Friday, 29 03 2024
ԱԹՍ-ն հարվածել է Բելգորոդի բազմաբնակարան շենքերից մեկին․ կա զոհ
19:10
Տեղի է ունեցել Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանազատման հանձնաժողովների հերթական հանդիպումը
Արևմտյան աջակցությունը իշխանությունները կկարողանա՞ն շոշափելի արդյունք դարձնել, թե՞ կփոշիացնեն
ՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
102-րդ ռազմաբազան ՀՀ սուվերենության միակ իրական երաշխավորն է. ՌԴ ԱԳՆ
Գազա օգնություն ուղարկելով՝ Հայաստանն ուղերձ է հղում աշխարհին
Մահացել է «Կրոկուս»-ում ահաբեկչության տուժածներին օգնություն ցուցաբերած հայ երիտասարդը՝ 35-ամյա Կարենը
Ուղիղ. հարցազրույց Անդրանիկ Քոչարյանի հետ
Անկախության հռչակագիրը անփոփոխ է, չունի դադարեցման իրավաբանական հնարավորություն. «Գերագույն խորհուրդ» ակումբ
Տաջիկստանը ձերբակալել է 9 հոգու՝ «Կրոկուս սիթի հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության հետ առնչության համար. Reuters
Ֆանտաստիկ թիվ է․ տարեկան 1մլրդ․ դոլար տրամադրելով՝ ԱՄՆ-ն Հայաստանից ակնկալիքներ պետք է ունենա
ՄԱԿ-ի դատարանն Իսրայելին կարգադրել է թույլ տալ հումանիտար օգնության մուտքը Գազայի հատված
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ-ի աջակցությունը Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին
Ու՞մ է զգուշացնում Իրանը
Սիրիայի զորքերը պատասխան հարվածներ են հասցրել ավազակային կազմավորումներին
Գազայում հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 32 600-ը
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան

Նոր իրավիճակ ընդդիմության դաշտում

Իհարկե, չարժե ընկնել իրադարձությունների զարգացումից առաջ, առավել ևս, որ դեռ չի էլ մեկնարկել Նիկոլ Փաշինյան-Կարեն Կարապետյան բանակցությունը, այսպես ասած, իշխանության փոխանցման ճանապարհային քարտեզի շուրջ, այդուհանդերձ թերևս ժամանակն է արձանագրել հեղափոխության առաջին փուլի, այսպես ասած, քաղաքական արդյունքները՝ հատկապես, որ օրակարգում է արտահերթ ընտրության հարցը: Իհարկե, ինքնին դեռ հարց է ոչ միայն դրա շուրջ համաձայնությունը, այլ նաև դրա պայմանները, անցկացման, կազմակերպման, վերահսկման մեխանիզմները և այլն, բայց առաջնորդվենք ճանապարհային քարտեզի ներկայացված ձևով ընդունման կանխավարկածով և դիտարկենք, թե, օրինակ, ինչպիսի հարաբերակցությամբ է մոտենում նախընտրական իրավիճակին քաղաքական դաշտը:

Այդ առումով հատկանշական է, որ «Իմ քայլը» շարժման հաղթանակի վերահասությանը զուգահեռ, երբ արդեն ակնառու էր դառնում, որ առնվազն Սերժ Սարգսյանի հրաժարականը դառնում է անխուսափելի, շարժման հանդեպ տարբեր ձևաչափի լոյալության հայտեր սկսեցին ներկայացնել քաղաքական դաշտի ամենատարբեր ուժեր, որոնք հավակնում են լինել հիմնական կազմի կամ խաղացողների շրջանակի մաս: Այսինքն՝ այդ ուժերն արդեն պատրաստվում են ներգրավվել նախընտրական գործընթացին: Սակայն այստեղ իրավիճակը իհարկե բավականին կոնկրետ է՝ այն իմաստով, որ ընդդիմադիր դաշտում ներկայումս երևի թե Նիկոլ Փաշինյանին որոշակի մրցակցություն կարող է ցուցաբերել միայն Գագիկ Ծառուկյանը՝ իր դաշինքով կամ կուսակցությամբ:

Միևնույն ժամանակ, հետաքրքիր է այն, որ նրանց ընտրազանգվածները լինելու են տարբեր, առնվազն հիմնական շերտի մասով: Ավելին, այդ իմաստով Ծառուկյանը ծածկում է թերևս ավելի շատ մյուս ընդդիմադիր ուժերի ընտրազանգվածը, քան Նիկոլ Փաշինյանի կամ «Քաղաքացիական պայմանագրի»: Այդ իմաստով արտահերթ ընտրությունը քաղաքական վերակտիվացման շանս դիտարկող ուժերին երևի թե այլ բան չի մնա, քան ընտրել որևէ մեկին միանալու տարբերակը՝ կամ Ծառուկյանին, կամ Փաշինյանին: Թեև նրանցից շատերը գուցե նախընտրեն միանալ ՀՀԿ-ին, եթե, իհարկե, ՀՀԿ-ն մասնակցի արտահերթ ընտրության, որովհետև ազատ և լիովին վերահսկելի օրինական ընտրության դեպքում դժվար է պատկերացնել, թե ինչ գործոնի հաշվին է ՀՀԿ-ն մտնելու խորհրդարան:

Ի դեպ, հետաքրքիր է նաև, թե ինչ կլինի «Ելք»-ի ճակատագիրը: Այն ներկայումս գործնականում Նիկոլի ձեռքում է, և Փաշինյանն է թելադրելու, այսպես ասած, հետագա զարգացումները դաշինքում: «Քաղաքացիական պայմանագիրը», այսպես ասած, միայնակ, իր ուժերով գնացել է փողոց և հասել հաջողության, և ըստ այդմ՝ միանգամայն բնական է, որ արտահերթ ընտրության դեպքում արդեն, երբ, այսպես ասած, հեղափոխական գործընթացը տեղափոխվի ընտրական հուն, քաղաքական այդ ուժը ցուցաբերի արդեն այդտեղ էլ ըստ էության վաստակած առանձնության իրավունք: Համենայնդեպս, ներկայիս ոգևորության ալիքի վրա «Քաղաքացիական պայմանագիրն» ու Փաշինյանը ունեն այդպիսի հավակնության հիմնավոր իրավունք: Իհարկե, այստեղ հարց է՝ «Ելք»-ով գնալը՝ ՔՊ գերակայությամբ, ավելի կմեծացնի՞ շանսը, թե՞ ոչ, ընդամենը կնշանակի եղած շանսից բաժին հանել մյուս երկու գործընկերներին, որոնք թերահավատ էին հրապարակային գործընթացի հաջողության հարցում:

Մեկ այլ հարց է այն, թե ինչպիսին կլինի շարժման մյուս սեգմենտների վերաբերմունքը այդ ամենին և մասնակցության տարբերակը: Որովհետև բացի ՔՊ-ից, որն իհարկե առաջնորդում էր, շարժմանը դերակատար էր նաև «Մերժիր Սերժին» քաղաքացիական նախաձեռնությունը, որի անդամները, այսպես ասած, բազմակուսակցական կազմ էին, տարբեր քաղաքական ուժերի և հայացքների տեր երիտասարդներ: Ինչպիսի դիրքավորում կունենան նրանք արտահերթ ընտրության դեպքում:

Առայժմ, իհարկե, այդ դիտարկումները հիպոթետիկ են, քանի որ բուն շարժման խնդիրն առայժմ դեռևս մնում է ձեռք բերած հաջողության դե յուրե և դե ֆակտո արձանագրումը, այսինքն՝ արտահերթ ընտրության հեռանկարի անշրջելիությունը և, իհարկե, ընտրության դեպքում լիակատար հանրային վերահսկելիությունն ապահովելը:

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում