Wednesday, 24 04 2024
Սյուն եւ անորոշություն
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Սերժ Սարգսյանը հեռանում է անվերադարձ

Երեկ երեկոյան տեղի է ունեցել Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության անդամների հանդիպումը պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հետ:

Այս հանդիպումն ինչ-որ իմաստով կարելի է համարել Սերժ Սարգսյանի, այսպես ասած, հրաժեշտի երեկո ՀՀԿ-ին, որովհետև տեղի ունեցածն, ըստ էության, կուսակցական իշխանության փոխանցում է Սերժ Սարգսյանից Կարեն Կարապետյանին: Ենթադրել, կանխատեսելի էր, որ երկրում իշխանության ղեկը հանձնած Սերժ Սարգսյանը հեռանալու է նաև ՀՀԿ առաջնորդի կարգավիճակից, որովհետև կուսակցությունը` մի կողմից, սերտաճած է պետական իշխանությանը, մյուս կողմից` դժվար է պատկերացնել ընդդիմադիր ՀՀԿ` Սերժ Սարգսյանի առաջնորդությամբ:

Բացի այդ` դասական քաղաքականության կանոնները հուշում են հրաժեշտ կուսակցական առաջնորդությանը, եթե ձախողվել է քաղաքականությունը: Սերժ Սարգսյանի կարճատև վարչապետությունը հենց քաղաքական ֆիասկոյի, ձախողման դրսևորում էր:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել ՀՀԿ ղեկավար մարմիններում սկսել քննարկել կուսակցության նախագահի փոփոխության հարցը: Սերժ Սարգսյանը երեկ գնացել էր ՀՀԿ` կուսակցական իշխանությունը Կարեն Կարապետյանին, ըստ էության, փոխանցելու նպատակով պատահական չէ, որ Սարգսյանը մասնակցել է խորհրդակցության առաջին մասին և կեսից հեռացել` խորհրդանշելով ՀՀԿ-ում իր առաջնորդության ավարտը:

Ինչպիսի՞ն կլինի նոր ՀՀԿ-ն կամ Կարեն Կարապետյանի սռաջնորդությունը ՀՀԿ-ում: Կկարողանա՞ Կարապետյանը պահպանել կուսակցության միասնականությունը կամ կենսունակություն հաղորդել օլիգոպոլ համակարգին, թե՞ նրա անունը ռացիոնալ հարթության վրա ասոցացվելու է նոր համակարգի կամ օբյեկտիվորեն` գործող համակարգի փլուզման հետ:

Կարեն Կարապետյանը դառնում է ՀՀԿ առաջնորդ, որովհետև հավակնում է պետության նոր ղեկավարի կարգավիճակի՞ն, թե՞ նա պատրաստ է ղեկավարել նաև ընդդիմադիր ՀՀԿ-ն:

Այս հարցերը տակավին չունեն սպառիչ պատասխաններ: Համենայն դեպս, ՀՀԿ խորհուրդը երեկ չի շտապել Կարեն Կարապետյանին առաջադրել վարչապետի թեկնածու` չնայած այն հանգամանքին, որ առաջադրումների պաշտոնական ավարտին մնում է մի քանի օր և երեկվանից Նիկոլ Փաշինյանն, օրինակ, վարչապետի պաշտոնական թեկնածու է «Ելք» խմբակցության կողմից:

Երեկ խորհրդի նիստում ընդամենը պայմանավորվածություն է ձեռք բերվել հայտարարելու, որ Հանրապետական խմբակցությունն առանց նախապայմանների պատրաստ է բոլոր կողմերի հետ քննարկել ցանկացած հարց: Սա ինքնին նշանակում է, որ Կարապետյանը չի բացառում անգամ նահանջի, չառաջադրվելու տարբերակը և չի ցանկանում իրեն կաշկանդել կուսակցական որոշումներով: Մյուս կողմից` կուսակցությունը չի շտապում իր վրա վերցնել Կարեն Կարապետյանի «բեռը»` թերևս, գիտսկցելով, որ վերջինս որևէ կերպ չի ասոցացվում հաղթանակի, ուժեղ իշխանության հետ:

Վերջին գրեթե երկու տասնամյակում առաջին անգամ ՀՀԿ խորհրդի նիստը ներքաղաքական օրակարգ թելադրողը և նույնիսկ սահմանող չէ ու տեղի է ունենում մի միջավայրում, որտեղ տոն տվողը, եղանակ ստեղծողը հեղափոխական փողոցն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում