Այսօր՝ մայիսի 2-ին, ԱԺ-ում գրանցվել է 27 պատգամավոր, և նիստը չի կայանում՝ քվորում չլինելու պատճառով:
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը վարման կարգով հայտարարեց, որ երկրում աննախադեպ վիճակ է. ««Ծառուկյան» խմբակցությունը հայտարարում է քաղաքական բոյկոտ և այս 4-օրյա աշխատանքներին չի մասնակցելու»:
ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն էլ գրանցված պատգամավորներին կոչ արեց մնալ աշխատասենյակներում, և եթե առաջիկա 4 ժամվա ընթացքում քվորում ապահովվի, ապա կսկսեն աշխատանքները:
Մանրամասները՝ տեսանյութում: