Saturday, 20 04 2024
Երևանում քաղաքացին երկորրդ հարկից ընկել է նկուղային մակարդակում գտնվող հորը
18:30
Ֆինլանդիան ԵՄ-ից փող է խնդրել Ռուսաստանին սահմանակից շրջանների համար
18:15
Սերբիան դեմ կլինի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Սրեբրենիցայի վերաբերյալ սպասվող բանաձեւին
Համապարփակ պաշտպանության ունակ է համախմբված ժողովուրդը. այն, ինչ մեզ պակասում է
Փրկարարներն Աբովյան քաղաքից Նուբարաշեն տանող ճանապարհի հարակից ձորակից դի են դուրս բերել
Իրանը ռևերանս արեց ՌԴ-ին և Թուրքիային. ԵՄ ներկայության ընդլայնումը միանշանակ խնդիրներ է բերելու
ԵՄ անդամ դառնալու դեպքում Վրաստանը կվերանայի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
Արևմուտքը չի ուզում տեսնել փլուզվելու գնով շրջադարձ կատարող Հայաստան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
16:30
Դելիմիտացիա Տավուշում. ռիսկեր և հնարավորություններ
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ

«Ախ, դանգեց». Գյումրիի զինվորական թաղամասում ռուս և հայ տղաների «ռազբորկան» ավարտվել է դանակահարությամբ

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վարդան Գրիգորյանի նախագահությամբ ավարտվել է անչափահաս՝ 2001 թվականի ապրիլին ծնված Ալադդին Խ.-ի գործի դատական քննությունը:

Դեպքի կատարման պահին՝ 2016 թվականի հոկտեմբերի 16-ին, Ալադդին Խ.-ն 15 տարեկան էր, սովորում էր Գյումրիի ռուսական դպրոցի 9-րդ դասարանում:

Ալադդին Խ.-ին մեղադրանք էր առաջադրվել տուժողի՝ անչափահաս Տիգրան Ե.-ի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով:

Ըստ մեղադրանքի՝ 2016 թվականի հոկտեմբերի 16-ին, ժամը 18-ն անց 30-ի սահմաններում Ալադդին Խ.-ն ընկերների հետ Գյումրիի ռուսական դպրոցի հետնամասում հանդիպել է Դավիթ Հ.-ին, տուժող Տիգրան Ե.-ին ու վերջիններիս ընկերներին՝ պարզաբանում կատարելու Դավիթին իրենց կողմից ծաղրելու, նրան «բրեկետ» անվանելու հարցով:

Անչափահասների միջև «պարզաբանումը» վերաճել է ծեծկռտուքի, որի ժամանակ Տիգրան Ե.-ն իր մոտ եղած մետաղե խողովակով երկու անգամ հարվածել է Ալադդինին, իսկ վերջինս իր մոտ եղած դանակով մեկ անգամ հարվածել է Տիգրանի կրծքավանդակի հետին մակերեսին ու վերջինիս առողջությանը դիտավորությամբ պատճառել է ծանր վնաս՝ կրծքավանդակի ձախ կեսի հետին մակերեսի՝ 9-10-րդ կողերի շրջանի ծակած-կտրած, թափանցող վերքի, հեմոթորաքսի ձևով, ինչն ուղեկցվել է պլևրոպուլմոնալ և հեմոռագիկ շոկով:

Դատարանում անչափահաս ամբաստանյալ Ալադդին Խ.-ն իրեն մեղավոր է ճանաչել մասնակի, նշել է, որ տուժողի առողջությանը ծանր վնաս պատճառել է ո՛չ դիտավորությամբ:

Ալադդին Խ.-ն հայտնել է, որ դեպքի օրը՝ 2016 թվականի հոկտեմբերի 16-ին, ժամը 17-ի սահմաններում դուրս է եկել տանից, ընկերների հետ զբոսնել է Գյումրիի զինվորական թաղամասում գտնվող ռուսական դպրոցի մոտ:

Ժամը 18-ի սահմաններում այնտեղ հանդիպել է Դավիթին, Տիգրանին ու էլի մի քանիսին:

Իր ընկեր Էդիկը ինչ-որ հարցով խոսել է Դավիթի հետ: Դրանից հետո Դավիթն ու Էդիկը գնացել են դպրոցի հետնամաս: Իրենք ամբողջ խմբով զրուցելով գնացել են նրանց հետևից:

Ճանապարհին ինքը Տիգրանի մոտ նկատել է մետաղե խողովակ՝ 25-30 սմ երկարությամբ, «խակի» գույնի:

Դպրոցի հետնամասում Դավիթը Էդիկին հարցրել է՝ ինչու է նա իրեն «բրեկետ» անվանել: Նրանք վիճել են, Դավիթը ոտքով խփել է Էդիկի ոտքին: Ինքը մոտեցել, սկսել է բաժանել ու առաջարկել է խաղաղ ճանապարհով խնդիրը լուծել: Դավիթի ընկերներից մեկը ռուսերեն իրեն ասել է. «Դու ո՞վ ես, որ էստեղ ինչ-որ բան ասես»:

Այդ պահին ինքը տեսել է՝ ինչպես է Տիգրանը մետաղե խողովակով «թռնում» իր վրա: Ինքը շրջվել է, որ խուսափի հարվածից: Հարվածը դիպել է իր գոտկային մասին: Ինքը ցավ է զգացել, ձեռքը տարել է աջ գոտկատեղին ու այդ պահին է զգացել, որ իր գրպանում դանակ կա՝ այն ինքը գրպանից չէր հանել անցած տարվանից:

Ինքը շրջվել ու տեսել է, որ Տիգրանը նորից է ուզում իրեն խփել խողովակով: Ինքը խուսափել է այդ հարվածից: Մի քանի անգամ կարողացել է խուսափել հարվածներից: Բայց Տիգրանն անընդհատ հարձակվում էր:

Այդ ժամանակ ինքը գրպանից հանել է ծալովի դանակը, բացել է ու ձեռքում պահած՝ թափահարել է, որ վախեցնի Տիգրանին, նա դադարեցնի իրեն հարվածներ հասցնելը: Ինքն անընդհատ կրկնել է, որ նա իրեն չհարվածի, դիտավորություն չի ունեցել Տիգրանին խփելու, միայն պաշտպանվել է: Բայց Տիգրանն իրեն չի լսել: Դրանից հետո նա մետաղե խողովակով մեկ անգամ հարվածել է իր քունքային շրջանին: Իր աչքերի առաջը սևացել է, ինքը ցավից կռացել է, հետո կանգնել ու տեսել է, որ Տիգրանը նորից է ուզում հարվածել:

Ինքը կտրուկ առաջ է գնացել, փաթաթվել է նրան, որ կանխի հետագա հարվածները: Գրկելու ժամանակ Տիգրանը գոռացել է, ինքը հետ է քաշվել ու տեսել է, որ ձեռքի դանակի վրա արյան հետք կա: Հասկացել է, որ դանակով վնասել է Տիգրանին:

Արյուն տեսնելով՝ ինքը վախեցել ու վազել է դպրոցի մյուս կողմը: Իր հետևից վազել է ընկերը: Ինքը դանակը դրել է գրպանը:

Գնացել է Տիգրանի ուղղությամբ, որ տեսնի՝ ինչ պատահեց: Բայց դեպքի վայրում եղել է Տիգրանի ընկերերից՝ Մինասը: Ինքն ու Մինասը գնացել են Տիգրանի տան մոտ:

Տիգրանենց շքամուտք են մտել, տեսել են, որ Տիգրանը նստած է երրորդ հարկի աստիճանների վրա՝ մորը հենված: Տիգրանի մորն ինքն ասել է, որ պատահաբար է վնասել Տիգրանին:

Դրանից հետո ինքն օգնել է, որ Տիգրանին իջեցնեն բակ, նրան հիվանդանոց են տարել շտապօգնության մեքենայով:

Քանի որ ինքը վատ էր զգում, գլուխը ցավում էր, գնացել է տուն, ծնողներին պատմել է, թե ինչ է արել: Կես ժամ անց իր հետևից եկել են ոստիկանները:

Անչափահաս ամբաստանյալ Ալադդին Խ.-ն հայտնել է, թե զղջում է, չի ցանկացել վնաս պատճառել Տիգրանին, պարզապես պաշտպանվել է, ներողություն է խնդրում Տիգրանից ու նրա ծնողներից:

Դեպքի ժամանակ Տիգրանի հարվածներից ինքն ուղեղի ցնցում է ստացել, պառկել է զինվորական հոսպիտալում մոտ երկու շաբաթ: Ինքը Տիգրանի առաջին հարվածից հետո հնարավորություն ուներ փախչելու, բայց չի կողմնորոշվել:

Ալադդինը նշել է, թե հանցագործության գործիք դանակն ինքը գնել էր Ռուսաստանից՝ «սիրունության համար»՝ որպես հուշանվեր: Հայրը, իմանալով, որ ինքը դանակ է գնել, զայրացել է իր վրա:

Տուժող Տիգրան Ե.-ն դատարանում հայտնել է, որ դեպի օրը գնացել է իրենց թաղամասում գտնվող խաղահրապարակ: Հանդիպել է ընկերերին, իմացել է, որ պատրաստվում են հանդիպել Էդիկին, քանի որ վերջինս ծաղրել էր Դավիթին ու անվանել էր «բրեկետ»:

Էդիկին ու նրա ընկերներին հանդիպել են ռուսական դպրոցի հետնամասում: Ինքը գնացել է, որ կռիվ չանեն: Հակառակորդ խմբի տղաների հետ ինքը շփում չի ունեցել:

Հանդիպման ժամանակ Դավիթը հարցրել է Էդիկին՝ ինչու է իրեն «բրեկետ» անվանել: Էդիկն ասել է, թե նման բան չի եղել: Դավիթը հարվածել է Էդիկին, քաշքշոց է սկսվել: Ինքը սկսել է բաժանել: Այդ ժամանակ էլ գոտկատեղում ուժեղ ցավ է զգացել: Ձեռքը տարել ու տեսել է, որ արյուն է գալիս: Բղավել է՝ «Ախ, դանգեցին», շրջվել ու տեսել է, որ Ալադդինը կանգնած է դանակով:

Ընկերն իրեն տուն է տարել, ինքը բղավելով կանչել է մորը: Ասել է, որ դանակով հարվածել են իրեն, շտապօգնությւոն կանչեն: Մուտք է մտել, նստել է երրորդ հարկի աստիճաններին, մինչև եկել է շտապօգնությունը:

Տուժող Տիգրանը պնդել է, թե իր ձեռքին մետաղե խողովակ չի եղել: Ինքը չգիտի՝ Ալադդինն ինչու է իրեն խփել, քանի որ ինքը նրա հետ չի վիճել ու չի կռվել:

Դատարանը հաստատված է գնահատել Ալադդին Խ.-ին առաջադրված՝ դիտավորությամբ տուժողի առողջությանը ծանր վնաս հասցնելու մեղադրանքը:

Ալադդին Խ.-ն մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով, դատապարտվել է 3 տարի ազատազրկման, նրա նկատմամբ կիրառվել է պայմանական դատապարտություն և սահմանվել է 2 տարի փորձաշրջան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում