Friday, 29 03 2024
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար

Հեռախոսազանգ Մոսկվայից և պատմական հնարավորություն ԱՄՆ-ից

Հայաստանում թավշյա հեղափոխության գործընթացի և նոր վարչապետի թեկնածության շուրջ զարգացումները ապրիլի 26-ին զգալիորեն դուրս եկան ներհայաստանյան շրջանակներից: Մասնավորապես՝ երեկ հեռախոսազրույց է տեղի ունեցել ՌԴ նախագահ Պուտինի և առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանի միջև: Այդ հեռախոսազրույցում, ըստ պաշտոնական հաղորդագրության, որ առկա է երկու կողմում էլ, խոսք է եղել իրավիճակի հետագա հանգուցալուծման մասին: «Ընդգծվել է, որ Հայաստանում ճգնաժամային իրավիճակի կարգավորումը պետք է տեղի ունենա բացառապես իրավական դաշտում, գործող Սահմանադրության շրջանակներում և 2017թ. ապրիլին կայացած լեգիտիմ խորհրդարանական ընտրությունների արդյունքների հիման վրա: Այդ համատեքստում ընդգծվել է ՀՀ ԱԺ-ի կողմից ս.թ. մայիսի 1-ին Հանրապետության վարչապետի ընտրության կարևորությունը»:

Այս ձևակերպումները հիմք են տալիս եզրակացնելու, որ Պուտինը, փաստորեն, աջակցություն է հայտնել Կարեն Կարապետյանին և ՀՀԿ-ին իրենց թեկնածուն առաջադրելու հարցում: Մյուս կողմից, սակայն, հաղորդագրություններից այնքան էլ պարզ չէ խոսակցության կոնտեքստը: Իսկ խնդիրն այն է, որ անցնող երկու օրերին կառավարությունը երեք էական տեղեկատվական, այսպես ասած, վրիպում է թույլ տվել Կարեն Կարապետյանի մասով՝ երկու անգամ, և մեկ անգամ էլ փոխվարչապետ Արմեն Գևորգյանի մոսկովյան հանդիպման մասով, երբ հետո պարզվել է, որ կառավարության տարածած տեղեկությունը այնքան էլ չի համապատասխանում բուն իրականությանը կամ ունի, այսպես ասած, կասկածի տեղիք: Եվ հաշվի առնելով այդ հանգամանքը՝ դժվար է միարժեք գնահատել Պուտին-Կարապետյան հեռախոսազրույցը: Բայց ակնհայտ է, որ Կարեն Կարապետյանը փորձում է ինտենսիվորեն աշխատել Մոսկվայում Կրեմլից հավանություն ստանալու ուղղությամբ:

Ինչպես է դրան վերաբերվում ՀՀԿ-ն, դժվար է ասել: Մի կողմից դա ՀՀԿ-ի համար իշխանությունը պահելու գուցե վերջին միջոցն է, մյուս կողմից, սակայն, դա պետությանը, այսպես ասած, վերջին հարվածը հասցնելու միջոցն է: Սրան զուգահեռ՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Պուտինի հեռախոսազանգը Հայաստանի ներքին գործերին միջամտություն չէ: Միևնույն ժամանակ, երեկ նա հանրահավաքում հայտարարեց, որ բացառվում է քաղաքական առևտուրը, միաժամանակ 12.00-ին Կարեն Կարապետյանին հրավիրեց «Արմենիա Մարիոթ» հյուրանոց՝ բանակցելու, բայց լրատվամիջոցների ներկայությամբ: Այս անգամ Նիկոլ Փաշինյանը չի դնում Արա Բաբլոյանի և խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի ներկայության պահանջ, քանի որ ՀՀԿ խոսնակը հայտարարել է, որ լիազորել են Կարապետյանին բանակցել կուսակցության անունից: Կգա՞ Կարապետյանը «Մարիոթ», և կլինի՞ բանակցություն ԶԼՄ-ների ներկայությամբ, թե՞ կլինի Սարգսյան-Փաշինյան բանակցության կրկնություն: Ի դեպ, հենց այդ տապալված բանակցությունից մեկ օր անց Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց: Կտապալի՞ Կարեն Կարապետյանն այսօր բանակցությունը:

Միևնույն ժամանակ, ԵԱՀԿ Խորհրդում ելույթի ժամանակ ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Հարրի Քամյանն ասել է, որ առաջիկա օրերը հայ ժողովրդի համար ստեղծում են պատմական հնարավորություն: Երևի թե կասկած չկա, որ պատմական հնարավորությունը Նիկոլ Փաշինյանի թեկնածության քվեարկությունն է ԱԺ-ում: Սա նշանակում է, որ ԱՄՆ համար ընդունելի չէ Կարեն Կարապետյանի թեկնածությունը: Սակայն այստեղ բուն խնդիրը Կարապետյանը չէ անշուշտ, այլ ՀՀԿ իշխանությունն այդ միջոցով պահպանելը և ավելին՝ հայկական օլիգարխիան կա՛մ ռուսաստանահայ օլիգարխիայով փոխարինելը, կա՛մ ռուսաստանահայ օլիգարխիայով լրացնելը: Մյուս կողմից՝ արտաքին դիրքորոշումները մի պարագայում չպետք է լինեն ուղենիշ՝ ուղենիշը պետք է լինի Հայաստանի հանրային կամքն ու պետական շահը, անշուշտ նաև անվիճարկելի է, որ եթե լուծվում է իշխանության հարց, ապա այստեղ, իհարկե, ուզենք, թե ոչ, արտաքին կենտրոնների դիրքորոշումները հաշվի չառնել չենք կարող:

Ստացվում է, որ դիրքորոշումներն այնքան էլ միատեսակ չեն, թեև, խոշոր հաշվով, երկու դեպքում էլ թե՛ Արևմուտքը, թե՛ Ռուսաստանը զուտ աշխատանքային առումով թերևս չունեն մտահոգության կարիք, և լինի Նիկոլ Փաշինյանը, Կարեն Կարապետյանը, թե որևէ ալ գործիչ կամ ուժ, խոշոր հաշվով, օբյեկտիվորեն չի կարողանալու հիմնարար փոփոխություն անել Ռուսաստանի և Արևմուտքի հետ հարաբերության հարաբերակցության մեջ: Այս տեսանկյունից, արտաքին բոլոր կենտրոնները Հայաստանի ներքին իրադարձություններին հետևելիս պետք է առաջնորդվեն չվնասելու սկզբունքով, ընդ որում՝ թե՛ համաժողովրդական շարժմանը, թե՛ դրանով նաև Հայաստանի հանրության շրջանում իրենց վարկանիշին ու իրենց հանդեպ վերաբերմունքին, առավել ևս խոսքը Ռուսաստանի մասին է, որը կարծես թե բավական ջանքով է ապրիլյան քառօրյայից հետո քիչ թե շատ վերականգնել դեմքը Հայաստանի հասարակության մոտ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում