Saturday, 20 04 2024
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ

Անհանգիստ գիշեր Երևանում. ՀՀԿ-ն մտադիր է տապալե՞լ Փաշինյանի ընտրությունը

Կեսգիշերից հետո, երբ մեր հայրենակիցների մեծ մասը քնած էր, ներքաղաքական իրադարձությունները զարգացան նոր դրամատիզմով՝ աննախադեպ ինտրիգ հաղորդելով ընդամենը ժամեր անց նշանակված ԱԺ հատուկ նիստին, որտեղ ընտրվելու է Հայաստանի նոր վարչապետը:

Գիշերային անդորրը առաջինը խախտեց խորհրդարանական մեծամասնությունը: Հայաստանի Հանրապետական կուսակցությունը վարչապետի թեկնածուի քվեարկության վերաբերյալ որոշում կկայացնի մայիսի 1-ին՝ Նիկոլ Փաշինյանի ծրագրին ծանոթանալուց հետո՝ «Արմենպրեսի» հետ զրույցում հայտնել է Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: «ՀՀԿ խմբակցության ղեկավարը քվեարկությունից առաջ կհայտարարի մեր որոշման մասին»,- հավելել է Շարմազանովը:

Եթե մենք ապրեինք ստանդարտ քաղաքական իրավիճակում, ապա Շարմազանովի հայտարարությունը նույնիսկ չէր ստանա հանրային հնչեղություն, որովհետև միանգամայն ներդաշնակ է դասական քաղաքականության կանոններին: Սակայն միանգամայն այլ երանգ ունի այս հայտարարությունը հեղափոխական Հայաստանում՝ մանավանդ, երբ հնչում է, այսպես ասած, հակահեղափոխական ճամբարից:

Այսօրվա ընտրություններում ծրագրային բաղադրիչը գրեթե բացակայում է, որովհետև առաջադրված է միայն համաժողովրդական շարժման թեկնածու Նիկոլ Փաշինյանը, և խորհրդարանական մեծամասնությունը հեղափոխության հարուցած քաղաքական նոր ստատուս քվոյին ընդամենը պետք է համակերպվի կամ ոչ:

Նախօրեին ՀՀԿ խմբակցության քարտուղար Վահրամ Բաղդասարյանը հայտարարել էր, որ եթե Փաշինյանը լինի մյուս երեք խմբակցությունների կոնսոլիդացված թեկնածուն, ապա ՀՀԿ խմբակցությունը չի խոչընդոտի նրա ընտրությանը: Այս հայտարարությունն էապես լիցքաթափել էր ներքաղաքական լարվածությունը, իսկ արդեն երեկ՝ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը, ՀՀԿ խմբակցությունը, կարծես թե, փորձում էր ադապտացվել ընդդիմության, նույնիսկ ինստիտուցիոնալ ընդդիմության դերին:

Ահա այս համատեքստում Շարմազանովի հայտարարությունը միանգամայն դուրս է վերջին օրերի համատեքստից ու ավելի շատ ենթադրել է տալիս, որ ՀՀԿ-ում որոշել են տապալել Նիկոլ Փաշինյանի վարչապետական ընտրությունը: Համենայնդեպս, համաժողովրդական շարժման թիմում հենց այդպես ընկալվեց ՀՀԿ խոսնակի հայտարարությունը:

Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան հեռարձակման միջոցով հայտարարել է, որ իշխող Հանրապետական կուսակցությունը փորձում է տապալել մայիսի 1-ին նախատեսված վարչապետի ընտրությունը։ «Մենք քիչ առաջ տեղեկություն ստացանք, որ գիշերային մի ժողովի ընթացքում Սերժ Սարգսյանի գլխավորությամբ հանրապետականները որոշել են տապալել վարչապետի ընտրությունները»,-  կեսգիշերից հետո հեռարձակված տեսաուղերձում ասել է Փաշինյանը: «Կոչ եմ անում բոլորիդ վաղ առավոտից ոտքի վրա լինել և վաղ առավոտից հավաքվել Հանրապետության հրապարակում՝ Սերժ Սարգսյանի և Հանրապետականի նոր պլանին հակազդելու համար»,- հավելել է ընդդիմադիր առաջնորդը՝ նշելով, որ այդպիսով փորձ է արվելու վերականգնել Հանրապետականի իշխանությունը։

Եղե՞լ է ՀՀԿ գիշերային նիստ, թե՞ ոչ՝ դժվար է ասել, և ըստ էության դա այնքան էլ էական չէ: Ավելի էական է այն փաստը, որ անցած ուրբաթ ՀՀԿ կայացրած որոշումը՝ վարչապետ չառաջադրելու մասին, ավելի շատ նվեր էր ոչ թե Նիկոլ Փաշինյանին, այլ ուղերձ էր այն մասին, որ խաղից դուրս է թողնվում Կարեն Կարապետյանը կամ որ նույնն է՝ կուսակցական ղեկը դարձյալ ստանձնում է Սերժ Սարգսյանը:

ՀՀԿ խմբակցության երեկվա կոնսոլիդացված վարքագիծը այս փաստի քաղաքական ֆորմալացումն էր:

Կասկածից վեր է, որ ՀՀԿ-ում իսկապես մտադիր են կանխել Փաշինյանի վարչապետությունը:

Արդյոք սա հակահեղափոխության ռևանշի դրսևորո՞ւմ է, թե՞ հետնաբեմում կատարվում են իրադարձություններ, որոնց մենք անտեղյակ ենք, օրինակ՝ կողմերը գուցե պայմանավորվածության չեն եկել արտահերթ ընտրությունների անցկացման կամ դրա ժամկետների շուրջ, կամ կոնսենսուս չի ձևավորվել ժամանակավոր կառավարության ձևավորման հարցում:

Այս պահին չափազանց դժվար է հստակ ենթադրություններ և կանխատեսումներ անելը, սակայն եթե իսկապես ժամեր անց ՀՀԿ-ն դեմ քվեարկի Նիկոլ Փաշինյանին և, ըստ էության, տապալի նրա վարչապետությունը, ապա Հայաստանում քաղաքական ճգնաժամը նոր՝ աննախադեպ դրսևորում կստանա, ինչը հղի է անկանխատեսելի հետևանքներով, որոնք հնարավոր կլինի կանխել միայն ոչ ստանդարտ քաղաքական քայլերի միջոցով:

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում