Thursday, 18 04 2024
19:10
Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են DDF2024 համաժողովը և արժանացել հատուկ մրցանակների
Ուղիղ. Զրույց Արման Բաբաջանյանի հետ
Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների զոհերի թիվը հասել է գրեթե 34 000-ի
18:40
Lufthansa-ն երկարաձգել է դեպի Թեհրան և Բեյրութ թռիչքների դադարեցումը մինչև ապրիլի 30-ը
18:30
Իրանից նավթի արտահանման ծավալը հասել է վեցամյա առավելագույնին. Financial Times
18:20
Իրանի արտգործնախարարը հայտնել է, որ Իսրայելին հարվածելուց առաջ և հետո հաղորդագրություններ են ուղարկվել ԱՄՆ-ին
Իսրայելը հարվածել է Լիբանանում Հզբոլլահի դիրքերին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Կենտրոնում հացենին ընկել է ավտոմեքենայի վրա
Ռուսաստանը բացում ու ձեռնո՞ց է նետում
17:50
Իրանը սպառնացել է պատասխան հարված հասցնել Իսրայելի միջուկային օբյեկտներին
17:40
ԱՄՆ-ն համաձայնել է Իրանի դեմ հակաքայլի դիմաց Իսրայելի գործողություններին Ռաֆահում
17:30
Զելենսկին հայտարարել է, որ ճակատում Ռուսաստանը աստիճանական առաջխաղացում ունի
Հայաստանի «բրենդը»
17:20
Ֆրենկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
ԱՄՆ-ն, ենթադրաբար, հավանություն է տվել Ռաֆահում Իսրայելի գործողությանը՝ Իրանին հակահարված չհասցնելու պայմանով. ԶԼՄ-ներ
17:19
Ցավում եմ, որ ԱՄՆ-ն ավելի մեծ վճռականություն չցուցաբերեց ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումների դեմ․ սենատոր Մենենդես
«Խաղաղության խաչմերուկը» կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան
17:10
Բրիտանացի խորհրդարանականները պահանջել են ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպություն ճանաչել
Վրաստանում ՀՀ դեսպանությունը՝ առողջության պարտադիր ապահովագրության պահանջի ներդրման մասին
Նոր նշանակում Քննչական կոմիտեում
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ինդոնեզիայում հրաբխի ժայթքման պատճառով կատարվել են տարհանումներ, փակվել է օդանավակայանը
16:40
Գերմանիայի փոխկանցլեր Հաբեկը չհայտարարված այցով ժամանել է Կիև
Ռուսաստանը վերաֆորմատավորու՞մ է Ադրբեջանում ներկայությունը
16:24
ԵՄ երկրները համաձայնեցրել են Իրանի դեմ նոր պատժամիջոցները
Ռուսաստանը սահմաններ չունի. Պուտինը ինքն է բացել «Պանդորայի արկղը»
Ռուսաստանում ջրածածկ եղած բնակելի շենքերի թիվը հասել է գրեթե 18 000-ի
Ալիևը և այլ պաշտոնյաներ կկանգնեն ՄՔ դատարանի առաջ․ այսօր մուտք է արվել առաջին գանգատը
Անչափահասի նկատմամբ սեռական բռնություն գործադրելու դեպքով երկու անձ է կալանավորվել

Նիկոլ Փաշինյանը հանդիպման էր գնացել մերժողականության օրակարգով. Շարմազանովը երկխոսության կոչ է անում

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն արձանագրում է, որ վարչապետ Սերժ Սարգսյանի և Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հանդիպումը տապալվեց, քանի որ Նիկոլ Փաշինյանը եկել էր ոչ թե բանակցելու, այլ իր պայմանները թելադրելու: «Արմենպրես»-ի հետ զրույցում Ազգային ժողովի փոխնախագահն ընդգծեց, որ, սկսած ապրիլի 18-ից՝ իշխանությունները երկխոսության, հանդուրժողականության և համերաշխության կոչ են արել: «Ապրիլի 18-ին ես` որպես Ազգային ժողովի նախագահի տեղակալ, որպես Հանրապետական կուսակցության խոսնակ, ապրիլի 19-ին` նախագահ Արմեն Սարգսյանը, ՀՅԴ-ն, այնուհետև վարչապետ Սերժ Սարգսյանը, քաղաքական ուժերը, երեկ արդեն բազմաթիվ քաղաքական և հասարակական կազմակերպություններ` երկրապահներից մինչև վիրահայերի միասնություն, կոչ են արել երկխոսության: Երեկ տեղի ունեցավ նախագահի և Փաշինյանի հանդիպումը, և այսօր վարչապետ Սարգսյանի ներկայությունը վառ ապացույցն է նրա, որ իշխանությունը խնդրի լուծումը տեսնում է բացառապես երկխոսության, հանդուրժողականության և համերաշխության ճանապարհով: Սակայն ցավալիորեն և ափսոսանքով պետք է նշեմ, որ կողմերից մեկը, իսկ ավելի կոնկրետ` պարոն Փաշինյանը, եկել էր ոչ թե բանակցելու, ոչ թե երկխոսելու, այլ նախապայմաններ դնելու կամ իր պայմանները թելադրելու: Այդպես բանակցություն չի լինում: Եվ ինքը ուղիղ եթերում նշեց, որ չի եկել երկխոսելու: Այսինքն, ի՞նչ, եկել էր վերջնագրերով խոսելո՞ւ: Սա է խնդիրը»,- ասաց Շարմազանովը:

Անդրադառնալով իշխանություններին ոչ ադեկվատ լինելու մեջ մեղադրելու Փաշինյանի հայտարարություններին` Շարմազանովը նշեց, որ ոչ ադեկվատ է ոչ թե իշխանությունը, այլ Նիկոլ Փաշինյանը ու նրա գործողությունները: Ոստիկանությունն այս օրերին զսպվածություն և հանդուրժողականություն է ցուցաբերել, բայց ամեն ինչ անվերջ չի կարելի կաթվածահար անել: Կա քաղաքական խնդիր, բերեք լուծենք, քննարկենք, օրենսդրական փոփոխություններ անենք, ընդդիմությանը նոր իրավունքներ տրամադրենք, քննարկենք քաղաքական օրակարգը: Բայց գալ նստել և ասել, որ ես չեմ եկել երկխոսելու, այլ եկել եմ ասելու, որ պետք է գնաս, այն դեպքում, երբ կա լեգիտիմ ընտրված խորհրդարան և իշխանություն, երկխոսություն չէ: Եվ ի սկզբանե այսօրվա բանակցությունները տապալվեցին, որովհետև կողմերից մեկը չէր եկել երկխոսելու, մենք ևս մեկ անգամ երկխոսության կոչ ենք անում, հանդուրժողականության կոչ ենք անում, բոլորին համերաշխության և խնդիրը բացառապես քաղաքական ճանապարհով լուծելու կոչ ենք անում, սակայն ոչ երբեք հասարակության մի խմբի կողմից պայմանները թելադրելու»,- նշեց ԱԺ փոխնախագահը:

Հարցին` ի՞նչ քայլերի է պատրաստ գնալ իշխանությունը բողոքի ցույցերին մասնակցող քաղաքացիների և այդ գործողությունների կազմակերպիչների դժգոհությունը մեղմելու համար, Շարմազանովն ընդգծեց, որ իրենք պատրաստ են երկխոսել քաղաքական օրակարգի շուրջ: «Իշխանությունն իր բացառիկ համերաշխ և հանդուրժողական գործողություններով ցույց է տվել, որ իշխանությանը պետք չէ ապակայունացում: Մենք մեր երկրում թշնամիներ և հակառակորդներ չունենք: Ամենառադիկալ ցուցարարից մինչև ամենահանգիստ ցուցարարը մեր եղբայրներն ու քույրերն են: Բայց երբ դու գնում ես բանակցությունների, պետք է իմանաս, որ կա քաղաքական օրակարգ: Դու գնում ես և ասում ես ես չեմ եկել երկխոսելու:
Մերժողականությունը չարիքն է ամեն ինչի: Իսկ պարոն Փաշինյանն այսօր գնացել էր մի օրակարգով` մերժողականություն, այլ ոչ թե երկխոսություն: Մենք առաջարկում ենք ոչ թե մերժողականություն, այլ երկխոսություն, ինչի մասին երեկ խոսում էր նաև պարոն Էդմոն Մարուքյանը և շատ քաղաքական ուժեր, իսկ երկխոսության վայրը խորհրդարանն է»,- նշեց նա:

Անդրադառնալով հարցին` հնարավո՞ր է նոր հանդիպում վարչապետ Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի միջև, ինչի մասին ցանկություն է հայտնել Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը, Էդուարդ Շարմազանովն ընդգծեց, որ ամեն ինչ կախված է Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումից: «Մենք եկել էինք երկխոսելու, և ուղիղ եթերում տեսաք, որ պատմության մեջ առաջին անգամ երկրի ղեկավարը եկել էր և ցուցարարների ղեկավարի հետ հանդիպում էր: Ես մեր նորանկախ պատմության մեջ նման բան չեմ հիշում: Ո’չ Լևոն Տեր-Պետրոսյանն է գնացել, հանդիպել, ո’չ Ռոբերտ Քոչարյանը: Չեմ ասում վատ են արել, բայց իրականությունն եմ ասում: Ինչպես չէր եղել նաև, որ Արմեն Սարգսյանը Հանրապետության հրապարակում հանդիպում էր Նիկոլ Փաշինյանի հետ: Եվ այս ամենը, այս էներգիան կարելի է օգտագործել շատ ավելի լավ` հանուն մեր երկրի բարեփոխման, հզորացման, այլ ոչ թե ընդդեմ: Ընդդեմը չարիք է, եկեք աշխատենք հանուն. իշխանությունն էլ, ընդդիմությունն էլ ցուցարարներն էլ, քաղաքացիներն էլ, լրագրողներն էլ, բոլորս: Իմ կոչը բոլորին` սթափվենք ու գնանք երկխոսության ճանապարհով»,- եզրափակեց ԱԺ փոխնախագահը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում