Հավաքի մի խումբ մասնակիցներ փակել են Սարյան-Պուշկին փողոցների խաչմերուկը: Ինչպես դեպքի վայրից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, ցուցարարները տարածքի աղբամաններն ու նստարանները տեղաշարժելու միջոցով փակել են փողոցն ու մեքենաներին թույլ չեն տալիս անցնել: Այդ հատվածում այս պահին ոստիկաններ չկան: