NextAdvisor ընկերությունը ներկայացրել է հարցման արդյունքները, որով փորձել են պարզել, թե ինչ խնդիրների են բախվում ավիաընկերությունների, հյուրանոցների և բանկերի Հավատարմության բոնուսային ծրագրերի մասնակիցները։ Հարցմանը մասնակցել է 2.2 հազար մարդ։
Հարցվածների մեծ մասը (54%) խոստովանել է, որ ավիաընկերությունների բոնուսային ծրագրերը համարում է խճճված։ Հյուրանոցների բոնուսային ծրագրերի մասին նման կարծիք ունի 47%-ը։ Իսկ 45%-ն էլ հայտարարել է, որ չի հասկանում, թե ինչպես է գործում բանկային քարտերից մշտապես օգտվելու համար սահմանված պարգևատրման համակարգը։
Իրականում, մասնակիցները նույնիսկ չգիտեին, թե քանի բալ կա իրենց հաշվին։ Մեկ այլ խնդիր է, թե ինչպես պետք է օգտագործեն առկա բալերը։ Վերլուծաբանները պարզել են, որ այդ բոնուսների զգալի մասը այդպես էլ չեն օգտագործվում։