Այսօր՝ մայիսի 1-ին, ԱԺ-ում հրավիրվել է հատուկ նիստ՝ քննարկելու ՀՀ վարչապետի պաշտոնում «Ելք» խմբակցության կողմից առաջադրված Նիկոլ Փաշինյանի ընտրության հարցը: Գրանցվել է 102 պատգամավոր:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ներկայացրեց «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը. «Ողջ հայ ժողովուրդը միաբան ոտքի է ելել նոր և փառապանծ էջ բացելու Հայաստանի պատմության մեջ: Հայ ժողովուրդը, չհանդուրժելով այլևս անարդարությունը կյանքի բոլոր ոլորտներում, հրաժարվելով այլևս տանել ստրկությունը, ոտքի ելավ հանուն արժանապատվության և ազատության»:
Նրա խոսքով՝ համազգային զարթոնքը աներևակայելի հնարավորություն է բացում մեր երկրի համար:
Արարատ Միրզոյանը ներկայացրեց Նիկոլ Փաշինյանի գլխավորելիք ժամանակավոր անցումային կառավարության գործառույթները՝ համազգային քաղաքական համերաշխություն, այս կառավարությունը պիտի ապահովի երկրի բնականոն գործունեությունը (սկսած սահմանների պաշտպանությունից և ֆինանսական համակարգի կայունությունից, վերջացրած ընթացիկ խնդիրների օպերատիվ լուծմամբ), պիտի հղի այն սոցիալ-տնտեսական ուղերձները, որոնք պիտի նախանշեն հետագա զարգացման քաղաքականությունը, պետք է բարեփոխի Ընտրական օրենսգիրքը:
«Դադարեցրեք ինքնապաշտպանական ռեակցիան այս փոփոխությունների, ինքնապաշտպանության կարիք չկա, պաշտպանեք հայոց պետականությունը գոնե առաջիկա ժամերի ընթացքում, մի՛ առաջնորդվեք անձնական, խմբային նեղ շահերով, դադարեցրե՛ք հին մեթոդներով զանազան սցենարների խաղարկումը»,- հայտարարեց Արարտ Միրզոյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: