետությունը պետք է միջազգայնորեն ճանաչվի որպես անկախ պետություն և լինի անկախ ոչ միայն Ադրբեջանից, այլև Հայաստանի՞ց, թե՞ պետք է վերամիավորվի Մայր Հայաստանի հետ։ Այս հարցին է, որ պիտի պատասխանի նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում