Saturday, 20 04 2024
ԵՊՀ մի խումբ դասախոսներ այցելել են ՊՆ զորամաս
19:00
ԱՄՆ-ի Սենատը հաստատել է օտարերկրացիների հսկողության մասին օրենքը
Երևանում քաղաքացին երկորրդ հարկից ընկել է նկուղային մակարդակում գտնվող հորը
18:30
Ֆինլանդիան ԵՄ-ից փող է խնդրել Ռուսաստանին սահմանակից շրջանների համար
18:15
Սերբիան դեմ կլինի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Սրեբրենիցայի վերաբերյալ սպասվող բանաձեւին
Համապարփակ պաշտպանության ունակ է համախմբված ժողովուրդը. այն, ինչ մեզ պակասում է
Փրկարարներն Աբովյան քաղաքից Նուբարաշեն տանող ճանապարհի հարակից ձորակից դի են դուրս բերել
Իրանը ռևերանս արեց ՌԴ-ին և Թուրքիային. ԵՄ ներկայության ընդլայնումը միանշանակ խնդիրներ է բերելու
ԵՄ անդամ դառնալու դեպքում Վրաստանը կվերանայի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
Արևմուտքը չի ուզում տեսնել փլուզվելու գնով շրջադարձ կատարող Հայաստան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
16:30
Դելիմիտացիա Տավուշում. ռիսկեր և հնարավորություններ
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին

ՀՀԿ-ականները 7 օր նստելու՝ տերևի նման դողալու են. Արամ Գ. Սարգսյան

«Ինձ մոտ այն տպավորությունն էր, որ ՀՀԿ պատգամավորները ինչ-որ որոշում էին կայացրել, բայց այդպես էլ չհասկացան՝ դրա իմաստը որն է։ Ոչինչ չառաջարկել և կանգնել ընդամենը ասել, որ Նիկոլը չի կարող լինել վարչապետ, հարցի լուծում չէ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գ. Սարգսյանը։

Նրա խոսքով՝ այդ մարդիկ կամ պատվեր են կատարում, կամ իրենք էլ չեն հասկանում, թե ինչ են անում: «Չգիտեմ՝ հույսներն ինչի՞ վրա են դրել։ Այդ 7 օրվա ընթացքում նրանք նստելու ու տերևի նման դողալու են, բայց նրանց ոչ ոք այս վիճակից չի փրկելու։ Ժողովուրդը ոտքի է կանգնած, այս մաքրման պրոցեսը պետք է ավարտվի։ Ասում են՝ խոսենք, ի՞նչ հարցեր են ձեզ հուզում, առաջարկ արեք, թող ժողովուրդը լսի ձեր առաջարկները»,- հավելեց նա։

Արամ Գ. Սարգսյանը ներկայացնում է իրենց առաջարկները. «Մեր կուսակցությունն առաջարկ արեց՝ այս շարժման ղեկավարին, ով կարողացել է ժողովրդին ոտքի կանգնեցնել, պետք է աջակցել, բայց Նիկոլ Փաշինյանն էլ իր հերթին պետք է շատ արագ փոփոխության ենթարկի բոլոր խնդրահարույց օրենքները՝ Ընտրական օրենսգիրք, Կուսակցությունների մասին օրենք, որպեսզի նորմալ ընտրություններ անցկացվեն։ Երկրորդ գաղափարը՝ Ազգային անվտանգության խորհուրդը պետք է նորից վերականգնվի որպես ինստիտուտ։ Իմ խորին համոզմամբ՝ Անվտանգության խորհրդի կազմի մեջ պետք է ընդգրկվի ոչ միայն նախագահը, այլև պետք է դառնա այդ կառույցի ղեկավարը։ Հիմա վարչապետը այլ ֆունկցիաներ ունի, պետք է տնտեսության կառավարման վրա ուշադրություն դարձվի, իսկ Անվտանգության խորհրդի ղեկավարը պետք է նախագահը լինի։ Ինձ համար դա կարևորագույն հարց է»,- ասաց մեր զրուցակիցը։

Նա շարունակում է. «Պետք է ձևավորել ժամանակավոր կառավարություն, այնտեղ պետք է ընդգրկված լինեն մի քանի քաղաքական ուժերի ներկայացուցիչներ։ Երբ այդ ողջ գործընթացն ավարտվում է, հայտարարվում են նոր ընտրություններ՝ գործող վարչապետը, որը Նիկոլ Փաշինյանն է, գնում է արձակուրդ, նրա փոխարեն լինում է ապաքաղաքական և նեյտրալ, բայց տնտեսությունից հասկացող վարչապետի պաշտոնակատար։ Ընտրություններում հաղթողները կամ կոալիցիա կազմողները, որոնք որ կարողանում են կառավարություն ձևավորել, նրանք նշանակում են իրենց վարչապետին։ Սա այն սխեման է, որը մեզ հնարավորություն է դարձնում վերահսկելի դարձնել իշխանությունը և թույլ չտալ, որ նախորդ ուժերը քաղաքական ռևանշ վերցնեն»,- ասաց Արամ Գասպարի Սարգսյանը՝ հավելելով, որ պետք է ձևավորվի քաղաքական խորհուրդ, որպեսզի պայմանավորվածություն լինի խաղի հետագա կանոնների վերաբերյալ, նաև պետք է համապատասխան փաստաթուղթ ստորագրվի։

Հետաքրքրվեցինք՝ արդյոք քվեարկության տապալման հարցում կա՞ նաև Մոսկվայի դերակատարությունը, որը միանշանակ դրական չի ընդունում Նիկոլ Փաշինյանի հնարավոր վարչապետությունը, Արամ Գասպարի Սարգսյանը պատասխանեց. «Կարո՞ղ է ԱՄՆ-ը, Եվրոպան անմասն մնան. մենք սևեռվում ենք, այնինչ պետք է ճիշտ քայլեր անենք ու հանգուցալուծում գտնենք։ Եթե մենք չենք ուզում, որ նրանք խառնվեն, ո՞նց պետք է խառնվեն։ Այստեղ ոչ թե Մոսկվայի ու Վաշինգտոնի գործոնն է, այլ այն օլիգարխների, որոնք նստած՝ տերևի նման դողում են, թե իրենց հետ ինչ է լինելու»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում