Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Ամաչում եմ. Գեղարքունիքի նախկին փոխմարզպետն ու նրա գյուղապետ եղբայրը դուրս են եկել ՀՀԿ-ից ու միացել շարժմանը

Տարիներ շարունակ Գեղարքունիքի մարզում ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ի համար ձայներ հավաքող ՀՀԿ-ական գործարար եղբայրներ՝ Գեղարքունիքի նախկին փոխմարզպետ Արտուշ Ղուկասյանը և նրա եղբայրը՝ Վերին Գետաշեն համայնքի ղեկավար Ռուբիկ Ղուկասյանը, հրաժարվել են ՀՀԿ անդամատոմսերից և հայտարարել կուսակցությունից դուրս գալու մասին։

«Տեսնելով հանրապետությունում տիրող իրավիճակը, հատկապես Ազգային ժողովի հայտնի խայտառակ նիստը՝ սրտի ցավ եմ ապրում, որ ՀՀԿ անդամ եմ: Յուրաքանչյուր իրեն հարգող ու իր երկիրը սիրող հայ չի կարող այս ամենի կողքով անտարբեր անցնել, ուստի անհրաժեշտ եմ համարում հրաժարվել ՀՀԿ անդամությունից ու կանգնել իմ ժողովրդի կողքին, ես նրանցից մեկն եմ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նախկին փոխմարզպետ Արտուշ Ղուկասյանը, ով 1996 թվականից Հանրապետական կուսակցության անդամ է։

«Այն ժամանակ ես անդամակցել եմ ՀՀԿ-ին, քանի որ կար Նժդեհյան գաղափարախոսություն, կար Անդրանիկ Մարգարյան, կուսակցությունը շատ թե քիչ մտածում էր ժողովրդի մասին։ Բայց վերջին 10 տարվա մեջ էս կուսակցությունը մի օր ժողովրդի մասին չմտածեց։ Բացարձակ գաղափարախոսություն չկա։ Ես ամաչում եմ, որ Հանրապետականի անդամ եմ եղել։ Երեկվա խայտառակ նիստից հետո լրիվ հիասթափվեցի ու այսօր որոշեցի դիմում գրել, հրաժարվել ՀՀԿ-ից ու միանալ շարժմանը»,- հավելեց արդեն նախկին ՀՀԿ-ականը։

Մեր դիտարկմանը, թե ամեն դեպքում ինքն ու իր եղբայրն են տարիներ շարունակ ձայն ապահովել ՀՀԿ-ի համար, Արտուշ Ղուկասյանը ասաց. «Այո, ես եմ հավաքել, բայց հիմա ափսոսում եմ, որ հենց իմ հավաքած ձայների պատճառով են հիմա դրանք հայտնվել խորհրդարանում։ Եվ ոչ միայն ես եմ ամաչում, ափսոսում, այլև իմ բոլոր ընկերները, ովքեր էդ կուսակցության համար ձայն են բերել։ Բայց ոչինչ, հիմա ես, իմ ընկերները, ձայն բերողները կանգնել են ու պահանջում են ՀՀԿ-ական պատգամավորների հրաժարականը։ Ինձանից բացի՝ 10-15 հոգի ևս հրաժարվել է, ու այդ թիվը ամեն րոպե աճում է»,- ասաց Ղուկասյանը՝ հավելելով, որ հնարավոր ընտրությունների պարագայում արդեն ՀՀԿ-ն չի կարող իրենց վրա հույս դնել. «Թող մոռանան, որ իրենց համար ձայն ապահովող կլինի»։

Արտուշ Ղուկասյանը նշեց, որ Վերին Գետաշեն համայնքի ղեկավար իր եղբայրը այս պահին երկրում չէ, բուժման նպատակով գնացել է արձակուրդ, արտերկրում է, որ հետ գա, ևս որոշում կկայացնի կուսակցությունից դուրս գալու մասով։

Ինչպես արդեն նշեցինք, Ղուկասյան եղբայրները գործարարներ են։ Նրանք տարիներ շարունակ կարկառուն ՀՀԿ-ականներ են եղել և ՀՀԿ-ի համար ձայն հավաքելու մասով մրցակցության մեջ են եղել Գեղարքունիքի նախկին մարզպետ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռաֆիկ Գրիգորյանի և Հակոբ Հակոբյանի՝ Թունելի Հակոբի հետ։ Նրանք բոլորն էլ պայքարել են մարզում՝ Մարտունու և հարակից գյուղերի վրա ՀՀԿ-ի ազդեցությունը պահպանելու համար։ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին արդեն նախկին ՀՀԿ-ական եղբայրները տուն առ տուն էին մտնում ձայներ հավաքելու համար։ Իսկ այսօր, փաստորեն, ափսոսում են ու ամաչում ՀՀԿ-ական լինելու և ՀՀԿ-ի համար աշխատելու համար։

Ի դեպ, Արտուշ Ղուկասյանը նշեց, որ Գեղարքունիքի մարզում այսօր բոլոր ճանապարհները վաղ առավոտից փակ են։ Բացարձակ շարժ չկա։

Լուսանկարը՝ «Հետքի»

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում