Friday, 29 03 2024
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath

«Սերժ Սարգսյանն այլևս վերջացած մարդ է. նրա հետ բանակցելու բան չկա, և նա հետդարձի ճանապարհ չունի»

«Այդ բանակցություններին Սերժ Սարգսյանի մասնակցությունն անհասկանալի էր. նրան ոչ ոք չէր հրավիրել բանակցելու, և այդ բանակցությունների նախապայմանն ասված էր՝ դա նրա հրաժարականն էր, որի պայմանների շուրջ պետք է խոսվեր։ Նա ինքն իր ցանկությամբ եկավ «Մարիոթ» հյուրանոց և սպառնաց՝ իր վրա վերցնելով Մարտի 1-ի ոճրագործությունը, և ասեց, որ կկրկնի այն»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում շեշտեց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը՝ խոսելով այսօր «Մարիոթ» հյուրանոցում Նիկոլ Փաշինյանի և Սերժ Սարգսյանի միջև տեղի ունեցած բանակցությունների մասին։

Քաղաքագետը միևնույն ժամանակ հարց բարձրացրեց. «Եթե Սերժ Սարգսյանի խնդիրը սպառնալիքն էր, ապա «Մարիոթ» գալու իմաստը ո՞րն էր. նա կարող էր այդ սպառնալիքը հեռուստատեսությամբ կամ առանձին ուղերձով հղել։

Կարծում եմ, որ Սերժ Սարգսյանն անհավասարակշիռ վիճակում է, և նրա հիմնական մտահոգությունն է ցույց չտալ իր թուլությունն իր շրջապատի մոտ։

Երկրորդը՝ ինչ է նշանակում գալ բանակցությունների և կեսից թողնել-հեռանալ՝ սա նույնպես թուլության նշան է, և նա եկավ ու ցույց տվեց իր թուլությունը, և հիմա այս առումով Սերժ Սարգսյանը շատ վտանգավոր է դարձել։ Այժմ հիմնական խնդիրը հետևյալն է՝ ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի պատգամավորներն արդյո՞ք իրենց վրա կվերցնեն պատասխանատվություն այն ամենի համար, ինչը կատարվելու է. Սերժ Սարգսյանը հետդարձի ճանապարհ չունի, սակայն մյուսները դեռ ապրելու են այս հասարակության մեջ, և իրենք դեռ շանսեր ունեն հանրության հետ գալու ինչ-որ պայմանավորվածության»։

Ստեփան Դանիելյանի կարծիքով՝ Սասուն Միքայելյանին, Նիկոլ Փաշինյանին և Արարատ Միրզոյանին բերման ենթարկելն ու ձերբակալելը դեռ ոչինչ չի նշանակում. զոհեր դեռ չեն եղել, և շատ մարդիկ ունեն դեռ ճանապարհ հանրության հետ երկխոսության գնալու։ Դանիելյանի խոսքով՝ Մարտի 1-ը չի կարող կրկնվել։

«Հիմա Հայաստանը չունի այդ ռեսուրսը, և արդեն այս անգամ Հայաստանի նկատմամբ Արևմուտքի կողմից սանկցիաներ կկիրառվեն, և Ռուսաստանն էլ երբեք վերջացած մարդու՝ Սերժ Սարգսյանի համար հայ ժողովրդի հետ չի թշնամանա, դա բացառված է, և դա բացահայտ կերպով ցույց է տրվում նաև ռուսական հեղինակավոր ԶԼՄ-ներում։

Բացի սրանից, ես նաև Հայաստանում չեմ տեսնում այն պաշտոնատար անձանց, ովքեր պատրաստ են իրենց ճակատագրի վրա խաչ քաշել։ Հիմա շատ կարևոր է իշխանության տարբեր ճյուղերի, ինչպես նաև Արմեն Սարգսյանի, ոստիկանապետի հետ մտնել բանակցությունների մեջ, նրանց ուղղված դիմումներ գրել, բացատրել իրավիճակը և փորձել այդ իրավիճակը փոխել, իսկ Սերժ Սարգսյանն այլևս վերջացած մարդ է, նրա հետ բանակցելու բան չկա»,- շեշտեց Ստեփան Դանիելյանը։

Վերջինիս դիտարկմամբ՝ Սերժ Սարգսյանը հիմա վտանգ է ներկայացնում բոլորի համար, այդ թվում՝ նաև ՀՀ ԶՈՒ-ի, քանի որ Դանիելյանի բառերով՝ ստախոս մարդը չի կարող այլևս գերագույն գլխավոր հրամանատար լինել, առավել ևս այն դեպքում, երբ նա ամեն ինչի ընդունակ է. «Մենք տեսանք նաև, որ նա փորձ էր անում անգամ Արցախում պրովոկացիաներ անել և լուրեր տարածել, ինչը փաստում է, որ Սերժ Սարգսյանը շատ վտանգավոր է մեր հանրության և մեր պետության համար։

Կարծում եմ, որ բանակցությունների պատուհան դեռևս մնացել է, և բոլորի հետ կարելի է բանակցել, բացի այդ մարդուց՝ Սերժ Սարգսյանից»,- ասաց նա։

Հարցին՝ հիմա Արմեն Սարգսյանի, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի, ԱԺ պատգամավորների հետ բանակցություններում ժողովրդի, հանրության ներկայացուցիչն ո՞վ պետք է լինի, Ստեփան Դանիելյանը պատասխանեց. «Իհարկե, շատ կարևոր հարց է, և արդեն ժամանակը եկել է, որ հանրությունը կազմակերպված բնույթ ստանա և այդ հարցը լուծի. այստեղ շատ կարևոր կլինի Նիկոլ Փաշինյանի կարծիքը, որի խոսքը հավաքված ժողովրդի համար շատ կարևոր է։

Ըստ իս՝ ճիշտ կլիներ, որ մի մարմին ստեղծվեր բանակցությունների համար, և շատ կարևոր է, որ տարբեր կիսաընդդիմադիր ու կասկածելի ընդդիմադիր կուսակցություններ կողմնորոշվեն և իրենց դիրքորոշումները հայտնեն, կարևոր է նաև, որ ձևավորվի թե՛ հանրային կարծիք, թե՛ քաղաքական կարծիք, և նրանց կողմից տրվի գնահատական Սերժ Սարգսյանի գործողությունների վերաբերյալ»։

Անդրադառնալով նաև ոստիկանության կողմից հատուկ միջոցների կիրառմամբ քաղաքացիներին բերման ենթարկելու գործողություններին, քաղաքագետը ընդգծեց, որ դա միանշանակ իրավաչափ չէր, սակայն մյուս կողմից էլ՝ Մարտի 1-ին ավելի վատ սցենարների ականատեսն ենք եղել։

«Այսինքն՝ ոստիկանությունը, այնուամենայնիվ, փորձում է հնարավորինս զգույշ լինել՝ անգամ շատ արյունախում հրամաններ ստանալու դեպքում»,- եզրափակեց բանախոսը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում