Thursday, 25 04 2024
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել

Մարտի 1-ի բացահայտման բոլոր նախադրյալները կան. թիվ մեկ կասկածյալը Ռոբերտ Քոչարյանը պետք է լինի

Մարտի 1-ի գործի բացահայտումը հնարավոր է միայն իշխանափոխության պարագայում։ Սա միաբերան պնդում էին և՛ ընդդիմության ներկայացուցիչները, և՛ փաստաբանները, և՛ Մարտի 1-ի գործով փաստահավաք խմբի անդամները, և՛ Մարտի 1-ի զոհերի հարազատները ու, առհասարակ, շարքային հայաստանցիները։ Հայաստանում իշխանափոխությունը արդեն իրողություն է։ Եվ հիմա նույն մարդիկ վստահ են, որ ստեղծվել են բոլոր նախադրյալները Մարտի 1-ի ոճրագործության բացահայտման համար։ ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը երեկ մեզ հետ զրույցում պնդեց, որ Մարտի 1-ի և Հոկտեմբերի 27-ի գործով հիմա բացվել են լուրջ հնարավորություններ բացահայտելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար։ «Մենք խոստացել ենք ժողովրդին, որ այդ գործերը կբացահայտվեն։ Կարելի է ճանապարհներ գտնել։ Նիկոլ Փաշինյանը կարող է ասել, որ ինքը անմիջական մասնակից է եղել Մարտի 1-ի իրադարձություններին, և թող հարցը քննի Հաագայի դատարանը։ Հայաստանյան իշխանությունները իրավունք ունեն դիմելու միջազգային դատարան և օբյեկտիվ քննություն պահանջեն։ Դա նաև ձև է հայաստանյան իշխանությունների համար նեյտրալ մնալ այդ հարցում»,-ասել էր նա։

«Մարտի 1» հասարակական կազմակերպության նախագահ Առաքել Սեմիրջյանը ևս լիահույս է, պարզապես կարծում է, որ դրա համար ժամանակ է հարկավոր։ «Սերժ Սարգսյան-Փաշինյան հանդիպման ժամանակ հիմնական պայմանը, որը Սերժ Սարգսյանը առաջ քաշեց, դա Մարտի 1-ն էր։

Դա մեսիջ էր, որ Նիկոլ Փաշինյանը գալիս է իշխանության Մարտի 1-ը բացահայտելու համար։ Եվ ես վստահ եմ, որ Փաշինյանը ամեն ինչ կանի Մարտի 1-ը բացահայտելու համար։ Պարզապես պետք է համբերությամբ զինվենք, թողնենք, որ Նիկոլ Փաշինյանը ծանոթանա գործի նյութերին և լծվի աշխատանքի։ Ժամանակ տանք իրեն հարցը լուծելու համար։ Պետք չի առաջ ընկնել, խանգարել»,- ասաց Սեմիրջյանը։

Հարցին, թե ներկա և նախկին պաշտոնյաներից ովքեր պետք է անցնեն այս գործով որպես կասկածյալ, մեղադրյալ, Սեմիրջյանը պատասխանեց. «Ես դատախազ չեմ, բայց եթե ծանոթանամ գործի ամբողջական նյութերին, կնշեմ կասկածյալների անունները։ Բայց հիմնական կասկածյալները նրանք են, ովքեր ռազմական ուժերը բերել են Հայաստան խաղաղ պայմաններում և օգտագործել են քաղաքական նպատակներով։ Այդ պաշտոնյաները հիմնական մեղավորների շրջանակն են, ովքեր պետք է բացահայտվեն և պատասխանատվության ենթարկվեն։ Պարզապես Նիկոլ Փաշինյանին ժամանակ է պետք այդ ամենի համար։ Շտապողականություն պետք չէ ցուցաբերել։ 10 տարի համբերել ենք, ևս 1-2 տարի կարող ենք համբերել համապարփակ և մանրակրկիտ քննության համար»։ Փաստահավաք խմբի անդամ, փաստաբան Սեդա Սաֆարյանի խոսքերով՝ կառավարության նոր ղեկավար Նիկոլ Փաշինյանը անմիջական մասնակից է եղել 2008 թվականի դեպքերին, իր վրա կրել է քրեական հանցանքի «հետևանքները»։ «Նա դատապարտվել է և իր մաշկի վրա է զգացել ռեժիմի պատվերի ազդեցությունը։ Ես կարծում եմ, որ Փաշինյանը կարող է օժանդակել Մարտի 1-ի գործի բացահայտմանը։ Կան հանգամանքներ, որոնք շատ ավելի են հայտնի իրեն։ Մնացածը փաստահավաք խմբի զեկույցներում կան, և դրանք առանց կողմնակի ներազդման վարույթն իրականացնող մարնինը կարող է քննության առարկա դարձնել։ Այդ դեպքում բացահայտումը կլինի իրավական և ժողովրդի համար ընդունելի»,- ասաց Սեդա Սաֆարյանը։

Փաստաբանի խոսքերով՝ այսօրվա դրությամբ կան անձինք, ովքեր որպես կասկածյալ պետք է ներգրավվեն գործում և պատասխանեն հարցերին, թե ով է գործի քննության նման հուն ապահովել։ «Կարծում եմ, այսօր քննչական կոմիտեն լուրջ խնդիրներ ունի։ Խնդիր ունի բացահայտելու այս տարիներին Մարտի 1-ի հանցագործությունը քողարկողին։ Պետք է պարզի, թե ինչու Մարտի 1-ից հետո դրվեց ընդդիմադիրներին քննելու, պատժելու հարցը, այլ ոչ թե գործը բացահայտելու, սպանությունների իրական հանգամանքները բացահայտելու հարցը։ Ես կարծում եմ, որ Հայաստանում քաղբանտարկյալների ինստիտուտն ավելի ձևավորվեց Մարտի 1-ից հետո, երբ խեղվեցին հարյուրավոր մարդկանց ճակատագրեր»,- ասաց Սաֆարյանը՝ հավելելով. «Դրանից բացի՝ նշեմ, որ առաջին կասկածյալը, որի վերաբերյալ ոչ մի տարակարծություն չկա, դա Ռոբերտ Քոչարյանն է, որը պետք է հարցաքննվի։ Դրանից հետո պետք է հարցաքննվեն փետրվարի վերջին միջոցառումներին մասնակցածները, ռիսկային որոշումներ կայացնողները, ովքեր հետևանքների մասին չեն մտածել։ Օլիգարխների թիկնապահների իրական մասնակցությունը պետք է պարզվի, նրանց մասնակցության չափը»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում