Tuesday, 23 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Պզո, Լուժկով, ճաշկերույթ

Մոսկվայում «Հայաստան» համահայկական հիմնադրամի ճաշկերույթի ընթացքում, որին մասնակցել են Սերժ Սարգսյանն ու Բակո Սահակյանը, տրվել է 8 միլիոն դոլարի նվիրաբերության խոստում: Առաջին հայացքից թիվը կարող է տպավորիչ թվալ, սակայն երբ այն համադրում ենք մեկ այլ թվի հետ, ապա պատկերը կարծես թե այնքան էլ ոգևորիչ չէ: Բանն այն է, որ «Հայաստան» հիմնադրամի նախագահական ճաշկերույթին մասնակցել է ռուսաստանցի 150 հայ գործարար: Երբ համադրում ենք 150 գործարարն ու տրված 8 միլիոն դոլարի խոստումները, ապա տեսնում ենք, որ ճաշկերույթն այդքան էլ արդյունավետ չի եղել և համազգային հեղինակության ու հարգանքի մասին Սերժ Սարգսյանի խոսքերը, որ նա հնչեցրել է ռուսաստանցի գործարարների առաջ ունեցած ելույթով, նրանց վրա այդքան էլ շատ չեն ազդել և նրանց այդքան էլ թասիբի չեն գցել: Իրականում խնդիրը հավանաբար այն է, որ Հայաստանի ներկայիս իշխանությունը դադարել է վստահություն ներշնչել ռուսաստանյան գործարարներին, որոնք նախորդ երկու տարիներին շատ ավելի շռայլ էին գտնվում հիմնադրամային իրենց նվիրատվություններում: Բավական է, օրինակ, հիշատակել, որ 2008 թվականի համանման հավաքի ժամանակ տրվել էր 30 միլիոն դոլարի խոստում: Այսինքն` երկու տարվա ընթացքում խոստումները նվազել են մոտ 4 անգամ, ինչը կարելի է պրոյեկցել իշխանության հանդեպ վստահության վրա: Իսկ որ այդ վստահությունը, որ նրանք ունեին երկու տարի առաջ, երկու տարի անց կարող է նվազել, ամենևին զարմանալի չէ: Բանն այն է, որ վերջին շրջանում կարծես թե մի ալիք է սկսվել, որի վրա հայտնաբերվում են Հայաստանի իշխանությունների հետ այս կամ այն կերպ կապ ունեցող հանցախմբեր կամ անձինք, որոնք հանցավոր գործունեություն են ծավալել: Իսկ մտածել, որ ռուսաստանցի հայազգի բիզնեսմենները Հայաստանի իշխանությունների հետ իրենց կապերում տեղավորվում են բացառապես օրինականության դաշտում, երևի թե կլինի միամտություն: Սակայն, նույնիսկ անկախ այդ հարաբերությունների բնույթից, որևէ գործարարի մոտ չի կարող վստահություն առաջացնել մի իշխանություն, որը միջազգային մակարդակով կասկածվում է հանցավոր խմբերի հետ սերտ կապեր ունենալու մեջ: Բա որ սկսեն միջազգային մակարդակով կասկածել նաև այդ իշխանությունների հետ կապ ունեցողներին: Իսկ ռուսաստանյան բիզնեսի պարագայում նաև գումարվում է հենց Ռուսաստանում տեղի ունեցող ներիշխանական զարգացումների գործոնը, որտեղ կարծես թե իշխանական բուրգում տեղի են ունենում ակտիվ վերադասավորումներ, որոնք անպայմանորեն առնչություն են ունենում և ազդեցություն են թողնում նաև կապիտալի վրա: Մասնավորապես խոսքը վերաբերում է Լուժկովի հայտնի գործին, որի առիթով հարուցվում են տարբեր քրեական գործեր: Իսկ, այսպես կոչված, ռուսաստանահայ բիզնեսը բավական սերտ կապեր ուներ Լուժկովի հետ, ինչում ոչ պակաս դերակատարություն ունեին նաև հայաստանյան իշխանությունները: Եվ ակնհայտ է, որ Լուժկովի գործի շուրջ զարգացումներն էլ էականորեն ազդելու էին Ռուսաստանի հայազգի բիզնեսմենների տրամադրությունների և «շռայլության» վրա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում