Ինչպե՞ս կարող է ԵԱՀԿ ՄԽ բանակցային ֆորմատը լուծել մի հարց, որի առանցքային մասնակիցներից մեկը բանակցային սեղանի շուրջ չէ, այսօր Արցախում տեղի ունեցած ասուլիսում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Արցախի Հանրապետության անունից կարող է խոսել Արցախի Հանրապետության իշխանությունը: Չի կարող լինել խնդրի կարգավորում, երբ կողմերից մեկը հայտարարում է մյուս կողմին ոչնչացնելու մասին», – ասաց վարչապետը: