Thursday, 25 04 2024
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի

«Եթե զուգարանում թուղթ չլինի, քո դեմքով եմ սրբվելու». երիտասարդը ինտերնետ ակումբում դանակով հարձակվել է աշխատողի վրա

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ ավարտվել է Ռոմիկ Դ.-ի գործի դատական քննությունը:

26-ամյա Ռոմիկին մեղադրանք էր առաջադրվել որպես զենք օգտագործված առարկայի՝ դանակի գործադրմամբ, բացառիկ ցինիզմով կատարած խուլիգանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասով:

Ըստ մեղադրանքի՝ 2017 թվականի ապրիլի լույս 7-ի վաղ առավոտյան՝ ժամը 5-ի սահմաններում, գտնվելով ալկոհոլային հարբածության վիճակում, գարեջրի շիշը ձեռքին մտել է Կոմիտասի պողոտայում գործող ինտերնետ ակումբներից մեկը: Երբ ակումբի գիշերային աշխատող Սարգիս Գ.-ն դիտողությւոն է արել, որ գարեջրի շշով ակումբ մտնելն արգելված է, Ռոմիկը վիճել է նրա հատ, որի ընթացքում «բացառիկ ցինիզմ դրսևորելով՝ սրահում գտնվող մարդկանց ներկայությամբ լկտի ու անպարկեշտ արտահայտություններ ու հայհոյանքներ է հնչեցրել», մի քանի անգամ թքել է աշխատողի ուղղությամբ, բռնություն է գործադրել՝ ձեռքերով ու ոտքերով հարվածներ է հասցրել նրան, ապա շարունակելով խուլիգանական գործողությունները, որպես զենք գործադրված առարկայով՝ դանակով հարձակվել է Սարգիս Գ.-ի վրա, փորձել է հարվածներ հասցնել նրան, ինչպես նաև սպառնացել է, թե կհարվածի:

Աշխատողին հաջողվել է Ռոմիկին դուրս հանել ակումբից, ապա նա ներսից փակել է ակումբի դուռը: Ռոմիկը դրսից շարունակել է հարվածներ հասցնել դռանը, հայհոյել, մինչև ահազանգով ժամանել են ոստիկանության աշխատակիցներն ու նրան բերման են ենթարկել ոստիկանություն:

Դեպքին ականատես վկա Արտյոմ Մ.-ն նախաքննական ցուցմունքում հայտնել է, թե դեպքի օրը, առավոտյան ժամը 5 –ի սահմաններում, երբ ինքը Կոմիտասի պողոտայի «կոմպյուտերանոցում էր», ներս է մտել մի տղա, ով ճոճվելով էր քայլում, ձեռքին էլ գարեջրի կիսատ շիշ կար:

Ակումբի աշխատող Սարգիսն ասել է, թե չի թույլատրվում գարեջրի կամ որևէ ալկոհոլային խմիչքի շշով ակումբ մտնել: Ներս մտած տղան՝ Ռոմիկը, վիճել է Սարգիսի հետ՝ ասելով, թե իրեն ոչ ոք չի կարող ասել, որ ինքը գարեջրի շշով ներս չմտնի:

Մի քանի րոպե վիճելուց հետո Ռոմիկը գնացել է զուգարան: Աշխատող Սարգիսը մոտեցել է ակումբում նստածներին՝ պարզելու՝ ո՞ւմ ծանոթն է նա, թող խնդրեն, որ նա դուրս գա ակումբից:

Սրահում այդ պահին, ըստ վկայի, չորս հաճախորդ կար, որոնցից երկուսը կարծես քնած էին՝ նրանց գլուխը կախված էր:

Քիչ անց զուգարանից Ռոմիկը հետ է եկել ու ասել, թե զուգարանում թուղթ չկա, նա Սարգիսից թուղթ է ուզել: Սարգիսն ասել է, թե զուգարանում թուղթ կա: Նա Ռոմիկի հետ գնացել է զուգարան, իսկ Ռոմիկը Սարգիսին ասել է՝ եթե զուգարանում թուղթ չլինի, նրա դեմքով է սրբվելու…

Զուգարանում թուղթ կար, Սարգիսը հետ է եկել սրահ:

Երբ Ռոմիկը զուգարանից վերադարձել է սրահ, շարունակել է հայհոյել: Նա փորձել է նստել համակարգչի մոտ, բայց Սարգիսը թույլ չի տվել: Սարգիսը փորձում էր խմածին չհրահրել, բայց նա աղմկում ու հայհոյում էր: Նա մոտից հանել է սև գույնի ծալովի դանակ, թափահարել է աջ ու ձախ՝ փորձելով վախեցնել կամ հարվածել Սարգիսին: Նա ասում էր՝ Սարգիսն ո՞վ է, որ իրեն չթողնի համակարգչի մոտ նստել: Սրահում նա հետապնդել է Սարգիսին, Սարգիսը նրանից պաշտպանվել է աթոռով: Երբ Ռոմիկը հայհոյել է Սարգիսի ծնողներին, Սարգիսը հրել է նրան ու նույնպես հայհոյանք է տվել: Նրանք քաշքշել են իրար, հարվածներ են հասցրել…

Վկան նշել է, թե այդ ամենին ինքը և մյուս արթուն հաճախորդը չեն միջամտել, քանի որ այցելուն խմած էր, նա կարող էր իրենց էլ վնասել:

Սարգիսը Ռոմիկին կարողացել է դուրս հանել ակումբից ու ներսից դուռը փակել: Ռոմիկը դրսից հարվածում էր դռանը, հայհոյանքներ էր տալիս մոտ քսան րոպե՝ մինչև ժամանել են ոստիկանները… Ամբողջը տևել է մոտ մեկ ժամ…

Դատարանում հրապարակվել է տուժող Սարգիս Գ.-ի նախաքննական ցուցմունքը:

Նա հայտնել է, որ առավոտյան ժամը 5-ին ակումբ է մտել հարբած մի երիտասարդ՝ գարեջրի շիշը ձեռքին ու պահանջել է շատ արագ միացնել համակարգիչներից մեկը: Ինքն ասել է, թե գարեջրի շշով չի թույլատրվում սրահում գտնվել, նա կարող է գարեջուրը դրսում խմել: Այդ տղան՝ Ռոմիկը, իրեն անվանել է «բ…», հայհոյանքներ է տվել: Հասկանալով, որ նա ադեկվատ չէ, ինքը խնդրել է, որ նա գարեջուրը գոնե լցնել բաժակի մեջ, որ ներսում գտնվող տեսախցիկները չֆիքսեն շշով գարեջուր խմող հաճախորդին: Ինքն այդպես է ասել, որ նա հանդարտվի: Բայց նա պատասխանել է, թե ինչով ցանկանա՝ կխմի, ուրիշը չի կարող ուղղություն ցույց տալ: Հետո նա գնացել է ակումբի զուգարան, ապա վերադարձել ու զուգարանի թուղթ է պահանջել: Ինքն ասել է, թե ներսում զուգարանի թուղթ կա, նա լկտի սպառնալիք է տվել, ինչին ինքը չի պատասխանել, զուգարանում նրան ցույց է տվել թուղթն ու վերադարձել է սրահ, զանգահարել է տնօրենին, ակումբի ցերեկային աշխատողին, իր եղբորը…

Քիչ անց Ռոմիկը վերադարձել է սրահ, նորից հայհոյել է, թքել է իր ուղղությամբ, ինչից իր համբերությունը սպառվել է, ինքն էլ է նրան հայհոյել: Ռոմիկը հարվածներ է հասցրել իրեն ձեռքով ու ոտքով: Ինքը նրան միայն հրել է, որ մի կողմ քաշվի: Բայց նա ավելիէ վրդովվել, գրպանից դանակ է հանել, բացել, դանակն ուղղել է իր վրա ու ասել է՝ եթե իր ասածը չանեմ, Կոմիտասում կարող եմ այլևս չերևալ:

Ըստ տուժողի՝ Ռոմիկը փորձել է դանակով հարվածներ հասցնել, բայց ինքը փախել է, խույս է տվել հարվածներից…

Ռոմիկը մոտեցել է նաև նստած հաճախորդներից մեկին, հարցրել է՝ նա բերդում նստած եղե՞լ է: Երբ հաճախորդը պատասխանել է՝ չէ, Ռոմիկը հայհոյանքնով նրան ասել է՝ դու ի՞նչ մարդ ես, որ բերդ չես նստել…

Ապա, ըստ տուժողի, Ռոմիկը նորից մոտեցել է իրեն, հայհոյանքներ է տվել, ասել է՝ թող մի հատ «չռփեմ ու հանգստանամ»: Նա հայհոյել է իր ծնողների հասցեին: Այդ պահին ինքը շատ է վրդովվել ու իր բաժակը շպրտել է նրա ուղղությամբ: Ռոմիկը դանակով սկսել է սրահում հետապնդել իրեն, ինքը վազել է այսուայն կողմ, պաշտպանվել է աթոռով…

Ի վերջո տուժողը համոզել է Ռոմիկին, որ դուրս գան, դրսում խոսեն: Երբ Ռոմիկը դուրս է եկել, տուժողը ներսից փակել է դուռը: Ռոմիկը հարվածներ է հասցրել դռանը, պահանջել է բացել… Դա տևել է մոտ քսան րոպե… Ամբողջը տևել է մոտ մեկ ժամ…

Ակումբի ցերեկային աշխատողի ահազանգով ակումբի մոտ են եկել ոստիկանները ու բռնել են դռանը հարվածող Ռոմիկին:

Ռոմիկ Դ.-ն դատարանում հրաժարվել է ցուցմունքներ տալուց: Նա իր վերջին խոսքում ընդունել է մեղքն ու խնդրել է մեղմ վերաբերվել:

Դատարանը հաստատված է գնահատել Ռոմիկ Դ.-ին առաջադրված մեղադրանքը:

Ռոմիկ Դ.-ն մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասով և դատապարտվել է 4 տարի ազատազրկման: Պատժի սկիզբը՝ 2017 թվականի ապրիլի 20-ից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում