Լրագրող Ջոնաթան Գրինբերգը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին մեղադրել է խաբեության մեջ։ Գրինբերգի ասելով՝ 1984 թ., երբ ինքն է պատասխանատու եղել 400 ամենահարուստ ամերիկացիների ռեյտիգային ցանկը կազմելու համար, իրեն զանգահարել է մի մարդ, ներկայացել որպես Ջոն Բերոն՝ Trump Organization-ից, և փորձել է համոզել, որ Թրամփին, որի կարողությունը այն ժամանակ գնահատվում էր $200 մլն, հարկավոր է ընդգրկել միլիարդատերերի ցանկում։
Լրագրողի խոսքերով՝ այդ զրույցի ձայնագրությունը ինքը վերջերս նորից է լսել և գլխի ընկել, որ իր հետ այն ժամանակ խոսել է հենց Դոնալդ Թրամփը՝ փոխելով ձայնը։ Որևէ այլ կոնկրետ փաստ Գրինբերգը չի ներկայացնում, միայն հպարտանում է, որ այն ժամանակ ինքը չի տրվել խաբեությանը։