Thursday, 25 04 2024
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն

Հեղափոխության ամենակարևոր երեսը. ինչպես այն շարունակել

Հայաստանում տեղի ունեցող թավշյա հեղափոխությունը հասել է ճակատագրական մի հանգրվանի, որի հանգուցալուծումը կլինի մի քանի ժամից: Ինչպիսին կլինի այն, բավական բարդ է ասել, որովհետև հեղափոխական վիճակները այդպիսին են նաև հենց իրենց անկանխատեսելիությամբ: Բոլոր դեպքերում, Նիկոլի վարչապետությամբ, թե ոչ, ամենաբարդն ու ծանրը սկսվելու է մայիսի 1-ից: Բոլոր դեպքերում, Հայաստանում տեղի ունեցողը այս օրերի և շաբաթների ընթացքում գերազանցապես դիտարկվեց այսպես ասած քաղաքական պրիզմայով, ուժերի հարաբերակցություն, ստատուս-քվոյի փոփոխություն, իշխանության ներսում բաժանարար գծեր, ընդդիմության դաշտում նոր իրավիճակ, աշխարհաքաղաքականություն, արցախյան խնդիր և այլն:

Մինչդեռ, հեղափոխությունների՝ լինեն դրանք թավշյա, թե այսպես ասած կոշտ, առանցքային բաղադրիչը և հենքը արժեքայինն է, արժեհամակարգայինն ու գաղափարականը և եթե այն չկա, ապա հետագա ընթացքը որևէ՝ նույնիսկ լավագույն սցենարի դեպքում ավելի շատ առաջացնում է հիմնավոր ռիսկեր, քան հիմնավոր է դարձնում ոգևորությունը: Եթե դա չապահովվի, եթե այդ հարթության վրա չձևակերպվեն խնդիրներն ու մոտեցումները և ըստ այդմ չձևավորվի հեղափոխության մտածողության հենարանը, ապա դժվար կլինի խոսել հետագա արդյունավետ և հիմնարար փոփոխությունների մասին, խորքային էֆեկտի մասին և թավշյա հեղափոխությունը կմնա մակերեսի վրա՝ իշխանության գալու դեպքում էլ, չգալու պարագայում էլ:

Ի վերջո, շատ կարևոր է, որպեսզի անգամ զուտ քաղաքական նպատակների չհասնելու պարագայում գործընթացը ինքնին թողնի անհրաժեշտ նստվածքը հանրության մոտ, վերածվելով արդեն խորքային մտածողության և գիտակցության փոփոխությունների գործընթացի կամ այսպես ասած կուտակելով ու ամբարելով վերելքն ու էներգետիկան: Իհարկե դրա համար հույժ կարևոր է ուժային որևէ հանգուցալուծման բացառումը, բայց միևնույն ժամանակ նաև կարևոր է արժեհամակարգային ամրությունը:

Հայաստանում համակարգային խնդիրների խորքային հիմքը հանրային մտածողությունն ու արժեհամակարգն էր, որ խոշոր հաշվով խեղվել է պատմական վայրիվերումների և անկախ պետականության բացակայության հարյուրամյակների ընթացքում:

Հայաստանում հանրային մտածողությունը եղել է տարբեր համակարգերի, պատմական մոտ և հեռու ոչանկախ փուլերի արատների փոխազդեցության հիբրիդ, դրանից բխող հետևանքներով: Ամենադժվարն ու բարդը՝ թե հեղափոխության այսպես ասած առաջնորդի, թե շարժման աշխույժ մասնակիցների համար լինելու է հենց դա՝ դուրս բերել հանրությանն այդ հիբրիդային ծուղակից և ձևավորել Հայաստանի հանրապետության քաղաքացու արժեհամակարգ:

Ընդ որում, արժեհամակարգը չպետք է նույնացնել քաղաքական գաղափարախոսությունների, մոտեցումների, հայացքների և համակրանքների ու հակակրանքների հետ: Միևնույն արժեհամակարգում գտնվող մարդիկ կարող են լինել քաղաքական և գաղափարական անհաշտ մրցակիցներ, սակայն նրանց մրցակցությունը կործանարար կլինի այն դեպքում, երբ հենված է հանրային արատավոր հիբրիդային մտածողության վրա, և մրցակցությունը պետության ու հանրային շահի սպասարկման տեսանկյունից արդյունավետ ու պրոգրեսիվ կլինի, եթե հենարանը լինի հանրային քաղաքացիական կայուն և արդիական արժեհամակարգը:

Իհարկե այստեղ հարց է առաջանում, թե որն է դա, որովհետև միայն օրենքի, իրավունքի և ազատության գերակայությունը հազիվ թե բավարար են հստակ բնորոշելու այն հայեցակարգը, որի վրա պետք է կառուցվի արժեքների հեղափոխությունը կամ հեղափոխության արժեքային բաղադրիչը: Առավել ևս, որ այստեղ իհարկե պահը շատ նուրբ է և ունի արդեն քաղաքականության, ընդհուպ աշխարհաքաղաքականության հետ առնչվող եզրեր:

Բանն այն է, որ արժեքները, արժեհամակարգային ուղենիշները ժամանակակից աշխարհում կազմում են աշխարհաքաղաքական կենտրոնների գործիքակազմի կարևոր մաս և կիրառվում լայնորեն ու ակտիվ: Այդ տեսանկյունից լարը բավականին բարակ է, սակայն հույժ կարևոր և առանցքային հարցերից է, թե հեղափոխության առաջնորդները ու աշխույժ հանրությունն ինչպիսի պատկերացումներ և ճանապարհային քարտեզ ունի այս մասով: Միևնույն ժամանակ, հայկական արժեհամակարգը, այսպես ասած ազգային արժեհամակարգը՝ ոչ արատավոր հիբրիդայնությունից զերծ, բավական կայուն է և միաժամանակ ճկուն, այդ դաշտում մանևրելու և լարի վրայով քայլելու համար, առանց այս կամ այն կողմ ընկնելու կամ այս կամ այն
կողմից լարը կտրելու:

Առանցքային, հիմնարար ազդակներ տրված են հենց սկզբից՝ զրո բռնություն, ազգային համերաշխություն: Այս ամենը սակայն դեռևս հայեցակարգված չէ և անկասկած է, որ կա դրա անհրաժեշտությունը, անկախ այս կամ այն ելքից: Ընդ որում ամենևին ոչ իլյուստրատիվ անհրաժեշտությունը, հեղափոխության գեղագիտական նկարագիրը ամբողջացնելու անհրաժեշտություն, այլ նաև քաղաքական և քաղաքակրթական արդյունքը՝ ամբողջացնելու, ամրացնելու և ժամանակի ու տարածության մեջ ամրապնդելու:

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում