Thursday, 25 04 2024
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո

Նիկոլ Փաշինյանը գծում է շրջանակը. Ուշագրավ նշանակումներ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախօրեին ներկայացրել է նախարարների պաշտոնների մի քանի առաջարկներ, որոնք էլ նշանակումների են վերածվել նախագահ Ամեն Սարգսյանի հրամանագրով: Այդ նշանակումները երևի թե պետք է բաժանել երկու մասի՝ հիմնարար նշանակություն ունեցող պաշտպանական ոլորտ, որտեղ, իհարկե, իրավիճակը և իրողությունները բոլորովին այլ կերպ պետք է չափվեն, և ըստ այդմ՝ այստեղ էքսպերիմենտների տեղ չէ, ու այդ տեսանկյունից Դավիթ Տոնոյանի ընտրությունը միանգամայն տեղավորվում է պահանջվող տրամաբանության շրջանակում, և այլ ոլորտներ, որտեղ թերևս էքսպերիմենտները, նորարարությունը հրամայական են:

Այդ տեսանկյունից երկրորդ մասը նախարարություններ են, որտեղ նշանակումներ են տեղի ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կադրային, այսպես ասած, բանկից: Նշանակվել են սփյուռքի, տարածքային կառավարման, կրթության ու գիտության նախարարներ, նաև առաջին փոխվարչապետ՝ պատգամավոր Արարատ Միրզոյանը:

Ակնհայտ է երկու հատկանիշ՝ նշանակումները կատարվել են երիտասարդության և կուսակցական կամ քաղաքական թիմայնության սկզբունքով: Հետաքրքիր է այդ առումով ոլորտային ընտրությունը: Նիկոլ Փաշինյանն այդ թիմային սկզբունքը կիրառել է ըստ քաղաքական առաջնահերթությա՞ն, թե՞ ոլորտներն են հարմարեցվել կադրային բանկին, այսինքն՝ «Քաղաքացիական պայմանագիրը» համարել է, որ հենց այդ ոլորտներում է, որ առավել մրցունակ են իր կադրերը և մյուս ոլորտներում է դիտարկում, այսպես ասած, քաղաքական համաձայնության և կոալիցիայի սկզբունքի կիրառումը:

Համենայնդեպս, ուշագրավ է, որ ՔՊ երիտասարդ նախարարներն աշխատելու են սփյուռքի ուղղությամբ, որի վրա մեծ ուշադրություն էր հատկացվում դեռևս հեղափոխության, այսպես ասած, հրապարակային, փողոցային փուլից սկսած, կրթության ու գիտության ուղղությամբ՝ այստեղ թերևս ոլորտի խորքային ռազմավարական կարևորությունը մատնանշելն ավելորդ է, սակայն մյուս կողմից՝ կարևոր է նաև մեկ այլ հանգամանք՝ քաղաքացիական անհնազանդության և թավշյա հեղափոխության շարժիչ ուժը երիտասարդությունը, ուսանողությունն էր: Ըստ այդմ՝ ոլորտը վերցվում է «Քաղաքացիական պայմանագրի» կառավարման տիրույթ, թիմային կառավարման տիրույթ, ինչը նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը երիտասարդներին առաջարկում է լինել կառավարության նախաձեռնությունների աջակիցը, այսպես ասած՝ հարկ եղած դեպքում հանրային ճնշում ապահովելու համար այն սեգմենտներին, որոնք կփորձեն դիմադրել ռեֆորմներին:

Տարածքային կառավարումը, խոշոր հաշվով, ևս կարևոր ոլորտ է՝ նկատի ունենալով ոչ միայն Հայաստանի անհամաչափ զարգացման խնդիրը, այլ նաև տեղական իշխանության քաղաքական նշանակության հարցը, երբ համայնքների ղեկավարների ճնշող մեծամասնությունը ՀՀԿ-ական է, և այդ իմաստով ոլորտը նոր վարչապետի համար դառնում է կարևոր՝ վերահսկելիության և սաբոտաժներ թույլ չտալու առումով: Առաջին փոխվարչապետի պաշտոնի առումով կարծես թե իրավիճակը էլ ավելի պարզ է, և այստեղ Նիկոլ Փաշինյանին անհրաժեշտ է անմիջական, այսպես ասած՝ թիմակից, խիստ վստահելի մարդ, և Արարատ Միրզոյանն այդ տեսանկյունից «Իմ քայլը» շարժման ամբողջ ընթացքում, այսպես ասած, Փաշինյանի կողքին էր և այժմ այդ տեղն է զբաղեցնում նաև կառավարությունում:

Այս ամենն, իհարկե, քաղաքական թիմային սկզբունքի և առաջնահերթությունների, քաղաքական անհրաժեշտությունների տեսանկյունից լիովին հասկանալի է, երիտասարդության, թարմության տեսանկյունից միանգամայն ողջունելի, սակայն գլխավորը, անշուշտ, կոնկրետ և չափելի աշխատանքային արդյունքն է, և այդ իմաստով հասարակությունը այս ոլորտներում ևս միացնում է «վայրկյանաչափը», ինչպես ոստիկանության և ԱԱԾ դեպքում:

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում