Saturday, 20 04 2024
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը

Հավանաբար ռուսներից հաթաթա են ստացել… ՀՀԿ-ն իշխանության բռնազավթման փորձ է անում. Լևոն Շիրինյան

«Պետք է նկատի ունենան հրապարակում հավաքված ժողովրդի բազմությունը և նրա կառուցվածքը՝ հիմնականում երիտասարդություն է այնտեղ, իրենց այդ նախատեսած գործողությունը կնշանակի իշխանության բռնազավթման փորձ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Լևոն Շիրինյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե ինչ կլինի, եթե ՀՀԿ-ն, ըստ տարածված տեղեկությունների, տապալի Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրելու հարցը։

Քաղաքագետը նշում է. «Գործող, Սերժ Սարգսյանի ճաշակով կարած Սահմանադրությունն ունի երեք անփոփոխ կետ։ Առաջինը՝ Սահմանադրությունը Հայաստանը հռչակում է ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն։ Երկրորդ՝ Հայաստանի իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Եթե այդ ժողովուրդը զանգվածորեն բողոքում է փողոցում, որևէ իշխանություն չի կարող նրա կամքին դեմ գնալ։ Երրորդ՝ ասում է Սահմանադրության բոլոր կետերը փոփոխելի են, առաջին, երկրորդը՝ ոչ։ Իսկ քաղաքական իմաստով ժողովուրդը սուվերեն ու ինքնիշխան է։ Հիմա ՀՀԿ-ն նեղանձնային, կլանային շահերից ելնելով՝ գնում է հայ ժողովրդի կամքին դեմ, հետևաբար նրանց գործողությունները ես բնութագրում եմ որպես իշխանության բռնազավթման փորձ, հետևաբար նրանք գործում են Հայաստանի Հանրապետության պետական շահերի դեմ»,- ասաց Շիրինյանը։

Մեր զրուցակիցն առաջարկում է Սահմանադրական դատարանին այս հարցը քննել ու դրան տալ սահմանադրական պատասխան՝ ընդհուպ դադարեցնել Հանրապետական խմբակցության գործունեությունը. «Իրենք նույնիսկ կորցրել են այն ընտրազանգվածը, ում կաշառք են բաժանել՝ այդ մարդիկ հրապարակում են, իրենք քաղաքական իմաստով լեգիտիմությունը կորցրել են։ Իրենց նպատակը մեկն է՝ երկիրը ներքաշել քաոսի մեջ։ Խավարի իշխանությունը ուզում է Հայաստանում հաստատել քաոսի իշխանություն։ Երրորդ հանրապետությունը մեռած է, ու վստահ պետք է լինենք, որ չորրորդը ծնվում է։ Իրենց արածը հիմա հակասահմանադրական գործունեություն է»,- նկատեց Լևոն Շիրինյանը։

Քաղաքագետը հավելում է. «Հավանաբար ռուսներից հաթաթա են ստացել, երեկվա նրանց հարցաքննությունը հենց դրա մասին էր խոսում։ Նրանք օտար կապիտալի շահերը սպասարկող ուժ են։ Արտգործնախարարի ու Արմեն Գևորգյանի այցը Կրեմլ այդ շարքից էր, բայց նրանց այնտեղ պատերի տակ են ընդունել։ Իրենք հանուն իրենց իշխանության օտարին գրգռում են Հայաստանի դեմ, բայց հաջողության չեն հասնելու»։

Լուսանկարը՝ PanARMENIAN-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում